Երկրի հակառակ կողմը (2009-10-16)

02/08/2010 schedule07:43

Սկիզբը` նախորդ համարներում 72. նա րեչկե~, նա րեչկե~, նա տոմ բերեժոչկե~... Սերգեյը ստացավ պահեստամասերը եւ հեռացավ` իր հետ տանելով Կլավդիայի զարմանահրաշ կոշիկները, Պավելը անհետացել ու չէր երեւում, իսկ ես ապրում էի Զուրաբին զանգելու օրվա սպասումով։ Այդ օրերը ծանր էին անցնում. փորձեցի գիրք կարդալ, բայց շուտով հասկացա, որ անհնար է։ Ասենք, կարդում էի տասը էջ ու մեկ էլ արձանագրում, որ կարդացածից ոչինչ չեմ հիշում եւ կարդալու ողջ ընթացքում մտածել եմ միայն այն մասին, թե ի՞նչ կասի Զուրաբը, Վրաստան հասնելու ի՞նչ երթուղի կառաջարկի եւ կառաջարկի՞ արդյոք։ Հյուրանոցի սենյակից շատ քիչ էի դուրս գալիս. մոտակա սուպերմարկետներից մեկում մրգերի լավ բաժին կար, եւ դա իմ ամենօրյա այցելությունների օբյեկտն էր։ Զանազան մրգեր ու գազար էի գնում եւ անշտապ կտրտում ու համտեսում` հեռուստացույցի առաջ կամ սպորտային մամուլը նայելով։ Զուրաբին զանգելու օրը չնայած դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, եկավ, ու շատ ավելի դժվար սկսեցին անցնել այն ժամերը, երբ ես արթնացած պետք է սպասեի, որ լուսանա նաեւ Թիֆլիսում։ Այդ ժամանակն անցկացրեցի Օբ գետի ափին զբոսնելով. ձմեռային սառնությունը արդեն իսկ ակնարկում էր իր մասին։ Իմ մեջ նաեւ ուժ գտա սպասելու, որ Թիֆլիսում կեսօր լինի, ապա միայն զանգեցի։ Զուրաբը ասաց, որ առաջիկայում Ռուսաստանից Թիֆլիս թռչելու տարբերակը կարելի է բացառել։ Սակայն ինքը տեղեկություն ունի, որ մոտակա տասն օրվա ընթացքում դեպի Թիֆլիս չվերթներ են սկսվելու Բիշքեկից եւ Կիեւից։ Ու եթե ես հասնեմ Կիեւ կամ Բիշքեկ, կարող եմ թռչել Թիֆլիս։ Իրար հետեւից մի քանի օր զանգում էի Զուրաբին, եւ նա նոր տեղեկություններ էր ինձ հաղորդում։ Ի վերջո հաստատվեց, որ Բիշքեկից թռիչք է լինելու Թիֆլիս։ Ես անմիջապես ճշտեցի, որ Նովոսիբիրսկից Բիշքեկ թռիչքներ իրականացվում են, եւ իրականացնում է ոչ միայն ռուսական, այլեւ ղրղզական ավիաընկերություն։ Շտապեցի գտնել այս ավիաընկերության տոմսարկղը եւ փորձեցի Նովոսիբիրսկ-Բիշքեկ-Թբիլիսի տոմս ձեռք բերել։ Ինձ ասացին, որ դեպի Բիշքեկ տոմս գնելը խնդիր չէ, ինչ վերաբերում է Թբիլիսիին, առայժմ համապատասխան տեղեկություն չունեն։ Ես կոնյակ ու շոկոլադ նվիրեցի տոմսարկղի սիրունատես աղջկան, թողեցի իմ հեռախոսահամարը, հյուրանոցի հասցեն, տվյալներս ու խնդրեցի` երբ Թբիլիսիի հարցը լուծվի, ինձ համար անմիջապես տոմսեր վերցնել ու տեղյակ պահել։ Երեք օրից աղջիկը զանգեց եւ ասաց, որ հաջորդ շաբաթ թռիչք է լինելու Բիշքեկից-Թբիլիսի, եւ Նովոսիբիրսկից կարող եմ թռչել այնպես, որ երկու ժամ ընդմիջումից հետո շարունակեմ ճանապարհս դեպի Վրաստանի մայրաքաղաք։ Ես շտապեցի տոմսարկղ, ճանապարհին էլ մի հատ մեծ անանաս գնեցի տոմսավաճառուհու համար։ Ի վերջո իմ ձեռքին հայտնվեցին դեպի Թիֆլիս տանող ուղեգրերը, եւ ես այդ մասին տեղյակ պահեցի Զուրաբին։ Վերջինս ասաց, թե ինձ կդիմավորի եւ կփորձի հնարավոր վտանգները շրջանցելու ուղիներ գտնել։ Մինչ թռիչքի օրը, սակայն, ես պետք է դեռ մեկ շաբաթ անցկացնեի ու չգիտեի` ինչպես։ Մտածեցի զանգել Պավելին, բայց չզանգեցի։ Գիրք կարդալը ավելի անհնար էր դարձել, լուրերը առաջվա պես ներվայնացնող էին։ Օբ գետը այս իրավիճակում իսկական փրկություն դարձավ ինձ համար. ժամերով քայլում էի նրա ափերով, նստում մի նստարանի ու կարդում սպորտային մամուլ։ Ձմեռը, սակայն, արդեն վրա էր տալիս, ու անհնար էր առանց տաք շորերի։ Մի պսպղան խանութ էի տեսել. գնացի վերարկու եւ տաք կոշիկներ գնելու. բայց քանի որ ժամանակ սպանելու խնդիր ունեի, այդ գործընթացը անհնարինության չափ երկարացրի։ Այդ օրը դատարկ խանութում ձանձրացող վեց աղջիկների հոգատար օգնությամբ փորձեցի բոլոր հնարավոր մոդելները, քննարկեցի բոլոր հնարավոր տարբերակները, երկու անգամ սուրճ խմեցինք. ուրախ ժամանակ անցկացրինք, կարճ ասած։ Ի վերջո հայտարարեցի, որ տեսականին շատ մեծ է, իսկ վերարկուի ընտրությունը ամուսնանալու պես բան է, ու չի կարելի հապճեպ որոշումներ կայացնել։ Աղջիկներին շատ դուր եկավ իմ համեմատությունը, եւ պայմանավորվեցինք հանդիպել վաղը նույնպես։ Հաջորդ օրը պայմանավորված ժամին (հանդիպումը նշանակել էին այնպիսի ժամի, որ տնօրենը տեղում չլինի) մի շիշ «Մարտինի» թեւիս տակ` մի մեծ տուփ «Ռաֆայելո» էլ հետը, մտա խանութ։ Այն երեկվա պես դափ-դատարկ էր, եւ ձանձրացող աղջիկները, ինձ տեսնելով, պայծառացան։ Մեր խոսակցությունը խիստ գործնական էր. անվտանգության ծառայության երկու աշխատակցի կասկածող հայացքների ներքո սուրճի բաժակներով թաքուն «Մարտինի» էինք գըմփըցնում, «Ռաֆայելոյով» համտես անում ու քննարկում վերարկու-կոշիկների զանազան մոդելներ, խոսում այն մասին, թե ինչ կարեւոր գործ է հագուստի ընտրությունը, եւ սխալ որոշումը կարող է ճակատագրական լինել։ Այս մասը շեշտում էինք հատկապես այն ժամանակ, երբ անվտանգության տղերքից մեկնումեկը լքում էր իր խցիկը եւ պտույտ կատարում տարածքում։ Խանութը նոր-նոր էր բացվել ու գործնականում հաճախորդներ չուներ, ու երբ ինչ-որ մի փախած դեմք ներս էր մտնում, աղջիկներից մեկը արագ ցրում էր նրան ու վերադառնում։ Այսպես` ընդհանուր խորհրդակցության արդյունքում որոշվեց, որ չի կարելի միայն վերարկու-կոշիկով բավարարվել։ Եւ հարկավոր է նաեւ համապատասխան կոստյում, փողկապ, վերնաշապիկ եւ ճարմանդներ գնել։ Ես ամեն ինչի հետ համաձայնեցի, բացի ճարմանդից։ Ու ողջ գործընթացը սկսվեց ամենասկզբից` հագնում էի ու հագնում, այդպես` առանց հոգնելու ու դադարի։ Ըստ էության, մենք տունտունիկ էինք խաղում, եւ պետք է ասել` այս տարիքում այդպիսի խաղերը շա~տ ավելի հաճելի են։ Որոշում կայացնելը, այնուամենայնիվ, դժվար էր։ Ու մեծ էր գայթակղությունը` չշտապել ու կարեւորագույն այս խնդրով զբաղվել հաջորդ օրը նույնպես։ Բայց ակնհայտ էր, որ եթե տունտունիկը վաղը նույնպես շարունակվի, պետք է նաեւ բայիկ անենք։ Ու չնայած աղջիկներին, թերեւս, այնքան էլ պարզ չէր, թե ինչու չի կարելի բայիկ անել, հսկայական ներքին դիմադրությունը հաղթահարելով` մենք ընտրություն կատարեցինք։ Երբ արդեն ընտրությունը կատարված էր, աղջիկներից մեկը, տնօրենին զանգելով, աննկարագրելի զեղչեր պոկեց նրանից, ես էլ առատ թեյավճարով պարգեւատրեցի նրանց։ Ու էլի վերադարձա իմ առօրյային` Օբ գետ, սպորտային մամուլ, միրգ ու գազար։ Իհարկե, անընդհատ մտածում էի, որ գուցե սկզբունքայնությունը տվյալ դեպքում անիմաստ է, եւ անհրաժեշտ է նաեւ ճարմանդ ու համապատասխան վերնաշապիկ էլ գնել, բայց հաջորդ օրը տեղի ունեցած մի դիպված անսպասելիորեն ընդհատեց իմ այդ մտածումները։ Երբ ծայրից ծայր կարդացել էի «Սավեցկի սպորտի» հերթական համարը ու քայլում էի ափամերձ պուրակով, բուշլաթների մեջ փաթաթված երեք մուժիկ տեսա, որ կուչ էին եկել մի նստարանի վրա։ Երբ ավելի մոտեցա, տեսա, որ նստարանի վրա մի հին թերթ փռած` կոպեկ-կոպեկ փող են հաշվում. թերթն էլ փռել են, որ մետաղադրամները արանքներից ցած չթափվեն։ Արարողության իմաստը պարզ էր։ Ու չնայած նոր շորերս հագել-կապել էի, ու դրանց վրայից վեց աղջիկների բույրն էր բուրում, հետագա անելիքիս հետ կապված կասկածներ չունեի։ Մի հատ նայեցի մուժիկների դեմքին` կարգին տղերք էին, վստահությունս ամրապնդվեց։ Աներկբա մոտեցա ու հազար ռուբլի դրեցի նրանց հավաքած փողերի վրա։ Տղերքը սկզբից չէին հավատում իրենց աչքերին, բայց երբ ռուբլիները շոշափեցին, հրաշքը դարձավ իրականություն։ Նրանք ինձ նայում էին` ինչպես երկնային տեսիլքի կնայեն. իմ հագուկապն էլ հաստատում էր այդ տիեզերական կարգավիճակը։ - Բայց երեք պայման ունեմ,- նրանց զարմացած դեմքերին նայելով` ասացի ես։ - Վալյայ,- ուշքի գալով` արտասանեց նրանցից մեկը։ - Ադնառազըվի բաժակներ էլ ենք առնում։ - Կլինի։ Էդ մեկ։ - Զակուսկի էլ ենք վերցնում։ - Ունենք, հարց չկա,- ասաց մյուսը ու նստարանի տակ դրած տոպրակից կես բոքոն ու կես ապխտած ձուկ հանեց։ - Չէ,- ասացի,- էդ ձկան հոտը կկպնի շորերիս. նոր եմ առել։ Ձիթապտուղ ենք առնում, պանիր, հաց, երշիկ։ - Ձիթապտուղը հերիք է, էլի,- անվստահ ասաց երրորդը, բայց ես պնդեցի։ - Եւ վերջապես,- շարունակեցի ես,- արաղը պետք է առնվազն 200 ռուբլիանոց լինի։ - Բայց ախպերս,- չդիմացավ երրորդը,- էդ փողի երեք շիշ կառնենք։ - Էսօր թագավորական քեֆի օր է, էլ դիշիվիտներ չանեք,- ասացի ես։ Առաջինը, որ ակնհայտորեն խմբի ղեկավարն էր, ձեռքը ինձ պարզեց եւ ասաց` պա ռուկամ։ Երրորդը սկսեց հավաքել փողերը, ու հասկանալի էր, որ նա է միշտ առեւտուրը անում։ Բայց առաջինը` խմբի ղեկավարը, կանխեց նրան, ու ինչքան հասկացա, որպես բացառիկ դեպք, ինքը գնաց խանութ։ Ու մինչ ես հարցուփորձ էի անում, թե Օբ գետում ինչ ձուկ կա, ինչպես են բռնում, խորն է գետը, թե` ոչ, մեր բանագնացը վերադարձավ։ Գնել էր երեք շիշ «Օսոբայա Մոսկովսկայա» օղի, մի բանկա կանաչ զեյթուն, մի քանի կտոր հոլանդական պանիր, ահագին որսորդական երշիկ ու հաց։ Ես շատ գոհ մնացի նրա արած գնումներից ու հասկացա, որ Վիտալին կյանք տեսած տղա է։ Իմ կարդացած «Սավեցկի սպորտը» փռեցինք նստարանի վրա, սեղան բացեցինք։ Ու երբ լցնում էինք օղին, այդ ժամանակ միայն նկատեցի, որ պլաստմասսե բաժակները ոչ թե օղու են ու փոքր, այլ հյութի են ու մեծ։ Լցրեցին բաժակները իրենց չափանիշներով։ Ու քանի որ սառնությունը, տեղանքը, միջավայրը խմելու էր տրամադրում, ես չառարկեցի։ Վերցրինք բաժակները, նրանցից մեկը ասաց` պայեխալի, ու խմեցինք։ Չնայած դժվար էր` բաժակը դատարկեցի մինչեւ վերջ, չնայած դժվար էր` առաջինից հետո ոչինչ չդրեցի բերանս, ու քանի որ դժվար էր, բաժակը տեղը դրեցի ու ասացի. - Թուրքը խմի... Էսպես իջեւանցի պատշարներն են ասում` գործից հետո համով հացի հետ տնական յաթրջի խմելիս։ Էդպես ասում են ոչ թե նրա համար, որ չեն ուզում խմել կամ զզվում են արաղից։ Էդպես ասում են սեղանի շուրջ աչքները պլշած երեխաների համար, իբր վատ բան է արաղը ու խմելն էլ` տանջանք։ Երկրորդն էլ խմեցինք ու սկսեցինք ուտել։ Ուտում էինք, խմում ու խոսում։ Ի՞նչ էինք խոսում, անհասկանալի է ու անպատմելի։ Խոսում էինք իրար զուգահեռ, իրարից անկախ, ավտոնոմ ու սուվերեն։ Բայց էդ խոսակցությունից մի բան հասկացա, որ մարդու լավ կամ վատ ապրելը, մարդու երջանկությունը արտաքին ձեւերից չէ կախված, այլ ներսում է որոշվում, ներսում է վճռվում. - Կյանքը լավ բան է,- ի վերջո ասաց տղերքից մեկը։ Այս ակնարկը ինձ հուզեց, ու ես, դեմքով դեպի Օբ գետը կանգնած, էդ անծայրածիր ջրին նայելով` ձենս գլուխս գցեցի. - Նա րեչկե~, նա րեչկե~, նա տոմ բերեժոչկեեե~ միլա Մարուսենկա բելի~յե նոժկի... Շարունակությունը չգիտեի, ու տղերքը ինձ շարունակեցին, ու ոչ թե երգում էինք, այլ գոռում։ Ի վերջո ցամաքեցին շշերը, եւ վերջին բաժակը խմելիս երկրորդը ասաց. - Դայ, Բոժե, զավտրա տոժե...

Տպել
941 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը