Ադրբեջանը խորացնում է համագործակցությունը Պակիստանի հետ. JF-17 կործանիչները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը, Բաքու 14.10.16

Նոյեմբերի 27-ից 30-ը Պակիստանի Կարաչի քաղաքում անցավ IDEAS-2018 ռազմական նշանակության արտադրանքի եւ միջոցների տասներորդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում էին 522 ընկերություն 51 երկրներից: IDEAS-2018 ցուցահանդեսի թեման միջազգային ահաբեկչության դեմ պայքարն էր: Դրա ընթացքում ադրբեջանական մամուլում արդեն սկսել էին լուրեր տարածվել այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Պակիստանից ձեռք բերել JF-17 կործանիչ-ռմբակոծիչներ: Այդ մասին հայտնել էր Azeri Defence ամսագիրը՝ հղում կատարելով Pakistan Aeronautical Complex (PAC) ընկերության ներկայացուցչին: Վերջինիս խոսքով՝ Պակիստանն ու Ադրբեջանը բանակցությունների եզրափակիչ փուլում են գտնվում, իսկ մատակարարման հետ կապված հարցերն արդեն լուծված են:

JF-17-ների ձեռքբերման մասին խոսվում էր դեռեւս ս. թ. ապրիլից: Ճիշտ է, այն ժամանակ խոսքը JF-17 Block 3-ի մասին էր, որի սերիական արտադրությունը սկսվելու էր լավագույն դեպքում 2019 թ.: Այժմ, Azeri Defence-ի փոխանցմամբ, Ադրբեջանը ձեռք է բերելու Block 2 տարբերակը: Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Տախիրովին ցուցահանդեսի ընթացքում հետաքրքրել է հենց JF-17 Block 2-ը, որը արդեն իսկ առկա է Պակիստանի ՌՕՈւ կազմում: IDEAS-2018 ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներին ցուցադրվել են նաեւ ավիառումբերի եւ նավիգացիոն համակարգերի նմուշներ:

Ադրբեջանական օդուժի համալրման մասին լուրերը հետաքրքրական են հատկապես Հայաստանի Cy-30CM կործանիչների ձեռքբերման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարության ֆոնին: Դեկտեմբերի 1-ին ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտնել էր, որ Հայաստանը եւ Ռուսաստանն ավարտում են կործանիչների մատակարարման շուրջ պայմանագրի կնքման գործընթացի նախապատրաստումը եւ այժմ մոտենում են պայմանավորվածությունները հաստատելու, ստորագրելու ավարտական փուլին:

JF-17-ը ստեղծվել է Չինաստանում՝ Պակիստանի համար: Այժմ այն պակիստանա-չինական համատեղ արտադրություն է՝ տեղակայված պակիստանական Քամրայում: Այս ինքնաթիռն իր ակունքներում «բարեկամ» է МиГ-21-ի չինական տարբերակին՝ J-7-ին: Դրանով էլ թերեւս ավարտվում են JF-17-ի առավելությունները: Այդուհանդերձ, ադրբեջանական Armiya.az կայքը գտել էր այս ինքնաթիռների ձեռքբերման 5 դրական կողմ, որոնցից երկուսը ուղղակիորեն Ադրբեջանի իշխանությունների՝ մասնավորապես Իլհամ Ալիեւի գովքն են:

Դրական կողմերից, նախ եւ առաջ, կայքի փորձագետները նշել էին համապատասխանությունը Ադրբեջանի ՌՕՈւ պահանջներին: Ըստ կայքի՝ ինքնաթիռի բազմաֆունկցիոնալությունը զգալիորեն նվազեցնելու է դրա սպասարկման ծախսերը, իսկ ելնելով JF-17-ի պարզությունից եւ ունիվերսալությունից՝ հեշտանալու է օդաչուների վերապատրաստումը: Դրական կողմերից է «մարտավարա-տեխնիկական գերազանցությունը»: Թե կոնկրետ ինչին եւ ինչ տվյալներով է գերազանցում JF-17-ը՝ կայքը չի նշում:

Առավելությունների թվում armiya.az-ը նշում է նաեւ հզոր զինանոցը, որը, սակայն, տպավորիչ չէ անգամ թեթեւ կործանիչների (ինչպիսին հանդիսանում է JF-17-ը) համեմատության մեջ: Առանձին հարց է՝ արդյո՞ք հայտարարված մարտավարա-տեխնիկական տվյալները համապատասխանում են ինքնաթիռի իրական կարողություններին:

Ընդհանուր առմամբ հասկանալի է, որ այս ինքնաթիռները չեն կարող հակակշիռ լինել Cy-30CM-ին: Առավելագույնը ինչ կարող է անել JF-17-ը՝ հանգստացնել ներքին «սպառողին», իբր «մենք էլ ունենք նոր ինքնաթիռ»: Cy-30CM-ն ունի լայն պրոֆիլի զենքերի մեծ տարողունակություն, մանեւրելու ավելի բարձր հնարավորություններ, հագեցած է ավելի հզոր էլեկտրոնային սարքավորումներով: Գնային առումով այն եւս ավելի ձեռնտու է՝ 22,5 մլն դոլար, մինչդեռ JF-17 Block 2-ի գինը մոտ 25 միլիոն դոլար է: Ըստ էության ստացվում է, որ Cy-30CM-ն Հայաստանի համար ավելի մատչելի է, քան դրան զիջող ինքնաթիռը Ադրբեջանի համար:

Այդուհանդերձ, JF-17-ների ձեռքբերումը լուծում է այլ խնդիրներ: Նախ, խորացնում է Ադրբեջանի եւ Պակիստանի համագործակցությունը ռազմական ոլորտում, որն առանց այդ էլ շատ հետ չի մնում քաղաքական բարեկամությունից: Բացի դրանից, այս քայլը ազդակ է Ռուսաստանին առ այն, որ «Ադրբեջանն ի զորու է զենք գնել այլ մատակարարներից» եւ ռազմական համագործակցության բացակայությունից տուժելու է Ռուսաստանը:

Այդուհանդերձ, հաշվի առնելով JF-17-ի թերությունները Cy-30CM-ի հետ համեմատության մեջ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը շարունակում է քանակը որակին գերադասելու մարտավարությունը: Նման մարտավարությունը ենթադրում է նաեւ մեծ ծախսեր, ընդ որում ինչպես ֆինանսական, այնպես էլ, ի վերջո, մարդկային ռեսուրսների առումով:

Տպել
6170 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ