Մինչեւ 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու. «Վեոլա»-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը Լոռու մարզում եզրափակվեց Ալավերդի քաղաքում: Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ այն խոսակցություններին, թե այս իշխանությունը Արցախից տարածքներ է հանձնելու: Նա նշեց, որ իր որդին ծառայում է Արցախում եւ, որ կամավոր է գնացել այդ քայլին:

«Նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների (խոսքը ծագումով ղարաբաղցի ՀՀ նախկին ղեկավարների մասին է) տղաներն Արցախում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել: Իրենք Ղարաբաղը պահողն են, մենք էլ՝ հանձնո՞ղը: Ով ուզում է կանգնել Ղարաբաղի կողքին, թող ամուր կանգնեն մեր կառավարության կողքին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ Թեղուտի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի խնդիրների մասին: «Այս պատմությունը սկսվել է հետեւյալ կերպ. Թեղուտի հանքը շահագործվել է ռուսական «ՎՏԲ» բանկի 380 մլն դոլար վարկի ներգրավմամբ: Այս տարվա փետրվարին պարզվել է, որ պոչամբարի հետ կապված խնդիր կա եւ այս պայմաններում հանքի աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ է եղել պլատինային համակարգի վերականգնումը: Ընկերությանը դրա համար այլ վարկ է անհրաժեշտ եղել, բայց միաժամանակ չի կարողացել սպասարկել «ՎՏԲ» բանկից ստացված վարկը, բայց նաեւ չի կարողացել այլ վարկ վերցնի: Չի կարողացել վարկ վերցնի, որովհետեւ Թեղուտը եւ պղնձաձուլարանը գրավ է դրված «ՎՏԲ» բանկում:

Արդյունքում Թեղուտն անցել է բանկի հսկողության ներքո: Մեր նախապայմանը եղել է այն, որ բանկը պետք է ներդնի նոր օպերատոր, որը կշահագործի հանքը: Հիմա մեր ռուսաստանաբնակ գործարարներից մեկը խոստացել է աջակցել: Այդտեղ 14 միլիոն դոլարի ներդրում է պետք՝ պլատինան վերանորոգելու համար»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հանքի շահագործումից հետո ավելի շատ մարդ կաշխատի այնտեղ:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ մինչեւ 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի սակագի բարձրացում տեղի չի ունենալու: Նրա փոխանցմամբ՝ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել «Վեոլյա» ընկերության հետ:

Տպել
2586 դիտում

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան