Կանայք ունեն այն ուժը, որը թույլ է տալիս ռազմատենչությանը եւ ատելությանն այլընտրանքային ուղերձ հղել. ԱԳ նախարար

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի»՝ «Կանայք, անվտանգություն եւ ժողովրդավարացում բազմակողմության համատեքստում» խորագրով լիագումար նիստին: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ելույթում, մասնավորապես, ասված է.

«Շնորհակալություն բոլորին այսպիսի հետաքրքրություն դրսեւորելու եւ Եվրոպայի տարբեր անկյուններից այստեղ գալու համար՝ մտքեր փոխանակելու, թե ինչ տեսլական ունենք ժողովրդավարության ապագայի վերաբերյալ, քանի որ դա հիմք է, թե ինչպես եւ ինչ մոդելով ենք ցանկանում կառուցել մեր երկրները։ Իրապես, ոգեւորիչ է այստեղ ավելի շատ մարդ տեսնել, քան, ինչպես հաճախ է պատահում, խորհրդարանական վեհաժողովների նստաշրջանների ժամանակ։ Թեման բազմակողմ համագործակցությունն է եւ կանայք, ովքեր բազմակողմ համագործակցության եւ անվտանգության օրակարգի շահառուներն են։

Գիտեք, կարծում եմ կան մի քանի տարեթվեր, որոնք մենք կցանկանայի նշել, տարեդարձներ, որոնք օգտակար կլիեին պարզելու, թե որքանով ենք մենք սովորում պատմության դասերը: 2015թ.-ին ՄԱԿ-ը նշեց իր 70-րդ տարեդարձը, մի քանի շաբաթ առաջ Եվրոպան նշում էր Հրադադարի օրը, շուտով մենք կնշենք Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակը, այս տարի մենք նշում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակը, եւ, ամենակարեւորը, հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ գտնվում, հաջորդ տարի նշվելու է այս Կազմակերպության 70-ամյակը: Կարծում եմ, որ բոլոր այս տարեդարձները մեզ հիշեցնում են բազմակողմ համագործակցության ուժի, միասնական սպառնալիքներին եւ մարտահրավերներին դիմագրավելու՝ երկրների միասնականության ուժի մասին: Եվ կարծում եմ Առաջին եւ երկրորդ աշխարհամարտերի 100-րդ եւ 75-րդ տարեդարձները հենց այն տարեթվերն են, որոնք մեզ մտորելու տեղիք են տալիս բազմակողմ համագործակցության այլընտրանքների մասին, եւ այդ այլընտրանքը եղել է աղետը: Այս մայրցամաքը քաջածանոթ է դրան՝ աղետի ամբողջ չափով ու խորությամբ:

Սակայն այդ հիշարժան տարեթվերը տեղի են ունենում մի ժամանակահատվածում, երբ բազմաթիվ ուղղություններով առկա է հետընթաց. Հետընթաց բազմակողմ համագործակցության, հետընթաց ժողովրդավարության, հետընթաց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բնագավառներում: Աշխարհի տարբեր մասերում, եւ Եվրոպան այս առումով բացառություն չէ, ականատեսն ենք պոպուլիզմի եւ ազգայնականության աճի, եւ, կրկին մեզ համար հարցը մնում է, թե որքանով ենք մենք սովորում պատմությունից: Կարծում եմ, երբ մենք խոսում ենք այս հարցերի մասին, մեր քննարկումների հիմքում ընկած են անվտանգության խնդիրներն ու անվտանգության հասկացությունը, անվտանգությունն իր ամբողջականության մեջ: Անվտանգություն, որը վերաբերում է պաշտպանական անվտանգության եւ բոլոր երկրների զարգացման համար անվտանգությանը: Եվ ըստ իս, այս ամենի հիմքում ընկած է մարդը: Եվ ՄԱԿ կանոնադրությունը գրված է մեր՝ ժողովրդի անունից եւ վերահաստատում է մարդու իրավունքների, մարդու արժանապատվության եւ արժանիքների նկատմամբ հավատը: Կարծում եմ սա է այն ճարտարապետության հիմքը, որի վրա մենք կառուցել ենք գլոբալ անվտանգությունը: Այսպիսով՝ մարդ արարածն է մեր քննարկումների կենտրոնում:

Բազմակողմ համագործակցությունն այն կարողությունն է, որը քննության է առնում մեր պատրաստակամությունը եւ ցանկությունը միասնաբար արձագանքելու մեր հասարակությունների եւ երկրների առջեւ ծառացած խնդիրներին եւ ճգնաժամերին:

Վերջիվերջո կան լավ օրինակներ: Պետք չէ ամեն ինչ թերագնահատել: Ես չեմ ցանկանում ամեն ինչ դժգույն երանգներով ներկայացնող մարդու տպավորություն թողնել: Հղում կատարվեց «Օրակարգ 2030»-ին, որը ամենավերջին ապացույցն է, թե ինչպես միջազգային հանրությունը կարողացավ համախմբվել եւ արձագանքել զարգացման գլոբալ խնդիրներին: Այլ օրինակներ էլ կան, ինչպես ասենք կլիմայական փոփոխությունները: Կրկին, սա կարողությունների հարց է, քանզի չկա մի պետություն, որն ի վիճակի կլինի միայնակ արձագանքել այս խնդիրներին: Գլոբալացված աշխարհի հիմնախնդիրների մեծ մասը չենք կարող միայնակ լուծել, ուստի մեր ինքնիշխանության մի մասն ուղղում ենք այս հավաքական ջանքին՝ հանուն մեր սեփական շահի որպես ինքնիշխան պետություն եւ երկիր, ի շահ մեր ժողովրդի: Հենց սա է բազմակողմ համագործակցության արժեքը:

Եվ մենք գտնվում ենք մի մայրցամաքում, որը, միգուցե, ամենաշատն է հմտացած բազմակողմ համագործակցության ճարտարապետության մեջ։ Եվրոպայում առկա են տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային տարաբնույթ կազմակերպություններ, որոնք ազգերին համախմբում են միասին աշխատելու համար, ինչն աննախադեպ է։ Այս Կազմակերպությունում ունենք մի կառույց՝ վերազգային դատարան՝ Եվրոպական դատարանը, որն առկա չէ որեւէ այլ տեղ: Սա մի կազմակերպություն է, որը ստեղծվել է 70 տարի առաջ՝ տարածաշրջանային այս կառույցի բազմակողմ համագործակցության հիմքում դնելով ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը։ Մենք Եվրոպայի խորհրդի հարաբերականորեն երիտասարդ անդամներից ենք։

Մենք բազմակողմ համագործակցության շահառուներից մեկն ենք, քանի որ անկախության վերականգնումից հետո ընտրել ենք մի մոդել, որն իր մեջ ներառում է եվրոպական արժեքները եւ սկզբունքները, պետականաշինության, պետության եւ պետական մարմինների ստեղծման ճարտարապետության Եվրոպայում ընդունված գծերը: Մեր ճանապարհը երբեմն անհարթ է եղել. մենք այս ինստիտուտները ստեղծելու եւ առաջ շարժվելու ճանապարհին բախվել ենք բազմաթիվ ճգնաժամային իրավիճակների, սակայն բազմակողմ համագործակցության, այս Կազմակերպությունում հավաքական աշխատանքի միջոցով է, որ մեր ազգային կարողությունները հասել են այն մակարդակի, որի պայմաններում այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին հնարավոր դարձավ Թավշյա հեղափոխությունը: Այն տեղի չունեցավ պարզապես ոչնչից, այլ իրականացվեց, որովհետեւ պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները եւ մեր հավաքական կյանքի բոլոր բաղադրիչներն իրենց ամբողջականության մեջ հասել էին մի մակարդակի, երբ հնարավոր եղավ հաղթահարել ցնցումը, եւ բողոքն ուղղել մի ուղղությամբ, որով մեր երկիրը հայտնվեց առավել ամուր հիմքերի վրա:

Եվրոպայի խորհուրդը շատ կարեւոր դերակատարություն է ունեցել այդ առումով։ Քանի որ Եվրոպայի խորհրդի միջոցով, Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության,  համախմբված ջանքերի գործադրման արդյունքում հնարավոր եղավ մեր երկիր բերել փորձն ու գիտելիքները եւ մեր երկրում ներդնել այն, ինչ կոչում ենք եվրոպական արժեքներ։ Սա բազմակողմ համագործակցության դրական կողմն արտահայտող օրինակ է։ Մեր երկրում հաճախ ենք ասում, որ Հայաստանի դեպքում ժողովրդավարությունը զուտ քաղաքական մոդելի ընտրություն չէ, դա անվտանգության հարց է, եւ ես ինքս հավատում եմ դրան։ Ես կարծում եմ, որ այս մայրցամաքն ի ցույց է դրել ժողովրդավարության ուժը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը՝ որպես հուսալի անվտանգության հիմք։ Այս ամենը կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից, սակայն ես կցանկանայի բուն հարցին անդրադառնալ։ Կանայք եւ երիտասարդությունն անվտանգության կառուցման շահառուներն են, ինչպես նաեւ պետական մարմինների կառուցման շահառուներն են՝ մասնակցելով ազգային կյանքին, մասնակցելով այնպիսի գործընթացներին, որոնց մեջ հասարակությունը ներդաշնակություն է գտնում։ Ես ձեզ մի օրինակ բերեմ։ Երբ Հայաստանի վարչապետը քայլերթ էր իրականացնում՝ բարձրացնելով իր բողոքի ձայնը, երբ նա դիմում էր Հայաստանի փողոցներում հավաքված մարդկանց, մի պահ անդրադարձավ իր շուրջ հավաքվածներին. ՙերբ ես տեսա այդքան շատ կանանց, այդքան շատ երիտասարդ կանանց, այդքան շատ մանկասայլակներով կանանց եւ իրենց երեխաներին, ես գիտեի, որ այս ամենն իրականություն կդառնա։

Դա շատ կարեւոր ուղերձ էր: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը զերծ չէ հակամարտություններից: Մենք գործ ունենք Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդրի հետ: Կանայք ունեն այն ուժը, որը թույլ է տալիս ռազմատենչությանը եւ ատելությանն այլընտրանքային ուղերձ հղել: Եվ մենք դա ընդունում ենք: Հայաստանում մի նախաձեռնություն կա, որի շրջանակներում ցանկանում ենք համախմբել բոլոր կողմերի կանանց՝ հղելու խաղաղության ուղերձը: Կարծիք կա, որ կայանք սոցիալապես ավելի պատասխանատու են եւ խաղաղության նկատմամբ նրանց զգայունության մակարդակը շատ ավելի բարձր է: Սակայն մենք դեռ չենք հասել այն հանգրվանի, որ կարող ենք արձանագրել այս կարողության արդյունավետ կիրառումը, եւ, իմ կարծիքով, սա հավաքական մարտահրավեր է: Կա ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւը, որը ես կարծում եմ շատ կարեւոր փաստաթուղթ է եւ ամուր հիմք մեզ համար միասին աշխատելու, այդ բազմակողմ փաստաթուղթն ազգային մակարդակ բերելու եւ  ազգային նպատակներին ծառայեցնելու եւ օգուտ քաղելու համար:

Հայաստանում նույնպես որոշ ժամանակ պահանջվեց այդ հանգրվանին հասնելու համար։ Բայց ես իսկապես ուրախ եմ, որ մենք աշխատելու ենք պետական մակարդակում 1325-րդ բանաձեւի իրականացման/իրագործման ուղղությամբ։

Պարոն նախագահ, նույն համատեքստում Դուք նշեցիք Կայուն զարգացման հինգերորդ նպատակի մասին։ Մենք տարբեր միջազգային ձեւաչափեր ունենք կանանց օրակարգն առաջ մղելու համար, «Օրակարգ 2030»-ի շրջանակներում մենք մեր միասնական հանձնառությունն են արտահայտել դրա առնչությամբ, մենք ունենք տարբեր կառույցներ ՄԱԿ շրջանակներում, այս կառույցի շրջանակներում, տարբեր այլ կառույցներում՝  առաջ մղելու կանանց օրակարգը գլոբալ, միջազգային մակարդակով։ Սակայն սա շարունակական մարտահրավեր է, քանի որ ազգերի շրջանում կան տարամետ տվյալներ. կան երկրներ, որոնք տեսանելի առաջընթաց են գրանցել, կան տարբեր արդյունքներ գրանցած երկրներ։ Դա շարունակում է մարտահրավեր մնալ, քանի որ մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ պնդենք, թե ունենք մեր կյանքում, հանրային կյանքում ինչպես ազգային, այնպես էլ՝ միջազգային հարթակներում կանանց մասնակցության բավարարող մակարդակ: Դա շարունակական մարտահրավեր է։

Օրինակ, Հայաստանում մենք սահմանադրորեն ամրագրել ենք խորհրդարանում կանանց առնվազն 25 տոկոս մասնակցության դրույթը: Մենք դեռ անելիք ունենք  այդ նպատակին հասնելու ուղղությամբ: Եվ դա այնքան էլ լավ չի: Մենք դեռ պետք է բարձրացնենք քաղաքական կյանքում կանանց մասնակցության մակարդակը: Եվ կարծում եմ, մենք բացառություն չենք: Ուստի սա արդի քննարկում է: Սա հնարավորություն է. ձեզանից շատերը երիտասարդներ են, ովքեր պատասխանատու են լինելու ապագայի, ժողովրդավարության ապագայի համար: Եվ սա բոլորիս համար շարունակական մարտահրավեր է: Եվ ես կոչ եմ անում միասնաբար զգայուն եւ վճռական լինելու այս օրակարգի նկատմամբ, որովհետեւ, պնդում եմ, որ հանրային կյանքում, ազգային եւ գլոբալ մակարդակներով կանանց մասնակցությունն անվտանգության հարց է. անվտանգություն ինչպես ազգային, այնպես էլ՝ գլոբալ մակարդակով»:

Տպել
1536 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին