Երկրի հակառակ կողմը (2009-10-15)

01/08/2010 schedule18:02

Սկիզբը` նախորդ համարներում 71. Մուտուն, Յուլյան, խնամախոսը 750 գրամանոց «Ընտիր» կոնյակը Սերգեյի հետ դնգեցինք։ Երրորդ բաժակից հետո բաժակները ավելորդ դարձան. ես շիշը գլխիս էի քաշում, փոխանցում Սերգեյին, Սերգեյը շիշը գլխին էր քաշում, փոխանցում ինձ։ Ա~խ, ինչ համեղ է էս կոնյակը, մեր կոնյակի գործարանի կոնյակը, այն գործարանի, որ մենք ֆրանսիացիներին վաճառեցինք մի Ադրիան Մուտուի գնով։ Ազգայնացում, միայն ազգայնացում. չքվե՛ք, ֆրանսիացինե՛ր, մեր կոնյակի գործարանից կամ էլ լրիվ գինը վճարեք, թե չէ` հաջորդ զանգվածային անկարգությունները հասկանում եք, թե որտեղ են տեղի ունենալու։ Վճարե՛ք լրիվ գինը` երեք-չորս Ռոնալդուի սակագնով, ու մնացե՛ք, որովհետեւ, եթե ճիշտն ասեմ, մի քիչ ավելի լավն եք դարձրել մեր կոնյակը։ Բայց մի քիչ, շատ քիչ, ու կոնյակն էլ մերն է. - Էծի արմյանի, Սերգեյ, պրիստավլյայե՞շ, երեւանսկի կանյաչնի զավոդ ֆրանցուզամ պրոդալի զա ստոլկո, զա սկոլկո ռումինի պրոդալի սվայեվո ֆուտբալիստա` նարկամանա ի պրախադիմցա` Ադրիանա Մուտու։ Պրիստավլյայե՞շ, Սերյոժա... - Յեյ Բոգու...,- հազիվ արտասանեց Սերգեյը։ - Պաէտըմու, Սերյոժ, վսե արմյանսկիե ֆուտբոլիստի, վմեստե վզյատի, պլյուս իխ շեֆ, պլյուս յեվո շեֆ` տոժե նարկաման ի պրախադիմեց, նե ստոյատ ստոլկո, սկոլկո Ադրիան Մուտու... - Յեյ Բոգու, մնե նադը սպածյ,- հազիվ արտասանեց Սերգեյը ու փորձեց վեր կենալ։ Ես բռնեցի նրա ձեռքից, ետ նստեց։ - Էծի եվրապեյցի, Սերյոժ, պրիստավլյայե՞շ, վիպենդրիվայուցցա. գավարյատ, շտո կանյակ նուժնո պիծյ կակիմի տը ասոբեննիմի բակալամի, կակիմ տը ասոբեննիմ օբրազըմ սնաչալը բակալ ս կանյակոմ նադը ձերժածյ վ ռուկե։ Դալբայոբի վսե անի, Սերգեյ, պատամուշտը նիպանիմայուտ, շտո նաստայաշշի կանյակ նադը պիծյ չերեզ գորլիշկը, Սերգեյ, պրյամը ս բուտիլկի... - Յեյ Բոգու... - Զաբեժի՞մ, Սերգեյ, զա կանյակոմ. տուտ նիդալիկո եսծյ մագազին, ի պրադավշիցա` նիչիվո սեբե, զաբեժի՞մ` ա... - Կլավդիա, զոլուշկա մայա, յա լյուբլյու ծեբյա, բուձյ մայեյ նավսեգդա... - Յեյ Բոգու, Սերգեյ, ծեբե նադը սպածյ... Քնեց Սերգեյը, ու ես ինձ մենակ զգացի։ Իմ ճանապարհին պատերազմ է պայթել։ Ինձ թվում էր, չէր թվում` համոզված էի, տեսնում էի, որ երբ բղանիսեցի Միշան, Մեմեի մարդ Նիկոլյան, ջահել գասուդարյ Դիման խոսում են, նրանց բառերի տակից դուրս է պրծնում իրենց իրական նպատակը, որ խնամքով ուզում են թաքցնել. նրանց նպատակը մեկն է` ամեն ինչ անել, որ ես չհասնեմ Հայաստան, չհասնեմ` երկրի հակառակ կողմից։ Բա էս կինտոներին. միտինգ են անում Թիֆլիսում` պրեզիդենտներով, կռվից հետո բռունցքներ թափահարելով։ Յուլյան էլ չի դատապարտում Ռուսաստանին։ Հիմա շատերը մտածում են` ի՞նչ կա սրա տակ թաքնված, ի~նչ գաղտնի դավադրություն։ Ոչ մի դավադրություն էլ չկա. բղանիսեցի Միշիկը` էշ-էշ, Յուլյային ձեռ-մեռ է քցել` իր խասիաթի համաձայն։ Ապուշը երեւի մոռացած է եղել, որ Յուլյան էլ կողքի գեղից ա, էլի, Կողբից` նամուսով հայ աղջիկ, ու կերավ բերնին բղանիսեցի Միշիկը... Յուլյան իրոք լուրջ աղջիկ է` նստած, դուրս եկած։ Ես նրան ճանաչում եմ, ու իմ ու Յուլյայի միջեւ էլ վրացական մի պատմություն կա։ Ուրեմն` դա Պրագայում էր. Յուլյան անգլերեն չգիտի ու իր հետ, որպես թարգմանիչ, բերել էր աղջկան, որը Քեմբրիջում էր սովորում։ Շատ սիրուն էր էդ աղջիկը, ու այնպես ստացվեց, որ ես, Յուլյան, Յուլյայի աղջիկը, որի անունը մոռացել եմ, իրար կողքի էինք նստում կոնֆերանսում։ Երեկոներն էլ բանկետ էր, քեֆ, ուրախություն։ Վրացի մի կին կար, անունը` Մանանա։ Տարիքով կին էր, իսկական տան տիկին, իսկական մայր, իսկական մորաքույր։ Բանկետների ժամանակ, զգում եմ, ինչ-որ բան է մտմտում, գնում-գալիս, գնում-գալիս. մի քիչ Յուլյայենց հետ է կանգնում, մի քիչ մեզ մոտ գալիս։ Զգում եմ` ինչ-որ տարօրինակ բան է կատարվում։ Մեկ էլ գալիս թեւս է մտնում, թե` քեզ հետ բան ունեմ խոսելու։ Ի՞նչ է պատահել, քալբատոնո Մանանա. - Որպեսզի էս տխմար կոնֆերանսը գոնե մի արդյունք տա, մի դրական բան արած լինի, պիտի պսակվես. քեզ համար հարսնացու եմ ճարել,- ինձ է ասում Մանանան։ - Ո՞վ է, քալբատոնո Մանանա,- հարցնում եմ։ - Տես` ինչ աղջիկ է` սիրուն, կրթված,- ասում է նա ու ցույց է տալիս Յուլյայի աղջկան. անունը ո~նց եմ մոռացել։ Ես սկսում եմ ծիծաղել. - Ինչո՞ւ ես ծիծաղում, ա՛յ տղա,- հարցնում է քալբատոնո Մանանան։ - Ես ամուսնացած եմ, երկու երեխա ունեմ,- ասում եմ ու զգում, որ նրա դեմքին սարսափ է հայտնվում։ - Բա մատանիդ ո՞ւր է, ա՛յ խելոք,- խեթ-խեթ նայում է ինձ` մի աննկարագրելի ափսոսանք դեմքին... Էդ օրվանից միշտ մատանի եմ դնում։ Բայց այս պատմության մեջ էականը սա չէ, այլ այն, որ էդ կոնֆերանսում ամբողջ աշխարհից եկած տղերք կային` ջահել, սիրուն, բոյով, կրթված, որոնք հերթ էին կանգնում` Յուլյայի աղջկա հետ երկու բառ խոսելու համար։ Ես էլ մի խեղճուկրակ` գյուղացի տղա, որ պատահմամբ հայտնվել եմ էդ միջավայրում։ Բայց քալբատոնո Մանանան որոշեց, որ հենց ինձ պետք է պսակի Յուլյայի աղջկա հետ. ինչո՞ւ։ Որովհետեւ հայ էի, Հայաստանից էի, որովհետեւ ինքը վրացի էր, ես հայ էի, ու էդ պահի իր հարազատը ես էի։ Ու էդ պահի իր մտածածը շատ նման էր, ահավոր նման էր հազարավոր հայ մայրերի մտածածին. սիրուն աղջիկ, պերսպեկտիվնի զոքանչ. ինչո՞ւ մեր տղային չդարձնենք ունեցվածքի եւ հեռանկարի տեր։ Քալբատոնո Մանանան ուզում էր էդ տխմար կոնֆերանսի մեջ մի լավ բան արած լինի ու էդ լավ բանը արած լինի իր հարազատի համար, իր հարեւանի համար։ Կոնֆերանսում մի ամերիկավրացի կար. ազգությամբ վրացի էր, քաղաքացիությամբ ու էությամբ` ամերիկացի, բայց քալբատոնո Մանանան մտահոգված չէր նրա մասին, նրա համար որեւէ բան անելու ցանկություն չցուցաբերեց։ Էդ դեպքից շատ հետո` տարիներ անց, մի աշխատանքային հարցով զանգեցի քալբատոնո Մանանային։ Պրագայից հետո ո՛չ տեսել էինք, ո՛չ խոսել։ Ու երբ զանգեցի, ներկայացա, հիշեց ու առաջին հարցը, որ տվեց, հետեւյալն էր. - Երեխաներդ ո՞նց են, կինդ ո՞նց է, ընտանիքդ ո՞նց է։ Նա ո՛չ իմ երեխաներին էր տեսել, ո՛չ կնոջս, բայց առաջինը հետաքրքրվեց նրանցով։ Ակնարկը հասկանալի էր. ուզում էր իմանալ` կարո՞ղ է էն ժամանակ պիտի պնդեր, որ ամուսնանայի, փորձ անեի ամուսնանալ Յուլյայի աղջկա հետ, մանավանդ որ Յուլյան հիմա վարչապետ է։ Ասացի, որ ամեն ինչ կարգին է, որ երրորդ երեխան եմ ունենալու. կարծես մի քար ընկավ էդ կնոջ սրտից. - Նու, սլավա Բոգու, սլավա Բոգու,- ասաց նա։ Բայց ինչ հետաքրքիր ու տարօրինակ է. երբ ես Թիֆլիսում էի, Մանանայի մասին չհիշեցի անգամ։ Գուցե թե անցել եմ նրա տան, նրա աշխատավայրի կողքով, բայց նրա մասին չեմ հիշել։ Ու որպեսզի հիշեի, անհրաժեշտ էր, որ պտտվեի աշխարհի շուրջ, անհրաժեշտ էր, որ պատերազմ սկսվեր Վրաստանում, անհրաժեշտ էր, որ Յուլյան էդ պատերազմում Վրաստանին չպաշտպանի... Ռազմական գործողությունները շուտով դադարեցին, ու ես Զուրաբին զանգելու որոշում կայացրի։ Նա ընկճված էր ահագին. գյուղի իրենց ժողովուրդը ստիպված էր եղել փախչել Թիֆլիս եւ ապաստան գտնել իր մոտ։ Ու չնայած նրանց գյուղի տուն-տեղը չէր տուժել, վստահ չէին` կկարողանա՞ն վերադառնալ, թե՞ ոչ։ Բայցեւայնպես, իմ զանգը Զուրաբին ուրախացրեց. նա երկար ժամանակ չէր կարողանում հավատալ, որ ես Նովոսիբիրսկ եմ հասել երկրի հակառակ կողմից ու հիմա ուզում եմ վերադառնալ Հայաստան. բայց մինչ այդ ինձ հարկավոր էր վերադառնալ Վրաստան։ Ծովով վերադարձի տարբերակը նա բացառեց ի սկզբանե, որովհետեւ հիմա դա դարձել է ամենառիսկային ճանապարհը։ Ու երբ իմացավ, որ անձնագիր ունեմ ու այդ անձնագրով սահմաններ եմ հատել, ասաց, որ եթե օդանավ լինի, կարծում է` խնդիր չի ծագի։ Բայց որտեղի՞ց օդանավ գտնենք էս նեղ մաջալին. Ռուսաստանից Վրաստան թռիչք չկա ու չկա։ Զուրաբը խնդրեց իրեն ժամանակ տալ, որպեսզի ճշտի, թե ինչ տարբերակներ կան, ինչ հնարավորություններ։ Ես էլ նրան խնդրեցի զանգել Իմաստուն Ծերուկին եւ պատմել իմ ծրագրերի մասին. ինքս չէի ուզում զանգել։ Զուրաբը պատվիրեց մի շաբաթից զանգել իրեն, ասաց, որ այդ ժամանակահատվածում կփորձի տեղեկատվություն հավաքել եւ ինձ ասելու բան ունենալ։ Մենք հրաժեշտ տվեցինք իրար, ու ես զգացի, որ սիրում եմ Վրաստանը. հիմա այն ինձ համար Հայաստանի պես մի տեղ էր։

Տպել
4076 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը