Ես նյութական խոստումներ չեմ տալու․ պետք է լինել լավ պատգամավոր, ոչ թե բարեգործ․ Արմեն Վարդանյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով Կոտայքի մարզում առաջադրված քաղաքագետ Արմեն Վարդանյանը երեկվանից սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ հայրենի Չարենցավան քաղաքից, շուտով կշրջի նաեւ մարզի այլ համայնքներով ու գյուղերով։ Վերջինս ընտրել է «դռնից-դուռ» քարոզչության տարբերակը․ քաղաքացիների հետ բակային հանդիպումներ, թռուցիկներ եւ այլն։

Պատգամավորի թեկնածուն մեր զրույցում ասաց, որ մինչ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից առաջադրվելը՝ քննարկումներ է ունեցել նաեւ այլ քաղաքական ուժերի հետ, սակայն դիտարկել է միայն լիբերալ-դեմոկրատական արժեքներ կրող կուսակցություններին, քանի որ ինքն անձամբ արեւմտյան մոդելի պետության կողմնակիցն է․

«Ես արեւմտյան, եվրոպական մոդելի պետության կողմնակիցն եմ եւ Հայաստանի ապագան տեսնում եմ եվրոպական լայն ինտեգրացիայում՝ երկարաժամկետ կտրվածքով, ինչու ոչ՝ նաեւ Եվրամիության կազմում։ Դրա համար «Լուսավոր Հայաստանի» առաջարկն եմ դիտարկել։ Մյուս ուժերի անուններ չասեմ, որովհետեւ գործնական առաջարկություն, ըստ էության, չի եղել, ուղղակի քննարկումներ են եղել»,- նշեց Վարդանյանը։

Նա ասաց, որ թեեւ զգացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները շատ են մարզում, այնուամենայնիվ, իր կարծիքով, «Լուսավոր Հայաստանը» բավականին մեծ հնարավորություն ունի ոչ միայն հաղթահարելու ընտրությունների անցողիկ շեմը, այլեւ լավ ներգրավվածություն ունենալ խորհրդարանում․

«Նույնիսկ լավ աշխատանքի դեպքում կարող ենք հավակնել 10 տոկոս ձայն հավաքելուն։ Բացի այդ՝ մարդիկ, ովքեր ինձ անձամբ ճանաչում են, բավական դրական են վերաբերվում, «Լուսավոր Հայաստան կուսակցության նկատմամբ նույնպես դրական վերաբերմունք է, նաեւ Էդմոն Մարուքյանի, Մանե Թանդիլյանի հանդեպ»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արմեն Վարդանյանը։

Նրա կարծիքով՝ ապագա խորհրդարանի կազմում ամենայն հավանականությամբ կընդգրկվեն չորս քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը» եւ նույնիսկ ՀՀԿ-ն։ Մեր հարցին՝ ինչի՞ շնորհիվ ՀՀԿ-ն շանս կունենա խորհրդարան մտնելու, արդյո՞ք մարդիկ իսկապես կընտրեն այս կուսակցությանը, Վարդանյանն ասաց, որ շատ համայնքների ղեկավարներ դեռեւս ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են, եւ նրանք այժմ էլ լավ ռեսուրսներ ունեն․

«Ինչու չէ, գուցե նախկին օլիգարխիան ոչ բացահայտ, բայց ռեւանշի կարող է հասնել՝ սատարելով Հանրապետականին։ Այնպես որ, այս փուլում ՀՀԿ-ն ունի շանսեր, եւ մանավանդ իմ մրցակիցների մեջ կան մարդիկ, ովքեր լուրջ ռեսուրսներ ունեն։ Հայտնի դեմքեր չեն, բայց ունեն կապեր, եւ, կարծում եմ, որ նախկին կարկառուն ներկայացուցիչներ բացահայտ կերպով սատարում են նրանց»,-ասաց պատգամավորի թեկնածուն՝ հավելելով, որ մարզում ֆավորիտներ են Սասուն Միքայելյանը, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ԲՀԿ-ից Դավիթ Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան։

Արմեն Վարդանյանն այս քարոզարշավի ընթացքում նյութական խոստումներ չի տալու քաղաքացիներին, կարծում է՝ դա պատգամավորի լիազորություններից չի բխում․

«Կարծում եմ՝ ուղղակի պետք է լինել լավ պատգամավոր, ոչ թե բարեգործ։ Ես պատրաստ եմ ցանկացած պահի լինել քաղաքացիների կողքին»։ «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ի՞նչ ասել է լավ պատգամավոր, Վարդանյանը պատասխանեց, որ ինքն ամեն կերպ փորձելու է քաղաքացիների խնդիրները տարբեր հարթակներում բարձրաձայնել, հանդես գալ անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություններով, բայց բարեգործությունից, խոստումներ տալուց ինքը կտրականապես հրաժարվում է։

Տպել
20148 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան