ԿԱԳԵԲԵ. խուզարկություն օդանավակայանում

01/12/2018 schedule15:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի դեկտեմբերի 1-ի համարում

Ինչպես հայտնում են «Ժառանգություն» կուսակցությունից, Հայաստանի  ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Կ.Հովհաննիսյանին Վիենա ուղեւորվող ինքնաթիռ մուտք գործելուց առաջ կանգնեցրել է իրեն որպես օդանավակայանի ԱԱԾ (նախկին ԿԳԲ) գործակալ ներկայացնող Արսեն Պողոսյանը: Պարոն Պողոսյանը, որն արդեն  սպասում էր Ր.Հովհաննիսյանին, դիմավորել է նրան` ասելով, որ իր աշխատանքը ուղեւորների անվտանգությունն ապահովելն է: Րաֆֆի Կ.Հովհաննիսյանը հարցաքննվել է իր ուղեւորության նպատակի, Հայաստանի Սահմանադրության եւ այլ հարցերի շուրջ, որոնք որեւէ առնչություն չունեն օդանավակայանի ապահովության հետ: Ըստ կանխավ որոշված ծրագրի, Հովհաննիսյանի անձնական իրերը եւ փաստաթղթերը մանրազնին ուսումնասիրության ենթարկվեցին` հնարավոր «պետական գաղտնիք» պարունակող նյութեր փնտրելու պատրվակով:

Այդ փաստաթղթերի մեջ էին «Ժառանգություն» կուսակցության կողմից պատրաստված Սահմանադրության մի նախագիծ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հրատարակություններ, երեւանյան թատրոնների դեկտեմբեր ամսվա ներկայացումների ցանկը, ՀՀ գործող նախագահին հասցեագրված, բայց չուղարկված անձնական մի նամակի նախագիծ եւ Հովհաննիսյանի ուղետոմսը: Մի քանի հեռախոսազրույցներ ունենալուց հետո գործակալ Պողոսյանը կանչեց մաքսային գործակալ Կարեն Պետրոսյանին եւ նրան հրահանգեց, որպեսզի վերջինս պարզաբանի, թե արդյոք Հովհաննիսյանը խախտո՞ւմ է համապատասխան մաքսային օրենքները` առաջարկելով նրա անձնական փաստաթղթերի ավելի հանգամանալից  ուսումնասիրություն առանձին սենյակում:

Այնտեղ, Պողոսյանի հսկողության ներքո, պետական գաղտնիքներ գտնելու ակնկալիքով փաստաթղթերը մանրամասն ուսումնասիրելու հերթն այժմ Պետրոսյանինն էր:  Ոչինչ չգտնելով` նա Պողոսյանից Ր.Հովհաննիսյանի թղթակցության նախագիծը պատճենահանելու հրահանգ է ստացել: Րաֆֆի Հովհաննիսյանն առարկել է  եւ պահանջել, որ վերադարձնեն իր թղթերը, եթե ոչ, ապա պահանջեց ինքնաթիռ իր մուտքի կասեցումը եւ խուզարկումը հիմնավորող պաշտոնական փաստաթուղթ: Այնուհետեւ Հովհաննիսյանին թույլ է տրվել բարձրանալ ինքնաթիռ, որն արդեն ուշացել էր՝ ուղեւորությունը խոչընդոտելու պատճառով: Իսկ վերջում Պողոսյանն ասել է, որ «կհանդիպեն» Հովհաննիսյանի վերադառնալուն պես:

Րաֆֆի Հովհաննիսյանն ուղեւորվում էր Կիեւ` մասնակցելու Ժողովրդավարական ընտրության  միջազգային հանրության ֆորումին, որին  ներկա կլինեն նաեւ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Բորիս Տարասյուկը, ԱՄՆ սենատոր Ջոն Մքեյնը  եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, դիվանագետներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպաններ: Նման միջադեպեր Հովհաննիսյանի հետ պատահել են նախկինում` խորհրդային  ժամանակաշրջանում եւ Թուրքիայում, սակայն ոչ երբեք` Հայաստանի անկախ Հանրապետությունում, որի դրոշը նա է բարձրացրել ՄԱԿ-ում: Հովհաննիսյանը Երեւան կվերադառնա դեկտեմբերի  3-ին:

Տպել
3165 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց