Իր լոլիկը վաճառող գյուղացին չի հարկվելու, որովհետեւ օրենսդրությամբ այդ եկամուտն ազատված է հարկումից․ ՊԵԿ նախագահ

«Եթե այլ երկրում եկամուտն արդեն հարկվել է, միեւնույն եկամուտը միեւնույն հարկատեսակով մենք հարկելու որեւէ նպատակ չենք հետապնդում»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագծին, ըստ որի՝ եթե քաղաքացին արտագնա աշխատանքից գումար է ուղարկում կամ գյուղացին գյուղմթերքի վաճառքից եկամուտ է ստանում, ապա ստացված գումարի 23 տոկոսը պետք է վճարվի պետական բյուջե՝ որպես եկամտահարկ:

«Այսօրվա էս քննարկումները, որ ֆեյսբուքում կամ սոցցանցերում տարածում են գտել, հիմնավոր չեն։ Ուղղակի կարող է այս կամ այն միտքը, նախադասությունը սխալ ընկալված լինի»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ առանց հանրային քննարկման որեւէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ։

«Հիմա ես հասկանում եմ, որ քաղաքական նախընտրական այս շրջանում ինչ-որ միտք կոնտեքստից կտրված կարող է մեկնաբանվել եւ այդ մեկնաբանությունները կարող են շահարկման առիթ հանդիսանալ։ Կառավարությունում որեւէ կոնկրետ նախագիծ դեռեւս չկա, կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար, դրա շուրջ կան տեսակետներ, որոնք պետք է քննարկվեն մասնագիտական շրջանակներում, հետո կառավարությունում, հետո ինչ-որ նախնական նախագծի տեսք ստանալուց հետո դրվեն հանրային քննարկման։ Եւ դա լինելու է ամբողջ 2019 թվականի ընթացքում։ Որեւէ իրավական շուտափույթ ակտերի փոփոխությունների փաթեթ չկա եւ օրակարգում չէ»,-նշեց Դավիթ Անանյանը։

Վերջինս ասաց, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում կա եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ․ «Մենք՝ որպես ՀՀ, մեր ստեղծման օրվանից քննարկում ենք՝ արդյոք հնարավորություն ունենք համատարած եկամուտների դեկլարացիա ներկայացնելու ինստիտուտ ներդնելու։ Հիմա մենք առաջին անգամ տեխնիկապես ունենք այդպիսի հնարավորություն, ոչ թե անձինք իրենք պետք է պատրաստեն այդ տարեկան դեկլարացիաները, այլ հարկային համակարգի ինքնաշխատ համակարգերը պետք է գեներացնեն էդ հաշվետվությունները, մենք պետք է տանենք ներկայացնենք ֆիզիկական անձանց, որպեսզի իրենք նայեն՝ համաձայն են դրանց, թե՝ չէ։ Հիմա մենք խոսում ենք ստվերի մասին, չէ՞»։ Այո, ստվերում կան բազմաթիվ, այսպես ասած, եկամուտներ, որոնք պոտենցիալ հարկման ենթակա են, բայց չեն հայտարարագրվում։ Եթե մենք բոլորս համընդհանուր որոշել ենք, որ վերջ ի վերջո պետք է ստվերի դեմն առնեն, պետք է մտածենք համատարած հայտարարագրման ինստիտուտի կայացման մասին, մենք 27 տարի մտածում ենք դրա մասին, անընդհատ հետաձգում ենք, ասում ենք՝ երկիրը պատրաստ չի»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը հիմա սրան պատրաստ է։

Վերջինս նաեւ ասաց, որ եթե անձը հայաստանյան օրենսդրության առումով չի հանդիսանա էստեղի ռեզիդենտ ու կստանա ոչ հայաստանյան եկամուտներ, այդ եկամուտը Հայաստանում էլ չի հարկվի․

«Ի՞նչն ենք ուզում փոխել։ Անձը, եթե էսօր չի գալիս իմ դուռը, որովհետեւ ես չգիտեմ՝ ինքը եկամուտ ստացել է, թե՝ չէ, ես եմ գնալու իրա դուռը, ասեմ՝ դու եկամուտ ունեցել ե՞ս, թե՞ չէ։ Ինքն առաջին անգամ պիտի մտածի՝ այս անգամ էլ խաբի, թե՝ չէ։ Ինչի՞ եք տրանսֆերտների թիվը կապում հարկման հետ։ Էլի եմ ասում, անձն էսօր էլ ունի էդ պարտավորությունը։ Հիմա մենք աչքներս փակենք, ասենք հարկեր թող չվճարեն, որ տրանսֆերտ չառաջանա՞։ Եթե հարցը նրա մասին է, որ մեկ քաղաքացին, որը եկամտային հարկի օրենսդրության տեսանկյունից հանդիսանում է ռեզիդենտ, ինքն էսօր էլ էդ 13-ի ու մեր 36-ի տարբերությունը բյուջե վճարելու պարտավորություն ունի ավելի քան քսան տարի։ Մենք ուզում ենք այնպիսի օպտիմիզացիա անենք, որ մարդիկ տարիներ շարունակ չվճարածը սկսեն վճարել»,-ասաց Անանյանը։

Ինչ վերաբերում է իրենց մթերքները վաճառող գյուղացիներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանեց, որ, օրինակ, իր լոլիկը վաճառող գյուղացին չի հարկվելու, որովհետեւ օրենսդրությամբ այդ եկամուտն ազատված է հարկումից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9329 դիտում

7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ

Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան

Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի

Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում