Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23-ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու՝ Մարգարյանի հարազատների խնդրանքը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Վահագնի ընկեր Գեղամ Շերոյանը:

Վերջինիս խոսքով, երեկ՝ նոյեմբերի 20-ի երեկոյան, բալետի արտիստները մոտեցել են իրենց տնօրինությանը, խնդրել, որ ընկերոջ հրաժեշտի երեկոն կազմակերպվի Օպերայում, տնօրինությունը ողջունել է եւ իր համաձայնությունը տվել: Սակայն, երբ գործը հասել է մշակույթի նախարարության թույլտվությանը՝ վերջիններս մերժում են ստացել:

«Մշակույթի նախարարությունը պարզաբանեց, որ Վահագն Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստ չէ, վերջին հրաժեշտը Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում կազմակերպելու համար պետք է նիստ կազմակերպել, որը մոտ 4 օր կտեւի»,- ասաց Գեղամ Շերոյանը: Մշակույթի նախարարությունը փոխարենն առաջարկել է Վահագնի հրաժեշտի երեկոն կազմակերպելու համար եկեղեցի տրամադրել եւ հոգալ բոլոր ծախսերը:

«Ուզում եմ մեզ ճիշտ հասկանան, սա ամենեւին էլ գումարի խնդիր չէր: Այս օրերին մենք ոչ մեկի օգնության կարիքն էլ չենք ունեցել թե՛ Վահագնի բուժման, թե՛ հիվանդանոցի ծախսերի եւ այլնի, ոչ մի բանի համար գումարի խնդիր չի եղել: Նույն այդ եկեղեցին մենք կարող էինք վարձել, ուղղակի Վահագնը այդ թատրոնում էր, բալետի թատրոնը Վահագնի տունն էր, օրը 24 ժամ եղել է այդտեղ, ոչ թե իր տան մեջ»,- ասաց Վահագն Մարգարյանի ընկերը:

Վերջինիս խոսքով՝ իրենց միակ ցանկությունն էր, որ վերջին անգամ, գոնե մեկ ժամով Վահագն Մարգարյանը լիներ իր «տան» մեջ:

Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը ՀԺ-ին փոխանցեց՝ երբ նախարարությանն առաջարկություն է ներկայացվել, դա թերեւս աշխատանքային օրվա ավարտին է եղել: Ամբողջ ընթացակարգը կազմակերպելու համար ժամկետները սեղմ են եղել. «Մենք նրանց այդ ամենի մասին տեղեկացրել ենք: Գոյություն ունի կառավարության 2006 թվականի համապատասխան որոշում, որով սահմանված ընթացակարգով կազմակերպվում են հրաժեշտի եւ թաղման ծիսակատարությունները՝ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ»:

Մեր դիտարկմանը, թե նախարարությունը Վահագն Մարգարյանի հարազատների խնդրանքը մերժելիս ժամկետի մասին բոլորովին էլ չի հիշատակել, փոխարենը՝ նշել 23-ամյա արտիստի կոչում չունենալը, Սամվել Մուրադյանը հերքեց:

Աշխատակազմի ղեկավարը վստահեցրեց, որ մերժումը պետք չէ բացարձակապես կապել կոչման հետ եւ որ մերժելու հիմնական պատճառը համապատասխան ընթացակարգ տալու խնդիրն է եղել. «Մանավանդ որ խոսքը գնում էր, այսօրվա՝ նոյեմբերի 21-ի՝ ժամը 12:00-ի մասին»: Աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե քանի օր էր անհրաժեշտ՝ որոշում կայացնելու համար, վերջինս պատասխանեց, որ 1-ից 2 օր:

Վահագն Մարգարյանի ընկերոջ՝ Գեղամ Շերոյանի խոսքով՝ շատերն են ցանկություն հայտնել գնալ Արմավիրի մարզի Ապագա գյուղ, որտեղ երջանկահիշատակ երիտասարդի հրաժեշտի երեկոն է լինելու: «Մարդ կա՝ իր կողմից ուզում  է մի փունջ ծաղիկ վերցնի, բայց չգիտի՝ ծաղիկներն առնի, թե տաքսուն վճարի: Կարող է՝ կոպիտ է հնչում, բայց բոլորս էլ գիտենք այսօր մեր պայմանները»,- ասաց Գեղամ Շերոյանը:

Բալետի 23-ամյա արտիստի ընկերներն անչափ վիրավորված են, հայտնում են, որ նման վերաբերմունքի չէին սպասում. «Վահագնը թատրոնի արեւն էր: Այդ տարիքում նման տվյալներով, հավատացեք նա այն մարդկանցից էր, որ իր պարագայում երկու երնեկ մի տեղում էր»:

Վահագն Մարգարյանը միջազգային մրցույթների հաղթող էր, մրցանակակիր: Նա Հայաստանը ներկայացրել է նաեւ «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում: Վահագն Մարգարյանը վթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին, Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին, անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ: 23-ամյա արտիստը վթարի հետեւանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել է ստոծանին, հեռացվել է փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ: 

Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին, Արմավիրի մարզի Ապագա գյուղում (7-րդ փող. 12 տուն): Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, նույն հասցեից։

Տպել
5837 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա