Երևան
12 °C
Խոշոր գործարար, կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու միջնորդությունը դատախազությունը մերժել է:
Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը մի քանի օր առաջ նոր միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը: Ըստ այդ միջնորդության՝ վստահություն վայելող բազմաթիվ անձինք իրենց մտահոգությունն են հայտնել առանց բավարար հիմքերի եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Սամվել Մայրապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ համապատասխան քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, որտեղ կրկին հղում է կատարվել Մայրապետյանի առողջական վիճակին:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության եւ պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը: Մինչդեռ Ս. Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ վերջինիս պաշտպանի կողմից ներկայացված նախորդ միջնորդության համեմատ նման նոր փաստարկներ չեն ներկայացվել: Ընդ որում, օրեր առաջ դատախազությունում հրավիրված Ս. Մայրապետյանի պաշտպանի եւ ներկայացուցչի ընդունելության արդյունքներով ցուցում էր տրվել վարույթն իրականացնող մարմնին Ս. Մայրապետյանի առողջական վիճակի պարզման եւ գնահատման նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որի արդյունքների հայտնի դառնալուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ այդ պատճառաբանությամբ խափանման միջոցի փոփոխման հարցին,- ասաց Աբրահամյանը:
Այս գործով երեկ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն է հրավիրվել եւ բացատրություն տվել գործարար Սիլվա Համբարձումյանը: Մեր տեղեկություններով, Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը դիմել է ոստիկանություն՝ հաղորդելով, որ Համբարձումյանը խախտել է մրցակցության սկզբունքը: ՀՀ ոստիկանությունից երեկ մեր հարցին ի պատասխան հաստատեցին Համբարձումյանի ոստիկանություն հրավիրվելը, նաեւ նշեցին, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Սիլվա Համբարձումյանը նոյեմբերի 2-ին տված ասուլիսում Մայրապետյանի անվան հետ կապված նշել է հետեւյալը. «Ես 2008 թվականի փետրվարի 26-ից մինչեւ մարտի 31-ն ունեմ կանխիկացում՝ 14 մլն դրամ, 800 մլն դրամ, եւ փոխանցում: Երբ Մարտի 1-ի գործով սկսել են հետաքրքրվել՝ ովքե՞ր են կանխիկացրել, ովքե՞ր են գումարներ ունեցել, ես դրա համար եմ կանչվել: Ես չեմ գնացել, ինձ կանչել են: Ասել են՝ ինչո՞ւ եք Մայրապետյան Սամվելին 2 մլն դոլար փոխանցել, ես 12:00-18:00-ն մտածել եմ՝ հայտարարություն տա՞մ, թե՞ ոչ: Եթե ոչ, ես էլ հիմա երեւի ուրիշ տեղ կլինեի:
Ինչո՞ւ չասել, եթե իրականություն է դա: Ես հայտարարություն տվեցի՝ այո՛, 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ դրա համար եւ՛ ՀՀ նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, եւ՛ վարչապետին՝ Սերժ Սարգսյանին, եւ՛ Արմեն Գեւորգյանին: Իսկ Մայրապետյան Սամվելի հետ ես ո՛չ տալիք ունեմ, ո՛չ առնելիք: Մայրապետյանն էստեղ ուղղակի միջնորդ է եղել, ես իր հետ ոչ մի խնդիր չունեմ, մենք առերեսվել ենք, ասել ենք, որ ճանաչում ենք իրար»,- ասել է Համբարձումյանը: Արդյոք այս տվյալների հրապարակումն է առիթ հանդիսացել ոստիկանություն դիմելու՝ ճշտել չհաջողվեց:
Նշենք, որ Սիլվա Համբարձումյանը Սամվել Մայրապետյանի գործով վկայի կարգավիճակ ունի. նա սույն գործի շրջանակներում մի քանի անգամ հարցաքննվել է:
Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:
- Պարոն Բատիկյան, ճիշտ են արդյո՞ք մեր այն տեղեկությունները, որ դուք եք դիմել ոստիկանություն՝ Սիլվա Համբարձումյանի կողմից սույն գործով որոշ տեղեկություններ հրապարակելու հետ կապված:
- Ես գրություն եմ ուղարկել իրավապահ մարմիններին, ավելի շատ ոչ թե Սիլվա Համբարձումյանի կողմից հանցագործություն կատարելու մասին էր, այլ մրցակցության սկզբունքի խախտման: Մենք ձեռնպահ ենք մնում ինչ-որ երեւույթի մասին խոսել վերլուծելուց, Սիլվա Համբարձումյանը, կարծես թե, փակագծերը բացեց որոշակի առումով: Կոնկրետ գրությունը դրա մասին էր եւ 6-րդ վարչությունը նյութեր է նախապատրաստում:
Ես գտել եմ, որ խախտվել է մրցակցության սկզբունքը, եթե դատավարության մի կողմը պետք է լռի, մյուսը՝ խոսի, հետեւաբար մրցակցության պայմաններում անթույլատրելի է նման բանը:
- Դուք ասացիք, որ Սիլվա Համբարձումյանը որոշակի փակագծեր է բացել, կմանրամասնե՞ք, որ դրվագների մասին է խոսքը:
- Այդպես չեմ հիշում, նոյեմբերի 2-ին եմ նայել ու տեսել, որ կոնկրետ քրեական գործի որոշակի հանգամանքների մասին է ինքը խոսում, որի մասին ես չէի ուզենա հիմա խոսել, քանի որ պարտավորություն է դատավարական նախաքննության գաղտնիք չհրապարակելու:
- Մարտի 1-ի դրվագների մասի՞ն է խոսքը:
- Ոչ, ոչ, իմ պաշտպանյալը Մարտի 1-ի գործով չի առնչվում... հիմա էլի պետք է անդրադառնամ նախաքննության գաղտնիքին, ես չեմ կարող խոսել, ես էլ հավասարվեմ օրենք խախտողներին, չի լինի էդպես:
- Սիլվա Համբարձումյանն ու ձեր պաշտպանյալն առերեսվել են: Քրեական դատավարության օրենսգրքով քննիչը առերես հարցաքննություն կատարում է, եթե երկու կողմերի ցուցմունքների միջեւ կան էական հակասություններ: Կարո՞ղ եք ասել, թե ինչ հարցի շուրջ են եղել հակասական ցուցմունքները:
- Հակասությունները, եթե ասեմ, էլի նախաքննական գաղտնիք պետք է հրապարակեմ: Այդ հակասությունը վերաբերում է հենց քրեական գործի բուն առարկային:
- Մի շարք ԶԼՄ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ խմբագիրներ, լրագրողներ, երբ Մայրապետյանին ազատելու խնդրանքով դիմել էին վարչապետին, նշել էին, որ գործով մեկ ցուցմունք կա Մայրապետյանի դեմ: Եթե այդ եւ այլ տվյալներ նախաքննական գաղտնիք են, որտեղի՞ց տեղեկություն այն մասին, թե գործով ինչ ցուցմունքներ կան:
- Ես կարծում եմ՝ ենթադրություններ են, որովհետեւ շատ բան նախաքննության ընթացքում ենթադրությունների հիման վրա է կառուցվում բոլոր կողմերից՝ ե՛ւ մեղադրանքի, ե՛ւ պաշտպանության, ենթադրություններ կատարվում կոնկրետ վարկածի վերաբերյալ:
- Ձեզ հայտնի՞ է բացի Սամվել Մայրապետյանից գործով, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք կա՞ն:
- Ճիշտն ասած՝ չգիտեմ:
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանշներով (Կաշառք ստանալուն օժանդակելը): Առաջադրված մեղադրանքում խոշոր գործարարն իրեն մեղավոր չի ճանաչում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բելառուսի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Հայաստանի ընտրանուն
0-1. ընթանում է Հայաստան-Բելառուս ընկերական ֆուտբոլային հանդիպումը
Գնացինք կեցավայր. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մարդատյաց արնախումերի ոհմակը նույնիսկ եկեղեցում է մնում այդպիսին. Ղազարյանը՝ միջադեպի մասին
Վարչապետն իրական Հայաստանի քարտեզների մակետներն է նվիրում երեխաներին ու անցորդներին. տեսանյութ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Գողթ բնակավայրում վրաերթի են ենթարկվել մայրն ու 8-ամյա երեխան
ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ․ փրկարարները հեռացրել են թափված քարերը
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է 3 անձ. նրանք և փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ
Թաց ձյուն, անձրև և քամի. մարզերում ու Երևանում առաջիկա օրերին ինչպիսի եղանակ է սպասվում
Կսկսեն սրտաճմլիկ հոդվածներ գրել, թե վարչապետին հարվածել փորձողն ինչ հայրենասեր ու ազնիվ մարդ է. Թունյան
Շարունակվում են հանդիպումները Էրեբունի վարչական շրջանում․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
«Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն. տեսանյութ
Իրաքյան Քուրդիստանի նախագահի տունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման
«Թեմու»-ի հետ բանակցում ենք, որ հայկական արտադրանքն իրենց հարթակներում ներկայացվի. Փաշինյան
Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է. Մանավազյան
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության ընթացքում հարվածել է ավելի քան 11 հազար թիրախի. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
Խոսում են Աստծուց, բարությունից, եկեղեցուց, բայց գազազած շան պես եկեղեցու ներսում մեջքից հարվածում. Սիմոնյան
Արնախումները եկեղեցու ներսում էլ են արնախում. Ալեքսանյան. տեսանյութ
Սրանց շրջապատից ուրիշ ի՞նչ սպասես, եթե ոչ թիկունքից հարձակում, սադրանք. Հակոբյանը՝ եկեղեցու միջադեպի մասին
Եկեղեցում տեղի ունեցած միջադեպին առնչվող 2 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
Կարևոր է, որ իշխանության որոշումներից դժգոհ անձանց արձագանքը լինի բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով
Սպերցյանը բացակայում է. հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում
Վարչապետի վրա սանձարձակին ուղարկողները սխալվել են իրենց հաշվարկներում. նրան զուգարանում չեն ծեծելու. Չախոյան
Էրեբունիում ենք. ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները քաղաքացիների հետ հանդիպումներ են ունենում
ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները մետրոյում են. տեսանյութ
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասում
Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում
ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում են պատարագի. տեսանյութ
Էլի «կոֆե-կենտրոն». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է Վարդենիսում վեճի կենտրոնում հայտնված վարժական հավաքի մասնակցի խափանման միջոցը
5-րդ գիշերն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ները գրոհում են Լենինգրադի մարզը. մանրամասներ
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար փակ են
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Քաղաքացիների նամակները շատ են, կարդացողը՝ քիչ. վարչապետ
Հայտնի են ՔՊ-ում քվեարկության արդյունքները․ ովքե՞ր են առաջատար հնգյակում
Զելենսկին Աբու Դաբիում և Էր Ռիադում պայմանավորվել է պաշտպանական համագործակցության մասին
Արարատ Միրզոյանն ու Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ
Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս․ Պապիկյան
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT