Աղմուկ հանած «Չնչիկ»-ի 16 միլիոնը հատկացված է. ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2019-ի գարնանը

Ազգային կինոկենտրոնը 10 տարի անց վերջապես հատկացրեց ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի համար պահանջվող գումարը: Այս մասին ՀԺ-ին հայտնեց ֆիլմի ռեժիսորը: 16 ու կես միլիոն գումար է հատկացվել ֆիլմի վերջնական աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

«Չնչիկ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի արտադրությունը 2008 թվականին սկսել էր «ԱՐՄՆԱ» ՍՊԸ-ն, սակայն մինչ օրս հայ հանդիսատեսին հայտնի է միայն ֆիլմի անունը: «Չնչիկ»-ը չորս երկրի համարտադրություն է՝ Հայաստան, Շվեյցարիա, Հոլանդիա, Գերմանիա:

Երեք նախարար փոխած «Չնչիկ» ֆիլմը դեռեւս 2010 թվականին պետք է ավարտված լիներ, սակայն անհրաժեշտ գումարը տարբեր պատճառաբանություններով չէր հատկացվում: Սայլը տեղից շարժվեց սույն թվականի ամռանը, երբ ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանն անժամկետ հացադուլ հայտարարեց:

Մշակույթի նախարարության շենքի դիմաց Շահբազյանի հացադուլը կանխել էր դեռեւս նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը, իջել իր գրասենյակից, խնդրել վերջինիս դադարեցնել այն ու բարձրանալ վերեւ՝ հարցի շուրջ խոսելու: Ռեժիսորը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Մակունցի հետ խոսելուց հետո հարցին լուծում է տրվել:

Այս պահին ֆիլմի հետ կապված վերջնական աշխատանքներ են իրականացվում: Պրեմիերան կլինի 2019 թվականի սկզբին:

Լուսանկարում՝ ռեժիսոր Արամ Շահբազյան

Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը պատմություն է մի խենթ աղջկա մասին, որն ապրում է փակ հասարակությունում: Ֆիլմի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր իր դստերը, որը համարձակվել էր առանց օրինական ամուսնանալու հղիանալ:

Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը:

Ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է կարծրատիպերով ապրող հասարակությունը մեկուսացնում տարբերվող անհատին, պարտադրում իր կանոնները եւ իրավունք վերապահում դատել ու վճռել անհատի ճակատագիրը: Մարդն իր աշխարհով եւ ցանկություններով մնում է անպաշտպան: Գլխավոր դերում Լիլի Էլբակյանն է:

Տպել
7087 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց