Արձագանքներ. բա որ ասում էի՞նք կեղծելու են

30/11/2018 schedule16:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 30-ի համարում

Սահմանադրության հանրաքվեի արձագանքները թերեւս շուտ չեն մարի, իսկ հետեւանքները դեռ երկար զգացնել կտան: Այսօր՝ հանրաքվեից 3 օր անց, դժվար է իմաստավորված գնահատականներ տալը, բայց երբեմն առաջին էմոցիոնալ արձագանքն ամենաճիշտն է լինում, ուստի փորձեցինք մեր հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներից իմանալ, թե ինչ զգացումներ ունեն, ինչպես են տարել «հանրաքվե» կոչվող փորձությունը: Անշուշտ, որեւէ մասնագիտական խմբի ամփոփ կարծիքն իմանալու համար լուրջ ուսումնասիրություններ են հարկավոր, բացի այդ՝ երկրում այնպիսի մթնոլորտ է տիրում, որ մարդիկ վախենում են անկեղծորեն իրենց կարծիքը հայտնելուց: Բայց այն պատկերը, որ գծագրվեց մեր զրույցների ժամանակ, սպասվածից տխուր էր:

Ամենամեծ խումբը կազմում են անտարբեր-պասիվները, որոնք ո՛չ հանրաքվեին են մասնակցել, ո՛չ հավատում են որեւէ փոփոխության: Այս խումբը լայնորեն ներկայացված է գրեթե բոլոր մասնագիտական խմբերում եւ շերտերում: Սրանք այն մարդիկ են, ովքեր «էն գլխից» գիտեին ինչ է կատարվելու, իլյուզիաներ չունեին, համոզված էին, որ իրենց «այոն ու ոչը» ոչ մեկին պետք չէ եւ ոչ մի դեր չի խաղալու՝ իրենք կգնան քվեարկության, թե ոչ: Այս խմբին են պատկանում պետական ապարատի միջին օղակների, օրինակ՝ նախարարությունների աշխատակիցները, մտավորականության որոշակի մասը, աշխատանք կամ եկամտի միջին մակարդակի աղբյուր ունեցողները: Վերջին տարիներին նրանք լրիվ անհաղորդ են երկրում կատարվող քաղաքական իրադարձություններին, ո՛չ Սահմանադրության բովանդակությամբ են հետաքրքրվել, ո՛չ հանրաքվեի ընթացքով ու արդյունքներով:

Նրանց վրա ոչ մի ազդեցություն չի թողել քվեարկության արդյունքների կեղծումը, ընդհակառակը՝ հաղթանակածի նման պնդում են. «Բա որ ասում էի՞նք»: Իշխանության եւ պետական ապարատի ավելի բարձր օղակներում, իրավապահ մարմիններում իշխող վերաբերմունքը մեզ բավական զարմացրեց: Թեեւ այս անձինք ստիպված են ավելի զգուշորեն թաքցնել իրենց կարծիքը, բայց ավելի շահագրգիռ ու ակտիվ քաղաքացիներ են, քան միջին չինովնիկությունը: Ասենք՝ գլխավոր դատախազությունում այս օրերին շատ ծանր մթնոլորտ է, դատախազները չեն թաքցնում իրենց տարակուսանքը կատարվածի վերաբերյալ: Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո դատախազության աշխատողների մեծ մասն իրար հանդիպելիս ուսերն է թոթվում ու զարմացած նշում. «Այ քեզ ցինիզմ»:

Դատական համակարգում գնահատականների մեջ առավել զգուշավոր են՝ առաջին ատյանի դատավորներից մեկը նշեց. «Ինչ ասե՞մ՝ դե, մենք նոր Սահմանադրությունից շահում ենք՝ տնտեսական դատարանը կվերանա, առաջին ատյանի դատարանները կսկսեն քննել բոլոր գործերը»: Ասվածը մխիթարության նման էր հնչում: Ընդհանրապես՝ կատարվածի մեջ մխիթարական նոտաներ փնտրողները քիչ չեն, մի բժիշկ բոլորին ու ամեն ինչը հայհոյելուց հետո ասում էր. «Ուրախ եմ, որ ժողովուրդը խայծը կուլ չտվեց՝ չգնաց քվեարկության, անգամ տնից այդ օրը դուրս չեկավ, որ էս սրիկա իշխանությունն ավելի թաղվի կեղծիքի, ստի, ապօրինության մեջ: Ժողովուրդը, փաստորեն, ասաց՝ ես ձեր խաղերում չկամ»: Միեւնույն ժամանակ մարդիկ շփոթված են՝ նման կեղծիքներ, նմանօրինակ ցինիզմ չէին սպասում անգամ այս իշխանությունից վաղուց երես թեքածները:

Մի գիտաշխատող շարունակ հուզված կրկնում էր. «Ախր մեր շենքից ոչ ոք չի գնացել քվեարկության՝ էդ թվերը ո՞նց նկարեցին»: Հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը վրդովված էր հ/կ-ներին «փչացնելու» փաստից: Մեծ խումբ հասարակական կազմակերպությունների կողմից հանրաքվեի նախօրյակին արված հայտարարությունները, ելույթները, կլոր սեղանները նրա վրա շատ վատ տպավորություն են թողել: «2 կոպեկի համար չարժեր այդպես ծախվել»,- կրկնում էր պետական կառույցների հետ հաջողությամբ համագործակցող եւ ընդդիմադիրի համարում չունեցող հ/կ-ի ղեկավարը:

Ընդ որում՝ հանրաքվեի արդյունքների կեղծումը, նրա կարծիքով, սկսվել էր շատ ավելի վաղ, երբ հեռուստատեսությամբ սարքովի հարցումներ ու պատվերով ելույթներ էին սկսել հեռարձակել: Կեղծիքի վրա էր կառուցված նաեւ, այսպես կոչված, Հանրային իրազեկման ընդունարանը՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ, որտեղ ուսանողները քաղաքացիներին Սահմանադրության փոփոխություններն էին պարզաբանում: Երբ առաջին օրերին պարզ է դարձել, որ հասարակությունը բոլորովին հետաքրքրված չէ նոր Սահմանադրությամբ եւ բոյկոտում է նաեւ այդ ընդունարանը, ուսանողներին հանձնարարվել է հեռախոսներն անընդհատ դնել ականջներին եւ ձեւ անել, թե պատասխանում են զանգերին:

Օրվա վերջում «նկարվում» էին ե՛ւ հեռախոսազանգերի, ե՛ւ այցելուների տվյալներն ու հրապարակվում: Եթե Սահմանադրության ջատագովները պատրաստ էին նման ծիծաղելի թատրոն սարքել՝ չամաչելով անգամ ուսանողներից, ուրեմն հանրաքվեի արդյունքները կեղծելը նրանց համար խաղուպար էր: Նոր Սահմանադրությանը լավատեղյակ մեր մի զրուցակից վստահ էր, որ այս Սահմանադրությունը՝ իր երկքաղաքացիության մասին դրույթով, Հայաստանի  գլխին դեռ շատ փորձանքներ է բերելու՝ «ուղղակի դեռ տաք ենք՝ չենք զգում»: 

Արմինե Օհանյան

Տպել
1009 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին