97 միլիոն 343 հազար դրամ. 2018 թվականին Կինոկենտրոնի հաստատած ֆիլմերի ցանկը

Այսօր Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված ֆիլմերի նախագծերն ուսումնասիրող հանձնախումբը հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ից ավարտվել է իրենց կողմից դիտարկվող ֆիլմերի ընտրությունը: Եվ ներկայացրեց, որ մինչ օրս հանձնաժողովը պարտավորաված էր պահպանել մասնագիտական լռություն՝ աշխատանքի ընթացքի եւ դիտարկման արդյունքների վերաբերյալ:

Մրցույթի արդյունքների վերջնական հրապարակմանը զուգահեռ, հանձնախումբը հարկ համարեց ներկայացնել իրենց վարած քաղաքականությունը: Լիամետրաժ ֆիլմերի արտադրական փուլի համար հաշվի է առնվել մտահղացման նորարար տարրը, սցենարի դրամատուրգիական զարգացումը, հաստատաված գործընկերների գոյությունը, ֆիլմը ստեղծողների նախկին աշխատանքների պատմությունը, նախագծերի ֆինանսական իրականալիությունը:

Կարճամետրաժ ֆիլմերի ֆնանսավորման համար հաշվի է առնվել մտահղացման նորարար տարրը, ստեղծողների ներուժը, ֆինանսական իրականալիությունը, ֆիլմի հնարավոր միջազգային ապագան եւ ուրույն պատկերացում ունեցող ռեժիսորների կարեւորությունը:

Անիմացիոն  ֆիլմերի ֆինանսավորման համար հաշվի է առնվել ֆիլմի ստեղծման նպատակը, մանկական, փառատոնային, պատմության եւ տեսողական նյութերի համապատասխանությունը՝ այդ նպատակին եւ իհարկե՝ ֆինանսական իրականալիությունը:

Նշենք, որ Ազգային կինոկենտրոնին կից գեղխորհուրդ այլեւս չի գործելու, փոխարենը կաշխատի վերը նշված, նոր ձեւավորված հանձնախումբը: «Մեր ցանկությունն ու նպատակն է՝ առավելագույնս արդյունավետ օգտագործել պետական ֆինանսավորումը եւ կինոարտադրությանը հատկացված առանց այն էլ սուղ միջոցներից գումար չվերադարձնել պետական բյուջե»,-ասացին հանձնախմբի անդամները:

Վերջիններս ներկայացրեցին խաղարկային եւ խաղարկա-վավերագրական ֆիլմերի դիտարկման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվող գումարների չափը: ՀՀ պետական բյուջեից տրամադրված ընդհանուր 274 միլիոն 440 հազար դրամից հանձնախմբի տրամադրության տակ է եղել 119 միլիոն 597 հազար դրամ: Անիմացիոն ֆիլմերի համար տրամադրվող 56 միլիոն 190 հազարից՝ 45 միլիոն 190 հազարը:

Բյուջեի մնացած մասը՝ համաձայն նախորդ գեղարվեստական խորհրդի որոշման՝ բաշխվել է Կինոկենտրոնի կողմից՝ մինչեւ այս հանձնաժողովի ձեւավորումը: 2018 թվականի մարտի մեկին գեղխորհրդի նիստի որոշմամբ հաստատված ֆիլմերը վեցն են: Ստորեւ ներկայացնում ենք յուրաքանչյուրին կինոկենտրոնի կողմից տրամադրված գումարի չափը.

Ալեքսանդր Կոտի «Սպիտակ»-ին կինոկենտրոնը հատկացրել է 25 միլիոն դրամ, Մհեր Մկրտչյանի «Անխելք մարդը» ֆիլմին հատկացվել է 16 միլիոն 343 հազար դրամ, Արամ Սիմոնյանի «Ձյունանուշ»-ին հատկացվել է 25 միլիոն դրամ, Ֆուսուպ Ռազիկովի «Սուսերով պար»-ին՝ 50 միլիոն դրամ, Ա. Հարությունյանի «Ջազ»-ին՝ 11 միլիոն դրամ եւ է. Բաղդասարյանի «Ճանապարհ»-ին՝ 15 միլիոն դրամ:

Համաձայն կինոյի մասին հստակեցված կանոնակարգի՝ այն ֆիլմարտադրող կազմակերպությունները, որոնք նախկինում ստացել են պետական աջակցություն եւ ունեն չկատարած պայմանագրային պարտավորություններ, ենթակա են մերժման: Ազգային կինոկենտրոնի կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն՝ պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների հայտեր սույն թվականին չեն դիտարկվել: Չեն դիտարկվել նաեւ կանոնակարգի պահանջներին անհամապատասխան հայտերը:

Տպել
6955 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում