Սա վերջին տարիներին ամենամեծ փոխհատուցումն է. գործադիրը գյուղացիներին տրամադրել է 493 մն դրամ

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին՝ կառավարության որոշմամբ հատկացնել 492 միլիոն 961 հազար դրամ՝ 2018 թվականին տարերային աղետների հետեւանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով։ Այս մասին որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստում:

Նախատեսված միջոցները, ինչպես նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, կտրամադրվի 2018-ի տարերային աղետների հետեւանքով 50-100 տոկոս տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին:

2018 թվականին հանրապետության մարզերում տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնաս է պատճառվել շուրջ 14 650 հա հողատարածքի, որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13 մլրդ 386 մլն դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 % տուժած հողօգտագործողներին:

Նախարարի խոսքով, 2018 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100 % տուժած հողօգտագործողների (7736,61 հա) վնասի չափը կազմում է 9856393,5 հազ. դրամ: «Վնասի հաշվարկները կազմվել են հիմք ընդունելով ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը,ՀՀ ԱՎԿ-ի 2017 թվականի բուսաբուծական արտադրանքի գները և վերջին 3 տարիների միջին բերքատվության ցուցանիշները: Խաղողի, պտղի և հատապտղի համար նախատեսվում է փոխհատուցել վնասի 5%-ի չափով, բանջարաբոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի և կարտոֆիլի համար 4%-ի չափով, իսկ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համար՝ 1 հա ցանքին անհրաժեշտ սերմացուի արժեքի 50 %-ի չափով՝ յուրաքանչյուր հա-ի հաշվով 30 հազ. դրամ: Միջինացված հաշվարկներով 1 հա խաղողի այգու համար աջակցության գումարը կազմում է 94,0 հազ դրամ, պտղի և հատապտղինը՝ 72.3 հազ դրամ, բանջարաբոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի, կարտոֆիլի համար՝ 63.7 հազ դրամ»,- ասաց նա:

2018 թվականին նախատեսված աջակցության գումարը կազմում է 492 961.5 հազ. դրամ, ընդամենը պատճառված վնասի շուրջ 3.7%-ը:

Գեւորգյանը նկատեց, որ սա վերջին տարիներին ամենամեծ փոխհատուցումն է: «Օրինակ 2016 թվականին վնասը 33,5 մլրդ դրամ է  կազմել, իսկ հատուցումը՝ 506 մլն դրամ, այսինքն՝ 1,5 տոկոս: 2017ժ-ին հատուցումը 0,4 տոկոս է կազմել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ հաջորդ տարիների համար ավելի մեծ տեղ կտրվի կանխարգելմանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքն անձամբ եղել է Արմավիրի մարզում, փոթորիկից ու կարկտահարությունից հետո, եւ պատկերն, իրոք սարսափելի էր. «Անշուշտ պետությունն ունի պարտավորություն կանգնել գյուղացու կողքին: Իհարկե, հասկանում ենք, որ սա բավարար չափը չի, քանի որ եթե իրենք բերքն իրացնեին, ավելի շատ օգուտ էին ստանալու: Ես հունս ունեմ, որ 2019-ին արդեն կկարողանանք գործի դնել ապահովագրության մեխանիզմը եւ պետության միջամտության անհրաժեշտությունը չի լինի»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանը նկատեց նաեւ, որ շատ դեպքերում գյուղացիները վարկեր ունեն վերցրած եւ այս փոխհատուցումը տալիս են վարկերի դիմաց, իսկ իրենց կորցրածին դարման չի լինում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8835 դիտում

Երևանում 2026 թվականին կիրականացվի 200 հազար քմ փոսային նորոգման աշխատանք

Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս Հիմա» ֆիլմերի աստղ Ռոբերտ Դյուվալը

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով 600 զոհի մասին

Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվեց Ծառուկյանի «Մայր Հայաստան» դաշինքի. Չախոյան

Հայտնի է ձմեռային Օլիմպիական խաղերում Հարություն Հարությունյանի արդյունքը

Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Իրանի հետ համաձայնության հասնելու ճանապարհին առկա դժվարությունների մասին

Դսեղի հարակից անտառում ապօրինի հատվել են մեծ թվով ծառեր

Բ-ին և եպիսկոպոսներին չի կարելի ՀՀ-ից բաց թողնել. իշխանությունը հանցագործությունների մասին տեղյակ է

Շահարկվում է Աննա Հակոբյանի անունը. «Իմ քայլը» տեղեկություն է ստացել, որը վրդովեցնող է և խիստ վտանգավոր

Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզում լսել է բնակիչների առաջարկներն ու դիտարկումները և տվել անհրաժեշտ պարզաբանումներ

Արշակ Խաչատրյանի գործով կամայական եզրակացությունները իրավական արժեք չունեն. ՔԿ

Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ

Քանի տոկոս ձայնով կբավարարվի Կարապետյանը. օրենք խախտելով՝ մյուս պրոռուսական ուժերին են ուզում հաղթել

Վերականգնվել է 1,4 մլն դրամ վնաս. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության աշխատանքների ամփոփում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում

Մեր երկրները հաստատել են բարեկամական սերտ կապեր․ Վահագն Խաչատուրյանը՝ Լիտվայի նախագահին

ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի առաքելության հետ քննարկվել է բյուջետային աջակցության նոր վարկային ծրագրի ընդհանուր կառուցվածքը

ԵՄ խորհուրդը փետրվարի 24-ին կհաստատի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը

1 շաբաթում հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ

IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում. լուսանկարներ, տեսանյութ

ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում. ՀԾԿՀ նախագահ

Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025 թվականը

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ

Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2,4 միլիոն դոլարի ապրանք արտահանելու մասին

ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է և ինքնուրույն, քան երբևէ եղել է. Մեսրոպյան

Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում․ Երևանում հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների

Հայտնի է Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար

Շուրջ 69 մլրդ դրամի ներդրում 2025-ին՝ էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերում

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են․ նա այլևս ՍԴ դատավոր չէ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են տեղումներ, լեռնային առանձին հատվածներում բուք կլինի

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Անկախության փողոցի 1/55 հասցեի հողամասի նկատմամբ

Տեղի է ունեցել Բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի նիստ

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացուց շուրջ 600 հազար դրամ է ստացել

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո հանդիպել են Եղիշե Մելիքյանն ու Հենրիխ Մխիթարյանը․ ինչ է քննարկվել