Հանրաքվեից առաջ. Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը ժողովրդին

23/11/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 22-ի համարում

Սիրելի՛ հայրենակիցներ. հաշվված օրեր են մնացել մինչեւ սահմանադրական փոփոխությունների հայտարարված հանրաքվեն: Մեր փոքր երկրի օրեցօր նոսրացող ազգաբնակչությունը վերստին պառակտված է իշխանության կողմից հրամցված երկընտրանքով. «այո՞», թե՞ «ոչ», «կո՞ղմ», թե՞ «դեմ»:

Ե՛ւ բովանդակային, ե՛ւ ընթացակարգային որեւէ քննադատության չդիմացող այս նախագծով, որը պարտադրվում է մեզ, ջանք չի խնայվում ամրագրել գործող վարչախմբի «ձեռքբերումներն» ու «հեռահար նպատակները»: Դրանք են`

- պայմաններ ստեղծել պահպանելու ու հերթով իրար փոխանցելու յուրացված իշխանությունը` նվազեցնելով երկրի ապագայի համար իրենց պատասխանատվությունը եւ երաշխավորելով սեփական անձեռնմխելիությունը.

- ամրագրել բոլորիցս խլված, բայց համազգային ժառանգություն հանդիսացող հարստության տնտեսական բռնազավթումը, իրենց կամ հավատարիմ մերձավորներին արտոնած մենաշնորհները, մեր սեփականությունն այլեւս «սահմանադրորեն» օտարելու եւ այլ իրավունքներ.

- կորցնելով Հայաստանի հասարակության կողմից երբեւէ ընդունվելու, առավել եւս` արդա՛ր ընտրվելու հույսը` հիմքեր ստեղծել երկքաղաքացիության ինստիտուտն այլասերելու միջոցով ապօրինությունները շարունակել հայկական սփյուռքում.

- մեզ բոլորիս ներկայացնել որպես հակաժողովրդավար մտածողության կրողներ եւ կարելույն չափ հաճոյանալ քաղաքակիրթ աշխարհին` փորձելով ապացուցել, որ իրենք իբր այլընտրանք չունեցող «եվրոպացիներ» են.

- միջազգային հանրությանը պատճառաբանել, թե գործող Սահմանադրությունն է, որ խանգարում է 2006-ին ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման  պայմանագիր, եւ սահմանադրական բարեփոխումների ծխածածկույթի ներքո խույս տալ ոչ միայն իրենց համակած «գունավոր սարսափից», այլեւ հայ հասարակությանն իսպառ «գունազրկող» ընդվզումից:

Իսկական զավեշտ է, որ անօրինականությունը  կենսաոճ դարձրած անսահմանափակ թալանի միջոցով հարստացող իշխանախումբը Սահմանադրության, օրենքների պաշտպան ու ջատագով է ձեւանում: Գողերին, մարդասպաններին ու կաշառակերներին աջակցող եւ նրանց աջակցությունը վայելող վարչակարգը որոշել է Սահմանադրության «կոսմետիկ եվրոռեմոնտով» նախշազարդել իր ապարանքը ժողովրդից բաժանող ճաղերը, որպեսզի անխռով ու բարեհաջող շարունակի ընտրակեղծիքների հաջորդ արարը, ոտնահարի մարդկանց իրավունքները, հեռուստալոտոյի վերածի ճակատագրական կարեւորություն ունեցող Սահմանադրությունը: Արդեն կաշառել են իրենց ձայնն ու խիղճը վաճառող սպասարկուներին, որոնք  անազատ որոշ հեռուստաալիքներով վանկարկում են. «Արդա՛ր ա, Արդա՛ր ա...»

Ժողովուրդն ի վերջո պիտի հավատա միայն իրեն: Քաղաքի կենտրոնում օրը ցերեկով կամ գիշերը գաղտագողի մարդկանց տներից զրկող, մեր զավակներին բանակում հաշմող-սպանող, խաղաղ տարիներին մեկ միլիոնից առավել համաքաղաքացիների արտագաղթի պատճառ դարձած վարչակարգը եթե ոտնահարում է այսօրվա չգործող Սահմանադրությունը, ոտնահարելու է նաեւ փոփոխվածը: Վերեւների «անդուլ ջանքերով» այսօր հասարակությունը տրոհվել է երկու անհավասար մասի` մի կողմում քրեական օրենքներով առաջնորդվող ու հարստացող անկշտում փոքրամասնությունն է, մյուս կողմում`  այդ համակարգը մերժող ու համակարգից մերժված մեծամասնությունը: Հենց այս մեծամասնությանն էլ հերթական հնարավորությունն է այսօր ընձեռված դնելու Հայաստանում քաղաքացիական հասարակության տաճարի հիմքը:

Մեր քաղաքացիական դիրքորոշումն է ամենից շատը սարսափեցնում իշխանակարգին, որն ուժ ու փող չի խնայում` պառակտելու եւ ապակողմնորոշելու մարդկանց՝ ջանալով թույլ չտալ նրանց երբեւէ քաղաքացի դառնալ: Ինձ տաս տարի շարունակ մերժում էին ՀՀ քաղաքացու կարգավիճակի շնորհումը: Եվ չնայած բոլորիս ձեւական անձնագրային քաղաքացիությանը, մենք կանգնած ենք այն վերջնականապես ու բովանդակաբար ձեռք բերելու հրամայականի առջեւ: Վստահ եմ` մենք այդ նվիրական կոչումը նվաճելու ենք մեր կամքով, իմաստնությամբ, ուժով ու պայքարով:

Ցանկացած բռնապետություն ամենամեծ վտանգը տեսնում է հասուն քաղաքացիական հասարակության մեջ: Հենց այդ երանելի հասարակությունը պետք է վերականգնենք այսօր՝ ըստ էության մերժելով ոչ թե Սահմանադրությունը` իր տարատեսակ փոփոխություններով, այլ մեր անունից ու մեր փոխարեն որոշումներ ընդունելու` իշխող վարչախմբի գործելաոճը:

Մենք «ոչ» ենք ասում կեղծիքներին ու բռնապետությանը, որն ընդամենը շաբաթներ առաջ վախի, ծեծուջարդի, կաշառքների, սպառնալիքների, առեւանգումների, անգամ սպանությունների միջոցով անցկացրեց իրեն հարմար տեղական ընտրություններ, որոնք ժողովրդի դիպուկ բնորոշմամբ` ոչ թե «տեղական» էին, այլ «ցեղական»: Մենք մերժում ենք հինավուրց ու հպարտ ժողովուրդը ցեղախմբի մակարդակի իջեցնող իշխանավորներին:

Մենք ժխտում ենք աշխատավոր խավին գործազուրկ ու ծախու լյումպենների վերածել փորձող, արհմիությունները ցրող, եզակի մասնագետներից բաղկացած կոլեկտիվները լուծարող վարչակարգը, որն ազգին պախարակող միջոցներով ձգտում է բաժանել ու տիրել, ստորադասել հասարակությունը` այն դարձնելով սոսկ հանապազօրյա հաց վաստակելու խնդրով մտահոգ, անտարբեր ու հնազանդ մի տձեւ զանգված, որի հետ կարելի է անել ինչ ասես եւ վարվել` ինչպես կամենաս: Այսպես կոչված` «սահմանադրական բարեփոխումները» կարեւոր փորձաքար են ինքներս մեզ, նաեւ մեր ընդդիմախոսներին համոզելու, որ մենք իրավատեր ժողովո՛ւրդ ենք, ա՛զգ ենք, քաղաքացի՛ ենք: Այսօր ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին` անկախ նրանց քաղաքական, կուսակցական, կրոնական, ազգային պատկանելությունից:

Մենք հասարակություն ենք բոլորով միասին, մենք քաղաքացիների՛ հասարակություն ենք, քաղաքացիակա՛ն ամբողջություն ենք: Աշխարհի իրական սահմանադրությունները խարսխվում են մեկ ընդհանուր եւ անխախտ գաղափարի վրա` ժողովուրդն է իրավասու Սահմանադրություն ընդունել կամ փոփոխել, այն էլ` ընդգրկուն, բազմակողմանի, համաժողովրդական քննարկումից հետո: Մենք թույլ չենք տա, որ բռնություններով, կեղծիքներով, հաշվեհարդարներով իշխանություն ձեռք բերած պարագլուխները գողանան մեր ձայներն ու շարունակեն մեր Հայրենիքի, մեր խղճի կողոպուտը: Չմասնակցելով առաջիկա քաղաքական բեմականացմանը` մենք վճռում ենք այս կեղծ քվեով իրենց որոնած հանրային համաներումը չտալ: Սա քաղաքացիական անհնազանդության, նույնն է` համաձայնության կոչ է, մեր խաղաղ, բռնազերծ, համերաշխ պայքարի առաջին, բայց ոչ վերջին եղանակը:

Նոյեմբերի 25-ի կեսօրից սկսած` Օպերայի հրապարակում, որը դարձյալ վերածելու ենք Ազատության ասպարեզի, ծանուցում եմ ու հրավիրում ՀՀ քաղաքացիներին` մասնակցելու քաղաքացիական ժողովի նախաձեռնությանը, որի հերթափոխը կդառնա նոյեմբերի 27-ը` լիազոր ազգահավաքի օրը: Իսկ դրանից հետո, ինչպես խոստացել ենք, ձեզ հետ միասին դարբնելու ենք Հայաստանին եւ նրա ժողովրդին վայել նոր Սահմանադրություն` տոգորված քաղաքացու իրական իշխանության, ազգի շահի, պետության ինքնիշխանության, մարդու իրավունքների ու ազատությունների լուսավոր գաղափարների` մեր երկրի եւ երեխաների արժանապատիվ կյանքի հեռանկարով: 

Տպել
1166 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց