Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են Երեւանում, պետական ավտոն դրել են տակը, ուր ուզել գնացել է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում անդրադարձավ իր այն հայտարարությանը, որը քննարկման առիթ էր դարձել: Հիշեցնենք՝ նա Լոռու մարզում ասել էր. «Ես Հայաստանի միակ ղեկավարն եմ, որի որդին ծառայում է Ղարաբաղում»:

«Ես այս շարքում նկատի եմ ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ ինձ: Ես վերնագրեր տեսա, որ Ռոբերտ Քոչարյանի տղաներն էլ են ծառայել: Սերժ Սարգսյանը տղաներ չունի, եւ եթե չեմ սխալվում Լեւոն Տեր-Պետրոսյանի տղան ծառայել է Շամշադինում: Չհասկացա նաեւ այն, որ Արցախի իշխանությունների ներկայացուցիչներն էլ էին արձագանքել: Ես վերջին օրերին չեմ հասկանում Արցախի իշխանությունների ակտիվությունը, բացարձակապես չեմ հասկանում: Չեմ հասկանում՝ ինչու են փորձում որեւէ ձեւով խառնվել եւ իրենց ներկայությունը ցույց տան ՀՀ-ի ԱԺ ընտրությունների քարոզարշավին:

Ես այս մասով հարցեր ունեմ եւ այն կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Մինչ այդ պարոն Սահակյանին հորդորում եմ, որ պարոն Սահակյանը կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին եւ ուղարկի իրենց աշխատանքը կատարելու»,- հարթակից հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարին վրդովեցրել է այն հանգամանքը, որ վերջին օրերին իր հայտարարություններից որոշներին մեկնաբանություններ են տրվում Արցախից: Մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադարձել էր Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, ում որդին ծառայել է ԼՂՀ-ում:

«Առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններն են անում, չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օր ու մեջ իմ ասածների վերաբերյալ մեկնաբանություններ է տալիս, պատկերացնո՞ւմ եք՝ իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի եւ անհայտ իրադարձությունների վերաբերյալ սկսի մեկնաբանություններ տալ, հասկանո՞ւմ եք՝ դրա հետեւանքն ու արդյունքը ինչ կլինի: Սթափվե՛ք եւ զբաղվե՛ք ձեր աշխատանքով, իհարկե, ինչ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»,- հորդորեց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց.

«Ասում են՝ վայ, նախընտրական շահարկում, Ռոբերտ Քոչարյանի որդիները... Ի՞նչ Ռոբերտ Քոչարյանի որդիները, ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ, ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են Երեւանում: Ոչ մի գիշեր չեն անցկացրել որեւէ զորամասում, մի որդին ծառայել է ՊՆ վարչական մասում, մյուս որդին էլ ծառայել է որպես վարորդ, պետական ավտոն դրել են տակը, ուր ուզել՝ գնացել է, պետության ավտոյի ու բենզինի հաշվին եւ այլն: Էդ ինչի՞ եք ոգեւորվել: Եթե որեւէ մեկը իմ ասածը կասկածի տակ դնի՝ փաստերով կապացուցեմ, փաստաթուղթը հեռախոսիս մեջ է»,- ասաց նա:

Վերջում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի իրենց թեկնածուներին եւ հորդորեց քվե տալ «Իմ քայլը» դաշինքին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5155 դիտում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները