էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Թավշյա հեղափոխության օրերին՝ ապրիլի 22-ին, Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով հետախուզման մեջ գտնվողներից մեկը նոյեմբերի 17-ին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին:

Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն: Մեզ հաջողվեց ճշտել, որ խոսքը Արմենակ Հակոբյանի մասին է. նա Մասիսի մարզադպրոցի տնօրենն է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելը):  Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ: Դատարանը, սակայն, Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի: Հակոբյանի պաշտպանը մեր զրույցում հրաժարվեց հարցերին պատասխանել՝ խորոհուրդ տալով հարցերն ուղղել գործը քննող քննիչին:

ՀՀ քննչական կոմիտեն այսօր նաեւ վիճակագրություն է հրապարակել, համաձայն որի՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, 4-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ։ Մեր տեղեկություններով, հետախուզվողը Մասիս քաղաքի բնակիչ նախկինում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար տուգանքի դատապարտված Սեյրան Կարապետյանն է: Տեղեկացանք, որ նա նաեւ անցնում է ապրիլի 22-ի ժամը 16:30-ի սահմաններում Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում հնչած կրակոցների գործով. այդ օրը խաչմերուկը փակելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում՝ անհայտ անձի կողմից արձակված կրակոցի հետեւանքով քաղաքացի էր տուժել: Նշենք, որ այս եւ Էրեբունու զանգավածային անկարգությունների գործով անցնում է նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ինչպես նաեւ նրա եղբայրը՝ Գոռը:

Տպել
1940 դիտում

Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվե՞լ են

Բնակիչների ահազանգերը տասնապատկվել են և դա լավ է, պետությունը առողջանում է. Հայկ Մարության

Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կառավարությունը 13,7 մլն դրամ կհատկացնի

Անցկացվում է գումարտակի մարտավարական զորավարժություն

Չավուշօղլուն կմեկնի Բաքու` մասնակցելու արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստին

Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը ներգրավվել է որպես իրավահաջորդ՝ փոխարինելով տուժողի հորը

Դեկտեմբերի 13-ին Երևանում կկատարվեն երթեւության կազմակերպման փոփոխություններ

Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր. ՔՈ հայտարարությունը

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձակուրդ է գնում

Փրկարարները կանխել են 9-րդ հարկից նետվել սպառնացող մարդու ինքնասպանության փորձը

Փոխվարչապետի որոշմամբ սահմանվել են քաղծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները

Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 4 ժամից. նա մասնակցել է նիստին եւ հայտարարություն արել

Ժամը 20:00-ի դրությամբ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Արայիկ Հարությունյան

Ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա. Սաշիկ Սարգսյանի որդու համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ԺՊ

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

Գոռ Մինասյանը ճանաչվել է Գյումրու 2018-ի լավագույն մարզիկ

Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞