Երևան
12 °C
Թալինում նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն փոփոխություններին, որոնք պետք տեղի ունենան 2019 թվականին: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում էր միկրոբիզնեսին:
«Մենք ասում ենք, որ միկրոբիզնեսն ամբողջությամբ ազատելու ենք հարկերից, դա նշանակում է, որ Թալին քաղաքում աշխատող բոլոր հիմնարկները, այդ թվում՝ առեւտրի կրպակները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 24 մլն դրամը, ազատվելու են հարկերից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա միաժամանակ հայտարարեց, որ կարող են լինել օրենքով սահմանված բացառություններ, բայց իր խոսքը վերաբերում է 90 տոկոսին, սա բիզնեսի խրախուսման իրենց աշխատանքի արդյունքն է: Նա նշեց, որ միկրոբիզնեսում մինչեւ 3 աշխատող ունենալու պարագայում աշխատողների համար եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի. ընդամենը 5 հազար դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը:
Հաջորդ նորարարությունը, ըստ Փաշինյանի, այն է, որ մասնավոր տաքսիների վարորդներին ազատում են արտոնագրային 8 հազար դրամ վճարից: «Այսօր մարզում ամեն տաքսու վարորդ մի ամիս տաքսի քշելու համար վճարում է ութ հազար դրամ, մենք նրանց այդ ութ հազար դրամից ազատելու ենք: Հայաստանը, մենք՝ առաջիկա շրջափուլում պետք է բարձրացնենք բոլորովին նոր քաղաքական եւ տնտեսական մակարդակի վրա», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տուգանքի առավելագույն չափը եւս փոխելու են։ «Մենք առավելագույն չափը սահմանափակելու ենք 29 հազար դրամով, այսինքն՝ մեզ մոտ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար 29 հազարից ավելի տուգանք չի լինելու»,- շեշտեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար խոսքով՝ հենց սա է լինելու աշխատանքի խրախուսման իրենց քաղաքականության արդյունքը: «Մինչեւ հիմա ՀՀ-ում տարվել է այն քաղաքականությունը, որ քաղաքացին հնարավորինս խեղճ լինի, որ միշտ վիզը ծռած կանգնած լինի պաշտոնյաների առաջ, մարզպետների առաջ, դեպուտատների առաջ: Մենք ասում են՝ ոչ, մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ մեր քաղաքացիները աշխատեն ու իրենց քրտինքով պահեն իրենց ընտանիքը, ՀՀ քաղաքացու վիզը ծուռ չպետք է լինի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ վարչապետը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
Երևանի բնակելի շենքերից մեկից գողացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ. կան ձերբակալվածներ
Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան
Պրիմիտիվիզմը, դեմագոգիան և պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինի Հայաստանում. Ադամյան
Քոչարյանի որդու բացառիկ խոստովանությունը, որը հերքում է իրենց իսկ տարածած կեղծ թեզերը. Առաքելյան
Հրդեհի հետևանքով խնդիրների բախված ընտանիքը որպես Ղարաբաղից տեղահանված պետաջակցությամբ արդեն գնել է բնակարան
Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են
ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. Պետրոսյան
Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով
Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը
Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել
Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել
Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան
Երկրաշարժ Թուրքիայում
Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը
Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել
ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ
ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ
Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում
Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել
Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան
Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ բուք ու մառախուղ կլինի
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել
Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին
Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ
Նարեկ Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները
Ինչ իրավիճակ է Սպիտակի ոլորաններում
ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Արգելափակումից դուրս է բերվել 195 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերվել 722 քաղաքացու
Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան
Ինչ արդյունք է արձանագրվել Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ժամանակ
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ. Թրամփ
Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է
Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել
Գյումրիում տուն է այրվել
Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը 10:30-ի դրությամբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT