Փաշինյանը Բերդում հայտարարել է, թե վարչապետ ընտրվելուց հետո, որ հարցով է առաջինը զբաղվելու

Բերդում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա: Սա նշանակում է, որ ձեր տված քվեն չի կեղծվելու: Մեզ ասում են՝ ձեր կուսկացության ռեյտինգը բարձր է եւ դուք կեղծելու անհրաժեշտություն չունեք, այ որ կեղծելու անհրաժեշտություն լինի, դուք էլ կկեղծեք: Ես բացառում եմ այդ սցենարը եւ դա լինելու է մեր կառավարության առաքելությունը»,- ասաց նա եւ նշեց, որ ինչպես ազատ ընտրություններով կհասնեն իշխանության, այդպես էլ ազատ ընտրություններով կհեռանան իշխանությունից:

«Ժողովրդի ձայնը խեղաթյուրել նշանակում է վիրավորել ժողովրդի արժանապատվությունը: Սա պատմական իրադարձություն է: Ես վարչապետ էի եւ ոչ մի խոչընդոտ չկար, որ շարունակեի լինել վարչապետ: Ես որ խնդիր դնեի՝ գործող խորհրդարանի հետ յոլա գնայի, լուծել հարցերը, էդ հին ձեւերը չգիտեի՞: Թեկուզ նոր ձեւերով, չէինք կարող անե՞լ, իհարկե կարող էինք անել, որովհետեւ գործող ԱԺ-ի մեծամասնությունը սովոր է, որ պետք է միշտ լինի իշխանության հետ: Ոչ մեկը չէր դիմադրի, որ լիներ իշխանության հետ: Շատերն ասում էին՝ ինչու եք ուզում արտահերթ ընտրությունները, ինչ խնդիր կա, ինչ օրենք եք բերում, որ չենք քվեարկում: Մենք ասում ենք՝ ոչ, մենք ժողովրդի առջեւ ստանձնել ենք պարտավորություն: Դրանով է պատմական պահ, որ իշխանությունը ձեր ձեռքում է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ որքան ինքը կշարունակի լինել վարչապետ, ժողովուրդը կշարունակի լինել բարձրագույն իշխանություն Հայաստանում: «Իմ բանավեճը տասնյակ տարիներ ՀՀ քաղաքացիների հետ եղել է հետեւյալը՝ ուր գնացել եմ, մարդիկ ասել են՝ արա, ինչ ես ուզում մեզանից, մենք ով ենք, որ որոշենք, մեզնից ինչ է կախված: Ես մարդկանց միշտ ասել եմ, որ ամեն ինչ կախված է իրանցից եւ մենք կարողացանք գալ համաձայնության, որ ամեն ինչ կախված է իրենցից»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ ՔՊ-ն երբեք իշխանությունը ատամներով չի պահելու, այլ ժողովուրդն է որոշելու՝ լինեն իշխանության, թե՝ ոչ: «Եթե անհրաժեշտ է, որ ես լինեմ ՀՀ վարչապետ կլինեմ, եթե անհրաժեշտ չէ, չեմ լինի»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ խոսեց այն առաջնահերթությունների մասին, որոնցով զբաղվելու է վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո: «Իմ առաջնային խնդիրը լինելու է բոլոր ներդումային ծրագրերով զբաղվելը: Բազմաթիվ մարդիկ կան, որոնք պատրաստ են ներդրումներ անել, բացել գործարաններ, ստեղծել աշխատատեղեր: Ես այդ բոլոր մարդկանց հետ նորից հանդիպելու եմ: Այս 6 ամիսների ընթացքում եղել են ներդրումներ, բայց մարդիկ ասում են՝ ոտքներս կախ քցենք, տեսնենք՝ ինչ է լինելու»,- ասաց նա:

Տպել
3032 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց