Որոշ մարդիկ անձնական խնդիրների պատճառով կարող են ստոր քայլի գնալ. Խաչատրյանը՝ թունավորված զեբրի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն անդրադարձավ նոյեմբերի 6-ին Կենդանաբանական այգում զեբրի անկման մանրամասներին: Վերջինս ցավով հայտնեց, որ կենդանու թունավորման կասկածները հաստատվել են։  

«Լաբորատոր պատասխաններն արդեն ունենք, որով հաստատվել է, որ ցավոք սրտի, զեբրին մկնդեղի մեծ չափաբաժին է տրվել, այն պատճառ է դարձել կենդանու կլինիկական խնդիրների, ինչի պատճառով էլ զեբրը անկում ապրեց»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Կենդանաբանական այգու տնօրենը հայտնեց, որ լաբորատոր փորձաքննությունը կատարել են ոչ թե Կենդանաբանական այգու, այլեւ պետական մարմնի մասնագետները եւ դիահերձման դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահվան պատճառը մկնդեղի մեծ քանակությունն է եղել:

«Որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրները լուծելու համար կարող են նման ստոր քայլի գնալ: Իրավապահները մանրակրկիտ ուսումնասիրություն պետք է կատարեն, որպեսզի մանրամասները պարզեն: Մասնավորապես, աշխատակիցը, տեսնելով այդ երեւույթը, սառնասրտորեն կարող է նկարել՝ առանց օգնության կանչելու, որ կենդանուն փրկեն։ Նման մարդիկ չպետք է տեղ ունենան այգում»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը: Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ 

Նշենք, որ կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով եւ հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ։

Տպել
400 դիտում

Ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա. Սաշիկ Սարգսյանի որդու համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ԺՊ

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

Գոռ Մինասյանը ճանաչվել է Գյումրու 2018-ի լավագույն մարզիկ

Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար

Բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է

Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ

Հայ ծնողների կողմից Ռուսաստանում լքված 3 ամսական փոքրիկը տեղափոխվեց Հայաստան (տեսանյութ)

Որ ընկերություններին եւ որ հանքերեւակումների համար է լիցենզիաներ տրամադրել Արամ Հարությունյանը

Գեղակերտ համայնքի ընտրված ղեկավարը մի քանի ամիս է՝ չի ստանձնում պաշտոնը․ պարտված գյուղապետը չի ուզում հեռանալ

Միացյալ Թագավորության կառավարությունն ակնկալում է համագործակցել ՀՀ նոր կառավարության հետ. Ալան Դանքն

ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պահպանության մասին որոշումը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»