Ամիրյան, Մակունց, Ղարիբյան, Միրզախանյան՝ մի կաստա են, որը դուրս կգա. Գալստյանը հացադուլ է անում

Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլ է սկսել: Ռեժիսորը վրան է տեղադրել Մատենադարանի շենքի դիմաց, որի պատճառը ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակումն է:2018 թվականին ավարտվում է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը, սակայն նոր կանոնակարգ է կիրառվել, ըստ որի՝ նախկինում հաստատված եւ արդեն պետական գումարներ ստացած ֆիլմի ֆինասավորումը կասեցվել է:Հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Գալստյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ պետությունն իրենց ընկերությանը պետք է տրամադրեր 88 միլիոն դրամ, որից միայն 18 միլիոնն է տրմադրվել:

Հատկացրել են 23 միլիոն դրամ, ապա 5 միլիոնը հետ վերցրել: 2017 թվականի ապրիլին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի 5 միլիոնը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի խոսքով՝ Հովհաննես Գալստյանի կինոնախագիծը դեռեւս 2017 թվականին պետք է ավարտված լիներ, սակայն չի ավարտվել: Ըստ փոխնախարարի՝ Գալստյանը ոչ մի ներդրում չի կատարել եւ սպասում է, որպեսզի պետությունն իրեն ֆինանասավորի, սակայն վերջինիս խոսքով՝ լիամետրաժ ֆիլմերի դեպքում նման երեւույթը բացառված է. «Պետությունն ի վիճակի չէ ամբողջ ֆինանասական բեռն իր վրա կրել»:

Հովհաննես Գալստյանին խիստ բարկացրեց փոխնախարարի այս հայտարարությունը: Վերջինս ցույց տվեց բոլոր այն փաստաթղթերը, որոնց համաձայն՝ տարբեր կազմակերպություններ ֆինանասավորել են կինոնախագիծը՝ գերմանական ընկերության կողմից  80 հազար եվրո, Բուլղարիայի կողմից՝ 140 հազար եվրո եւ Շարմ ընկերությունը՝ 25 միլիոն դրամ:

«Ինչի՞ Նազենի Ղարիբյանը սրանք չունի, որովհետեւ նա չի հարցնում ինձ, այլ հարցնում է կինոկենտրոնին»,-պարզաբանում է Գալստյանը: Վերջինիս խոսքով՝ ֆիլմի վերջնաժամկետն է եղել 2018 թվականի դեկտեմբերի 3-ը, ժամկետը երկարաձգել են, իսկ ֆինանսավորումը՝ ո՛չ:

«Եթե դու քո երկրում ֆինանսավորում չունես, եվրոպան երբեք քո հետ գործարքի մեջ չի մտնի ու քեզ չի ֆինանսավորի: Ինձ ֆինանսավորող երկրները գործարքից դուրս են գալիս, սակայն դա Հայաստանի համար շատ վատ նախաբան է ստանում»,-ասաց նա:

Գալստյանը, պարզաբանելով հացադուլ սկսելու ժամկետը, նշեց, որ եթե մինչեւ 2018 թվականի ավարտը կինոկենտրոնը չտա երաշխիքներ, որ շարունակելու է ֆինանսավորումը, ապա Բուլղարիան եւ Գերմանիան դատի կտան Հայաստանին:

«Նրանք ասում են, մեր գործընկերն արել է իր պարտականությունները, իսկ կինոկենտրոնն իրեն չի տալիս ֆինանասավորում: Շուշանիկ Միրզախանյանի եւ Նազենի Ղարիբյանի հույսը այն էր, որ իմ գործընկերներն ինձ հետ պրոբլեմ կունենային, դուրս կգային պրոյեկտից: Նրանց դավադրությունը չիրականացավ, իմ կինոընկերությունը չի փակվելու, իսկ Շուշանիկ Միրզախանյանին հանելու եմ տնօրենի պաշտոնից», -ասաց Գալստյանը:

Անդրադառնալով Նազենի Ղարիբյանի այն հայտարարությանը, թե կինոկենտրոնն առաջնորդվել է կանոնակարգի օրենքների համաձայն, Գալստյանը նշեց, որ օրենքի հետադարձ ուժով է չեղարկվել նախագիծը: «Դատավորը ծիծաղելու է իրենց վրա, որովհետեւ 2018 թվականի նոր կանոնակարգը կարող է վերաբերվել միայն 2018 թվականից սկսած նախագծերին, ոչ թե տարիներ առաջ եղած նախագծին»,-վստահություն հայտնեց Գալստյանը:

Վերջինիս խոսքով՝  Հայաստանում կինոյի զարգացման միակ եւ հիմնական խոչընդոտը կինոյի պետական կառավարման մոդելն է: «Արմեն Ամիրյանը, Լիլիթ Մակունցը, Նազենի Ղարիբյանն ու Շուշանիկ Միրզախանյանը մի կաստա են, որոնց թիվ մեկ խնդիրը մեզ լռեցնելն է, բայց այդ կաստան դուրս կգա»,-ասաց ռեժիսորը:Հ.Գ. Հայաստանի ազգային կինոկենտրոնից խոստացել են «Հայկական ժամանակ»-ին տրամադրվել Հովհաննես Գալստյանի կինոնախագծին տրված գումարի չափն ու վերջինիս ֆինանասավորումը սառեցնելու պատճառների մանրամասները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4537 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ