Աստղիկ Սաֆարյանը տեսահոլովակ է նկարահանել 12 տարի առաջ ներկայացրած երգի հիման վրա

Աստղիկ Սաֆարյանը տեսահոլովակ է նկարահանել մի երգի հիման վրա, որն իր այցեքարտն է համարում: Վաղը՝ նոյեմբերի 29-ին, տեսահոլովակով կներկայացնի «Օ քամի, քամի»-ն: Իր մեկնաբանությամբ ու գործիքավորմամբ այս ստեղծագործությունն առաջին անգամ կատարել է 12 տարի առաջ: Ներառված է իր առաջին ձայնասկավառակում: Երգչուհին նշում է, որ իրեն մշտապես հիշում են այս երգով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ աշխատանքը նախաձեռնել է իր լսարանի հորդորներով, եւ տրամադրեց նկարահանումների ֆոտոշարքը:

«Նկարահանել եմ երկրպագուներիս խնդրանքով: Իմ երգացանկից նրանց ամենասիրելի երգն է: Դեռ վաղուց շատերն այս երգը գեղեցիկ կերպով վերակատարել են, բայց, երբ 12 տարի առաջ ներկայացրեցի իմ մեկնաբանությունը, կարծես նոր շունչ առավ, նորովի վերակենդանացավ եւ ավելի սիրվեց հենց իմ մոտեցմամբ, ինչի համար միայն ուրախ էի: Երգին իմ մոտեցումն այնքան սիրվեց, որ այն անմիջապես դարձավ իմ այցեքարտը: Մինչեւ օրս չկա մեկը, որ ինձ տեսնելիս չհիշի այդ երգի մասին իր հիացմունքը եւ սերը: Տարիներ շարունակ երկրպագուներս հորդորում էին, որ այն ունենա նաեւ տեսահոլովակ: Ահա եկել է պահը, որ իրականացնեմ նրանց խնդրանքը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ արդեն նաեւ տեսահոլովակով երգը նոր շունչ կառնի ու կշարունակի ապրել մարդկանց սրտերում:

Ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է: Օպերատորը Հովհաննես Պողոսյանն է: Սյուժետային գծով զբաղվել է Վարուժան Գալթակյանը: Կերպարներով ու ոճաբանությամբ, ինչպես սովորաբար, զբաղվել է Աստղիկ Սաֆարյանը: Երգչուհին նշեց, որ ստեղծագործական թիմը փորձել է տեսահոլովակը չծանրացնել ընդգծված սցենարներով կամ գաղափարներով: Աշխատել են այնպես անել, որ աշնանային գույներով ներկայացվի երգի տրամադրությունն ու փոխանցվի ուժը:

Տպել
2495 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին