Երևան
12 °C
Նիկոլ Փաշինյանն Արտաշատում հայտարարեց, որ ժողովուրդն արել է մի հեղափոխություն, որը զարմացրել է ամբողջ աշխարհին: Նա ասաց՝ հեղափոխությունն արել է մի ժողովուրդ, որը սերել է Տիգրան Մեծից, Արտաշես Առաջինից եւ ինքը ցանկանում է Արտաշատում մի խոստում տալ:
«Ես ուզում եմ այստեղից բարձրաձայնել մեր հավատարմությունը Քրիստոնեությանը եւ մեր ինքնության էությանը, մեր հավատարմությունը Հայ Առաքելական եկեղեցու արժեքներին: Ես ինքս Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, բայց բարձրաձայնում եմ նաեւ մեր կաթոլիկ, ավետարանական եղբայրներին: Պետք է հավատարիմ լինենք մեր Քրիստոնեական արմատներին, պետք է մերժենք տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից եւ ինքնիշխանությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայեր սկսել են վերդառանալ Հայաստան՝ իրենց արմատներին: Նիկոլ Փաշինյանը ողջունեց նաեւ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին՝ եզդիներին, ասորիներին, քրդերին, ռուսներին: «27 տարվա ընթացքում ապացուցել են իրենց հավատարմությունը Հայաստանի պետականությանը եւ հպարտորեն կրում են ՀՀ անձնագիրը: Մենք նրանց ընդունում ենք որպես եղբայրներ եւ խտրականություն չենք դնում»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ ժողովուրդը փոքր ժողովուրդ չէ, հայ ժողովուրդը Գրիգոր Նարեկացուց, Գրիգոր Լուսավորչից եւ Տիգրան Մեծից սերված ժողովուրդ է: «2018 թվականին հայ ժողովուրդը ստանձնել է մի մեծ առաքելություն, դա մարդկությանն ու պատմությանն ասելիք ունենալն է:
Նիկոլ Փաշինյանն Արտաշատում արտասանեց Պարույր Սեւակի «Հայաստան» բանաստեղծությունը: «Ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել մեր մեծերից Պարույր Սեւակին, ով ծնվել է Արարատի մարզում:
«Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՛ծ,
Իմ փառապա՛նծ:
Հների մեջ՝ դու ալեհեր,
Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարված վազ,
Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.
Դու՝ բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու՝ Զվարթնոց - ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
Դու՝ հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ կոպիտ,
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
Դու՝ անգի՛ր վեպ, դու՝ Սասնա ծո՜ւռ...
Իմ փառապա՛նծ
Իմ տառապա՛ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու՝ մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան.
Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու՝ Սևանի վառվող կոհակ,
Երևանի սյուն ու խոյակ.
Դու՝ հանգրվան, կանչող փարոս,
Դու՝ հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի,
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան -
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան»:
Վերջում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց առջեւ դրված պարտականությունը կատարելու համար իրեն ժողովրդի վստահության քվեն է պետք եւ իրեն անհրաժեշտ է քաղաքացիներից յուրաքանչյուրի քվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹուրքիայում բողոքի ակցիայի 350 մասնակից է ձերբակալվել. բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև
Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Վաղարշապատի գազալցակայաններից մեկում 36-ամյա տղամարդ է սպանվել. կասկածյալը Էջմիածնում հայտնի «Ճապ»-ն է
Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ
Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է
ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հուսանք՝ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Ալեն Սիմոնյանի ելույթը Ստրասբուրգում
Գտնել մեքենան. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ԱՄՆ-ը ողջունում է Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու՝ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը. Բոնո
Երևանի թիվ 184 դպրոցը նորակառույց մարզական մասնաշենք ունի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Սթիվ Ուիթկոֆ
Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի, հետո՝ առատ ձյան տեսքով. տեսանյութ
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը
Երևանում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը. տեսանյութ
Հրազդանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Twitter-ի կապույտ թռչնի տեսքով ցուցանակ-տարբերանշանը աճուրդում վաճառվել է գրեթե 35 հազար դոլարով
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
«Կասկադ մշակութային հանգույց» նախագծի հաղթող ընկերությունը ճարտարապետներին աշխատանքային քննարկման է հրավիրում
ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. Սուրենյանն ասել է՝ երբվանից
Ի՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ
Իրականությանը չի համապատասխանում, թե մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Այդ քաղաքական՝ զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել. պատրաստ եմ այս թեմայով մի օր բաց խոսել. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Ինչո՞ւ պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ-որ բուն նպատակը՝ խաղաղությունը. վարչապետ
Երբ կունենանք խաղաղություն, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Նիկոլ Փաշինյան
Շատերը չէին հավատում Խաղաղության օրակարգին. գործում ենք հոռետեսության միջավայրում. վարչապետ. տեսանյութ
Վարչապետն ասաց՝ ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը և երբ այն կհանրայնացվի. տեսանյութ
Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ Վարդենիսում. որ համայնքներում և երբ են նախատեսված այցեր
Ջո Բայդենը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն
Լևոն Քոչարյանը և Բաքվի վերլուծաբանները նույն թեզն են տանում՝ փորձելով հարվածել խաղաղությանը. Բլեյան. տեսանյութ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Դեյվիդ Լամմիի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Վրաերթի ենթարկված 35-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ շտապօգնությունը ուշացումով է ժամանել
Գուգարքի տարածաշրջանում ձյուն է տեղում
Ամեն անգամ համոզվում եմ, որ հրաշալի երեխաներ և երիտասարդներ ունենք, շատ շփվենք նրանց հետ. Ժաննա Անդրեասյան
Ինչ կենսագրություն ունի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT