Գրպանային ընդդիմություն դառնալու քողարկված հայտերը

Մի քանի օրից խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է, բայց արդեն այսօր ակնհայտ է, որ մեղմ ասած՝ արտառոց ու անտրամաբանական քարոզարշավ ենք ունենալու: Եվ ահա թե ինչու:

Հաղթող քաղաքական ուժը նախապես հայտնի է, և դրանում ոչ մի կասկած չունեն անգամ «գլխավոր ընդդիմադիր ուժի» տիտղոսի հավակնորդները, հետևաբար՝ «Իմ քայլը» դաշինքից բացի մյուս բոլոր ուժերն ընտրություններում պայքարելու են ընդամենը ապագա խորհրդարանում հայտնվելու և ընդդիմության համար օրենսդրորեն երաշխավորված 30 տոկոսանոց «կարկանդակից» հնարավորինս մեծ բաժին ունենալու համար: Հիմա. տրամաբանորեն այդ տասը ուժերը պիտի պայքարեին միմյանց դեմ (որպես «կոնկուրենտներ»), բայց որպես ապագա ընդդիմադիրներ՝  հիմնական մարտավարություն են ընտրելու իշխանություններին «քլնգելը»: Այսինքն՝ քննադատելու են ոչ թե իրենց «կոնկուրենտներին», այլ գործող իշխանություններին (որպեսզի «կոնկուրենտներից» առաջ անցնեն): Եվ սա, մեծ հաշվով, աղճատելու է քարոզարշավի բովանդակությունն ու լրացուցիչ արհեստականություն է մտցնելու ողջ գործընթացի մեջ: Դա նույնն է, թե բռնցքամարտի դպրոցի սաներն իրենց մեջ չեմպիոնին որոշելու համար ոչ թե միմյանց հետ մրցեն, այլ այդ հարցը պարզեն ըստ նրա, թե ով ավելի ուժեղ կհարվածի մարզչին:

Եվ որպես առաջին քայլ՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած գրեթե բոլոր ուժերն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հայտարարում են, թե «80 տոկոսանոց մեծամասնություն ունեցող իշխանությունը խայտառակություն է և կործանարար կլինի Հայաստանի համար»: Առաջին հայացքից թվում է, թե շատ տրամաբանական բան են ասում: Չէ՞ որ բոլոր բռնապետություններում և ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներում էլ իշխանություններն ունենում են 80, 90 կամ անգամ 100 տոկոս: Բայց արդյո՞ք դա անպայմանորեն նշանակում է, որ եթե որևէ երկրում որևէ ուժ (կամ անհատ) 80 տոկոս ստացավ՝ ուրեմն այդ երկիրը բռնապետություն է, և վերջ: Ի վերջո տարբերություն կա, չէ՞, տվյալ ուժը կամ անհատը 80-100 տոկոս է ստացել, որովհետև միա՞կ ուժն էր (Ինչպես Խորհրդային Միությունում էր կամ հիմա Հյուսիսային Կորեայում է), այլ ուժերին և նրանց օգտին քվեարկողներին գլխատում կամ բանտե՞րն էին նետում, թե՞ պարզապես ազատ-արդար ընտրությունների արդյունքում ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկում էր մի ուժի օգտին:

Ուրիշ բան, որ հասարակության 80 տոկոսանոց վստահությունն, այո, կարող է այդ ուժի մոտ գայթակղություն ստեղծել՝ ընդհանրապես գործնականում փոշիացնել քաղաքական դաշտը և տարբեր հայտնի մեխանիզմներով փորձել հավերժացնել սեփական իշխանությունը, բայց արդյո՞ք Հայաստանի դեպքում այդ վտանգն իրական է, և արդյո՞ք նման վտանգն ընդհանրապես կարող է իրական լինել որևէ երկրի համար՝ 21-րդ դարում: Եվ հետո՝ ի՞նչ ուղերձ են հղում քաղաքական ուժերն այս վտանգն արհեստականորեն ուռճացնելով: Ընտրողներին ասում են «մենք հասկանում ենք, որ ձեր համակրանքը «Իմ քայլը» դաշինքի կողմն է, բայց խորհուրդ ենք տալիս գիտակցել 80 տոկոսանոց արդյունքի վտանգը և ձայն տալ որևէ այլ ուժի՞», թե՞ իշխանություններին են ուղերձ հղում՝ «գուցե իսկապես 80 տոկոսանոց վարկանիշ ունեք, բայց որպեսզի աշխարհով մեկ խայտառակ չլինենք, այնպես արեք, որ հանկարծ 60-65 տոկոսից ավելի ձայն չստանաք, համ մեզ համար լավ կլինի, համ ձեզ համար»: Այսինքն՝ կամ ընտրողներին են հորդորում մի կողմ դնել սեփական համակրանքները, կամ իշխանություններին են հորդորում արհեստականորեն «կարգավորել» ընտրությունների արդյունքները:

Հասկանալի է, որ իրականում իշխանություններին ամենայն հավանականությամբ չի հաջողվի կրկնել 81 տոկոսանոց արդյունքը, և խորհրդարանական ընտրությունների տոկոսներն ավելի համեստ կլինեն: Հասկանալի է նաև, որ այդ 60-65-70 տոկոսանոց վստահության ռեսուրսն էլ իր հերթին ժամանակի ընթացքում մաշվելու է, ձևավորվելու են նոր քաղաքական ուժեր կամ բևեռներ, և ունենալու ենք իսկապես մրցակցային քաղաքական դաշտ: Հետևաբար՝ այսօր քաղաքական դաշտի հիմնական խնդիրները պիտի լինեն ազատ-արդար-ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ու այդ «ավանդույթն» անշրջելի դարձնելը:

Եվ ոչ թե մարդկանց ազատ-արդար-ժողովրդավարական ընտրությունների արդյունքներով վախեցնելն ու իշխանություններին այդ արդյունքներն արհեստականորեն «կարգավորելու» անուղղակի կոչերով դիմելը: 

Արմեն Բաղդասարյան

Տպել
2544 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց