Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ շինարարական ընկերությունը, որը զբաղվում է Երևանի բնակելի համալիրների շինարարությամբ եւ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկառուն, չկարողանալով կատարել իր վարկային պարտավորությունները, 2015 թ.-ին ճանաչվեց սնանկ: Արդյունքում մի շարք շենքերի շինարարությունը կասեցվեց, և մեծ թվով քաղաքացիներ մնացին անօթևան:

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից: Ընկերությունը կշարունակի շինարարության կառուցումը և բնակարանները կհանձնի սեփականատերերին:

«Ի էմ Սի» ընկերության տնօրեն Տիգրան Ասրիյանց. «Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկին, որն անտարբեր չմնաց շենքի կառուցապատման դադարեցման պատճառով անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների նկատմամբ:

Այժմ մենք հնարավորություն ունենք ավարտին հասցնելու Արգիշտի 11/11 հասցեում գտնվող շենքի կառուցման նախագիծը և կգործադրենք բոլոր ջանքերը 7-8 ամսվա ընթացքում շենքի շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և նշված ժամկետում քաղաքացիներին հանձնելու իրենց երկար սպասված  բնակարանները»:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգին.

«Մենք որոշում ենք կայացրել վաճառել «Բերդ» բնակելի  շենքը «Ի էմ Սի» ընկերությանը, որը ձեռնամուխ է եղել հասցնել  ավարտին շենքի շինարարական աշխատանքները:

Այս նախագիծը ունի մեծ սոցիալական նշանակություն, հաշվի առնելով այն, որ «Գլենդել Հիլզ»-ի շատ հաճախորդներ արդեն մի քանի տարի սպասում են իրենց բնակարանները: Մենք ուրախ ենք և հույս ունենք, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում գնորդները շուտով կբնակվեն իրենց բնակարաններում, և լուսամուտներում լույս կվարվի»:

Տպել
843 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ