Երկրի հակառակ կողմը (2009-10-14)

01/08/2010 schedule17:08

Սկիզբը` նախորդ համարներում 70. Կլավդիայի կոշիկները Հարավային Օսեթիայում ծավալվում էր վրաց-ռուսական պատերազմը` ավելի անտանելի դարձնելով իմ ներկայությունը Նովոսիբիրսկում։ Դեռ քիչ էր, որ իմ ճանապարհին խցանում էր առաջացել, ես ստիպված էի ապրել համառուսական այն էյֆորիայի պայմաններում, որ առաջացրել էր ռուս զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան։ Եթե սերբ լինեի ոչ միայն անձնագրով, գուցե թե այդ էյֆորիան այդքան անտանելի չլիներ, բայց չնայած սերբական անձնագիր ունենալուս, ռուսական հաղթական հայացքը ինձ ընկալում էր որպես «լիցո կավկազսկոյ նացիոնալնոստի»։ Երեւի, ի վերջո, շատերը կռահում էին, որ հայ եմ, բայց նրանց առաջին հայացքում զգացվում էր կասկածը` չլինի՞ վրացի է։ Ռուսները իրենց փողոցներում վրացիների փնտրում էին ոչ հաշվեհարդարի համար։ Նրանց պարզապես հարկավոր էր մի հաղթական հայացք նետել վրադ, իբր` հիմա տեղը բերո՞ւմ ես, ա՛յ Գոգի, թե Իվանը ով ա էղել էս կյանքում։ Շատ արագ հյուրանոցի սենյակը դարձավ այն միակ տեղը, որտեղ ինչ-որ կերպ հնարավոր է պատսպարվել, բայց միայն մեծ դժվարությամբ։ Հեռուստաէկրաններից էյֆորիան շարունակում էր հորդել, իսկ մեր ոչ թանկ հյուրանոցում միայն ռուսական ալիքներ կային. տվյալ իրավիճակում փրկությունը «Կուլտուրան» եւ «HTB+»-ներն էին։ Ամբողջ օրը սենյակում մնալ հնարավոր չէ, եւ մի բնազդական ցանկություն էր առաջացել` գտնել մի մարդ, մի ընկերակից, որն ինչ-որ կերպ տարանջատված է այդ էյֆորիկ մթնոլորտից, եւ Սերգեյը ինձ համար փրկօղակ դարձավ։ Պավելը, մանավանդ, մի քանի օր չէր երեւում. գնացել էր ինչ-որ ռեգիոնալ ընտրությունների նախապատրաստություն տեսնելու, ու պարզ չէր, թե երբ է հայտնվելու։ Այս հյուրանոցում գտնվելու մի քանի օրերի ընթացքում, նույնիսկ եղել էր օրը մի քանի անգամ, հանդիպել էինք Սերգեյի հետ` վերելակում, նախաճաշի ժամանակ` ռեստորանում, կամ հարկաբաժնում։ Ես գիտեի, որ նրա սենյակը մի քանի համար այնկողմ է, նա էլ գիտեր, որ ես էդ նույն հարկաբաժնի բնակիչ եմ։ Ինչպես ասում են` տեսուճանաչ մարդ էինք դարձել ու նույնիսկ բարեւում էինք իրար։ Սերգեյը հեռավոր մի կոլխոզի մեխանիկ էր, ու սա երեւում էր հենց առաջին հայացքից. քաղաք էր եկել կոմբայն, տրակտոր, բեռնատարի պահեստամասեր ստանալու, բայց, ինչպես նման դեպքերում պատահում է, բյուրոկրատական քաշքշուկը նրան մի շաբաթ է` պահում էր Նովոսիբիրսկում։ Պարզվել էր` իրենց ուրիշ պահեստամասեր են պետք, իսկ կենտրոնում նրանց համար ուրիշ պահեստամասեր են դուրս գրել, որոնցից իրենց պահեստում էլ լիքը լցրած է։ Ու հիմա Սերգեյը ստիպված էր սպասել, մինչեւ իրենց կոլխոզի համար էլ մեծ պահանջարկ ունեցող պահեստամասեր դուրս կգրեն. հացահատիկի հնձի սեզոնի նախաշեմին ու բուն հնձի ժամանակ պահեստամասերի մի իսկական պայքար էր սկսվում կոլխոզների միջեւ. մի իսկական խորհրդային դեժավյու։ Այդ օրը մենք վերելակում հանդիպեցինք` նախաճաշից սենյակ բարձրանալիս։ Էն էլ ասեմ, որ այս ընթացքում միշտ լավ տեսք ունեի, լավ էի հագնվում. ամեն օր մաքուր սափրվում էի` սովորականի պես, հագնում էի Ֆրանսիայից, Գերմանիայից, Կուբայից գնած գեղեցիկ հագուստ ու կոշիկ։ Կարճ ասած` ամեն ինչ անում էի` փախստականի տեսք չունենալու համար։ Սա կարեւոր է, որովհետեւ հենց վերելակից դուրս եկանք, Սերգեյը մի անսպասելի ռեպլիկ արեց. - Երեւում է` հագուստ-կապուստից գլուխ հանում ես։ - Եթե երեւում է, երեւի գլուխ հանում եմ. ի՞նչ կա,- հետաքրքրվեցի ես։ - Կնանոց հագուստ-կապուստից էլ գլուխ կհանե՞ս։ - Դե, նայած ինչ հագուստ է,- զգուշորեն պատասխանեցի ես` չկռահելով, թե այս ինչ թել է թելում Սերգեյը։ - Կգա՞ս հինգ րոպեով գնանք իմ սենյակ,- աղերսող հայացքով ասաց նա։ - Գնացինք։ Ներս մտանք, ինձ առաջարկեց նստել, ինքը մտավ լվացարան, լվացված ձեռքերով վերադարձավ, բացեց պահարանը եւ այդտեղից դուրս բերեց մի կոշիկի տուփ` մատների ծայրերով զգուշորեն բռնած։ Էն նրբությունը, որով Սերգեյի մատները բռնել էին տուփը, ինձ զարմացրեց։ Այնպիսի տպավորություն էր, թե այդ մատները դողում են` սրբության հպվելու մի անորոշ գիտակցումով, թվում էր, թե կոպիտ ձեռքերով այդ երիտասարդը ուր որ է կսկսի հեկեկալ։ Բայց նա հաղթահարեց ինքն իրեն, տուփը դրեց անկողնու վրա, նույնպիսի զգուշությամբ վերցրեց կափարիչը, զգուշորեն բացեց թղթե փաթեթի եզրերը եւ այնտեղից հանեց կանացի մի կոշիկ. - Հը, ի՞նչ կասես,- դիմեց նա ինձ։ Ես մի բնազդական շարժում արեցի` կոշիկի մասին կարծիք հայտնելուց առաջ այն ձեռքս վերցնելու մղումով։ Դա մի տեսակ ցնցեց Սերգեյին, եւ այդ թրթիռը ցնցեց ինձ նույնպես, եւ ես վերադարձա ելման դիրքի։ Իսկ կոշիկը իսկապես լավն էր` բարձրակրունկ, լաքապատ. ինքը սեւ ու մեղմ կապույտ երկայնական գծերով։ Մինչեւ հիմա այդ կոշիկները դաջված են հիշողությանս մեջ, ու այն զգացողությունն ունեմ, թե դրանք աշխարհի ամենալավ կոշիկներն էին։ Բայց հիմա, հենց հիմա սկսեցի մտածել. եթե դրանք աչքովս ընկնեին որեւէ խանութի որեւէ ցուցափեղկում, արդյո՞ք կգրավեին ուշադրությունս, արդյո՞ք ես կնայեի նրանց վրա, արդյո՞ք կասեի, որ դրանք աշխարհի ամենալավ կոշիկներն են, եւ արդյո՞ք դրանք կլինեին աշխարհի ամենալավ կոշիկները։ Հազիվ թե. որովհետեւ դրանք այդպիսին դարձել էին Սերգեյի դողացող ու հոգատար ձեռքերի մեջ, նրա սրտի տանջալի տրոփյունների շնորհիվ, նրա հայացքի անհանգիստ ցոլքերի ներքո։ - Շատ լավն են, Սերգեյ, էդ որտեղի՞ց ես գնել,- ի վերջո ասացի ես։ - Խանութ էր, էլի. հաստա՞տ լավն են։ - Առանց չափազանցության. էդ ընկերուհի՞դ է հագնելու։ - Կինս, բայց չգիտեմ` ոտքին կլինի՞, թե՞ չէ։ - Ոտքի համարը ի՞նչ է, չգիտե՞ս, էդ դեպքում ինչո՞ւ ես առել` մոտավորապես,- զարմացա ես։ - Հարցեր կան,- խորհրդավոր ասաց Սերգեյը ու նույն զգուշությամբ կոշիկը դրեց տուփի մեջ, փաթեթի թուղթը ետ ծալեց նրա վրա, կափարիչով փակեց տուփը ու այն տեղավորեց պահարանի մեջ։ Էս պահվածքը ինձ համար խիստ հետաքրքրական էր. - Սերգեյ, արի գնանք իմ սենյակ` մի մի բաժակ կոնյակ քցենք,- առաջարկեցի ես։ - Թողել եմ խմելը,- ասաց նա։ - Մեկ-երկու բաժակը տուն չի քանդի. գնացինք, գնացինք,- ասացի ու դուրս եկա սենյակից։ Սերգեյը հետեւեց ինձ։ Մի-մի բաժակ քցեցինք հինգ աստղանի «Արարատից», մի հատ դեղձ ունեի, մանր կտրտեցի, որպես ուտեստ։ Մի բաժակ էլ լցրեցի ու ասացի. - Արի, Սերգեյ, խմենք մեր կանանց կենացը։ Խմեցինք, ու ես չդիմացա, հարցս կրկնեցի. - Սերգեյ, ախպերս, էդ կոշիկը ինչո՞ւ ես գնել, թե կնոջդ ոտքի համարը չգիտես։ - Էս էն դեպքն է, որ համարը կապ չունի, եթե անգամ ճիշտ ոտքով լինի, մեր խուտորում էդպիսի կոշիկ հագնելու տեղ չկա, ուզես էլ` չես կարող հագնել. մենակ տանը` ճաշ եփելիս,- խնդալով ասաց Սերգեյը ու շարունակեց,- տարվա կեսը սառույց է ու ձյուն, էն մյուս կեսն էլ` ցեխ ու փոշի, էդ կոշիկը որտե՞ղ պիտի հագնես։ - Բա ինչո՞ւ ես առել, ախպերս,- համառում էի ես։ Սերգեյը մի պահ հապաղեց, բայց հաջորդ պահին ասես վճռականություն ձեռք բերելով` ասաց. - Ուզում եմ իմանա, որ իրեն սիրում եմ, հասկանո՞ւմ ես, որ չնայած ցեխի ու փոշու մեջ ենք ապրում, ինքը թագուհի է ինձ համար, հասկանո՞ւմ ես։ Չեմ թաքցնի, աչքերս լցվեցին, ես ձեռքս գցեցի Սերգեյի ուսով ու համբուրեցի նրան. - Դու մուժիկ ես, Սերգեյ, դու տղա ես, քո կենացը, իմ ախպեր,- ասացի ու պարպեցի կոնյակի հերթական բաժակը։ Իմ հուզմունքը հուզեց Սերգեյին նույնպես. - Նեղված եմ, ախպերս, նեղված եմ,- ասաց նա։ Ես այս ռեպլիկին ոչինչ չպատասխանեցի` համբերատար սպասելով, որ Սերգեյը շարունակի իր խոսքը. - Կենցաղը սպանում է մարդուն, հասկանո՞ւմ ես, մորթում է ուղղակի մարդուն։ Ես իմ Կլավդիային կյանքիս չափ սիրում եմ, էս աշխարհում կյանք չունեմ առանց նրա։ Էն օրը, ուրեմն, թեթեւ էր գործս, մի քիչ շուտ ավարտեցի, բախտ էր բացվել վրաս` հոգնած չէի։ Վազեմ, ասում եմ, տուն` գրկեմ իմ Կլավդիային, համբուրեմ, շոյեմ գլուխը, ասեմ` Կլավ, քեզ աշխարհի չափ եմ սիրում, կմեռնեմ քեզ համար, Կլավ, իմ արեւ, իմ հրեշտակ։ Բացում եմ, ուրեմն, դուռը, ոտքիս ձայնը լսում է ու էնտեղից բղավում` Սերյոժ, ասում է, հոսանքը պայթել է, կարճ միացում է տվել, հասիր էլեկտրիկ բեր, երեւի սառնարանն ու հեռուստացույցը վառված կլինեն։ Բառերը սմքեցին սրտիս մեջ, հասկանո՞ւմ ես. մի օր ասելու ուժ չունեմ, հաջորդ օրը` լսող չունեմ։ Էն անգիր արած բառերս կանգնել են կոկորդիս. հիմա էլ տուն եմ հասնելու ջարդված, բեզարած, նա էլ հավի, բադի, խոզի ետեւից. ի~նչ սեր, ի~նչ բան։ Բայց էդ կոշիկը որ տեսնի, երեւի կհասկանա, չէ՞, ամեն ինչ։ - Սերգեյ, ախպերս, մուժիկ ես դու, տղա ես, ախպերս,- ուրիշ ոչինչ չէի կարողանում ասել ես։ - Գիտե՞ս ինչու են պսակված կնանիք երբեմն թրեւ գալիս ուրիշների հետ, կամ մենք ինչու ենք ուրիշների ետեւից վազում. էդ կենցաղից ենք փախչում։ Կպցրեցիր մեկին, սիրեցիր ու սիրվեցիր ու վերջ` հայդե գնա քո ճամփով։ Էլ ո՛չ հոգս ունես, ո՛չ հացի խնդիր, ո՛չ պարտք, ո՛չ պահանջ։ Կենցաղը սպանում է մարդուն, Աստված վկա։ Ու չկարծես, թե հարցը աղքատի ու հարուստի մեջ է. խրճիթն իր կենցաղը ունի, դղյակը` իր, ու երկուսն էլ հավասար սպանում են հոգին, զգացմունքները, մարդուն սարքում փալաս։ - Ճիշտ ես, Սերգեյ, բայց կենցաղն էլ ընտանիքի անխուսափելի ուղեկիցն է, առանց դրա չես կարող,- նկատեցի ես։ - Հա, բայց կենցաղը մերկասառույց է, որի վրայով մենք վարում ենք մեր բախտի ավտոն. փախավ` փախավ, էլ բռնել չի լինի։ Սերը թե մաշեց, թե կուլ գնաց կենցաղին, կուչ եկավ նրա տակ, նույնն է, թե քաչալ անիվով ես ավտոդ քշում սառույցի վրա... - Էնքան եմ ուզում տեսնել Կլավդիայիդ դեմքը` էդ կոշիկը փորձելիս,- ասացի ես։ - Դու ասա` պատմություն չսարքի. մի ամսվա ռոճիկ եմ տվել... Ես զարմացած նայեցի Սերգեյին. էդ արածը մի պահ ինձ հիմարություն թվաց։ Հետո մտածեցի` իսկապես թքած մի ամսվա ռոճիկի վրա, էս կյանքում ավելի կարեւոր բաներ կան։

Տպել
761 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը