Գյումրիում 325 մլն դրամանոց ստրատեգիական նշանակության փողոց է շահագործվել

Աղ ու հաց, փողային նվագախումբ, փուչիկներ, կարմիր ժապավեն ու բաժակաճառեր: Այսպես Գյումրիում շահագործման հանձնվեց ՎԶԵԲ-ի վարկային ծրագրով կառուցվող առաջին փողոցը՝ Կոմիտասը: Փողոցի վերանորոգված հատվածն 900 մետր երկարություն ունի, 10 մ լայնություն, երթեւեկելի մասի մակերեսը 11250 քմ է,  6240 քմ էլ հիմնանորոգված մայթերն են:Շինարարն այստեղ աշխատանքները սկսել էր ապրիլի 25-ից եւ դրանք ավարտելու համար ունեցել է 180 օր ժամանակ: Չնայած շինարարության ընթացքում ծագած խնդիրներին, աշխատանքներն 2 օր էլ շուտ են ավարտել: Հոկտեմբերի 23-ին Կոմիտաս փողոցն արդեն պատրաստ է եղել: Բայց այսօր այն շահագործվեց առանց լուսավորության, եւ առանց կահավորման: «Բարով վայելեք»,-ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու խոստացավ ե՛ւ նստարանները տեղադրել ե՛ւ լուսավորությունն անցկացնել:Կոմիտաս փողոցում շինարարությունը հարթ ընթացք չի ունեցել: Աշխատանքների միջնամասում քանդման աշխատանքների ժամանակ Գյումրի գետակի վրա կառուցված նախկին կամուրջն էր բացվել, որն ի սկզբանե տեսանելի չի եղել: Անակնկալի եկած շինարարն ու նախագծողը որոշ փոփոխությունների արդյունքում կարողացել են խնդիրը հարթել եւ փողոցաշինության համար նախատեսված 250 մլն դրամն աճել, հասել է 325 մլն-ի:  

«Մեզ նաեւ խանգարեցին ջրահեռացման եւ կապի օպերատորները, բայց ի՞նչ անեինք, թույլ չտայի՞նք, որ կապի 5 օպերատոր Գյումրիում աշխատեր: Հետո մեր աշխատանքը ձգձգեցին նախագծային փոփոխությունները, որովհետեւ չէինք մտածում, որ երբ  ջրահեռացման համակարգը դնելու էինք, նաեւ էնտեղ դուրս են գալու ՀԷՑ-ի կողմից չքարտեզագրված մալուխներ, ջրահեռացման, ջրամատակարարաման հետ կապված եղան խնդիրներ: Էդ նախագծային թերությունների պատճառը երկրաշարժի հետեւանքով առաջացած մալուխների խառը վիճակն էր»,-ասաց Սամվել Բալասանյանը:Փողոցի բացման ժամանակ հատուկ ընդգծվեց, որ Կոմիտաս փողոցը կարեւոր ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհ է, այն «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհի մի հատվածն է, նաեւ որոշ զորամասեր է կապում քաղաքին:

Տպել
2324 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան