ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Ս.թ. նոյեմբերի 21-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը հանդիպում ունեցան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Կողմերը քննության առան դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ապահովվող ԱՄՆ աջակցությունը եւ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, այդ թվում 2018թ. սեպտեմբերին ստորագրված 8 միլիոն ԱՄՆ դոլարի ընտրական աջակցության քառամյա համաձայնագիրը:

Ինչպես տեղեկացնում են դեսպանատան մամուլի ծառայությունից, այս նոր՝ 8 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիրը համալրում է հունիսին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված ավելի քան 640.000 ԱՄՆ դոլարը, որի նպատակն է անցումային գործընթացներում, այդ թվում եւ խորհրդարանական ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելը, հանրային կարծիքի անկախ ուսումնասիրությունների, ռազմավարական հաղորդակցության շուրջ ուսուցման եւ քաղաքացիական հասարակության խմբերին ընտրությունների դիտարկման հարցում խորհրդատվության ապահովման ֆինանսավորելը:

«ԱՄՆ կառավարության ընթացիկ եւ երկարաժամկետ աջակցությունն ուղղված ընտրական եւ քաղաքական գործընթացներին խոսում է ՀՀ կառավարության հետ ամուր գործընկերություն ունենալու մեր հանձնառության մասին: Ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ը թե՛ սեպտեմբերին կայացած Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում, թե՛ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցերում կարողացավ ժամանակին աջակցել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ՀՀ կառավարությանը», - ասաց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

ԱՄՆ կառավարությունը, գործակցելով Ընտրական համակարգերի միջազգային դաշնության (ԱՅՖԵՍ) հետ, ԿԸՀ-ին աջակցում է նաեւ ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման, ընտրողների իրազեկման նյութերի մշակման եւ սոցիալական գովազդների պատրաստման հարցերում, որոնք բոլորն ուղղված են հուսալի ընտրական գործընթացի խթանմանը: Դասընթացների մասնակիցներն այնուհետեւ ձեռնամուխ կլինեն 2.000 ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամների ուսուցմանը՝ ապահովելու ընտրությունների սահուն ու կազմակերպված ընթացքը:

«Մենք պատրաստ ենք աշխատել տեղի հաստատությունների հետ՝ մեծացնելու նրանց կարողությունները, որպեսզի, երբ մեր աջակցության կարիքն այլեւս չլինի, նրանք կարողանան արդյունավետ գործել: ԱՄՆ ՄԶԳ-ը կշարունակի համագործակցել ԿԸՀ-ի հետ եւ աջակցել Հայաստանի ընտրական բարեփոխումներին երկարաժամկետ հեռանկարում: Մենք սերտորեն կաշխատենք այլ դոնորների հետ՝ երաշխավորելու համընդգրկուն ու փոխլրացնող աջակցություն, որը շահեկան կլինի Հայաստանում բոլորի համար», - ասաց Դեբորա Գրիսերը:

2018թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ը 8 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր է ստորագրել իր գործընկերների՝  Ընտրական համակարգերի միջազգային դաշնության (ԱՅՖԵՍ), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (ԷնԴիԱյ) եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ԱյԱրԱյ) հետ:  Այս գործընկերության շրջանակում «Աջակցություն ընտրական գործընթացներին եւ քաղաքական հաշվետվողականությանը» ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը, քաղաքական կուսակցություններին եւ ՀՀ Ազգային ժողովին՝ օգնելով առավել արդյունավետ արձագանքել քաղաքացիների կարիքներին ու ակնկալիքներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3413 դիտում

7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ

Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան

Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի

Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում