Եթե Շարմազանովը վարչապետի մասին խոսելիս շարունակի իր այդ ոճը, անձամբ ինձնից կստանա պատասխան. Ալեն Սիմոնյան

Եթե Շարմազանովը վարչապետի մասին խոսելիս շարունակի իր այդ ոճը, անձամբ ինձնից կստանա պատասխան: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի հայտարարություններին:

Հիշեցնենք, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար է սկսել ձերբակալությունների հերթական սերիան:

«Ես Էդուարդ Շարմազանովին ուզում եմ ընդամենը մեկ բան հորդորել, որ կոռեկտ մնա: Եթե ինքը շարունակի նույն ոճով, անցնի կոռեկտության սահմանները, համապատասխան պատասխան կստանա անձամբ ինձնից»,- ասաց նա:

Պատգամավորից հետաքրքրվեցինք` ի՞նչ պատասխանի մասին է խոսքը, նա ասաց. «Համապատասխան պատասխան իր ոճաբանությանը: Ես իրեն կոչ եմ անում կոռեկտ մնալ եւ ոճը փոխել ՀՀ վարչապետի մասին խոսելիս»: Լրագրողի հարցին` սա սպառնալի՞ք է Ձեր կողմից Էդուարդ Շարմազանովի հասցեին, նա ասաց` չգիտի, ուղղակի հորդորում է:

Ալեն Սիմոնյանը, խոսելով Արմեն Աշոտյանի այն հայտարարության մասին, որ Արամ Հարությունյանի ձերբակալությունը նախընտրական էժանագին շոու է, ասաց. «Սա չէ, որ պետք է մեզ օգնի շատ ձայն հավաքենք: Ակնհայտ է, որ հերթական անգամ ի ցույց են դնում իրենց վերաբերմունքը: Ես, համենայնդեպս, որպես պատգամավոր, այստեղ եմ եւ պատրաստ եմ իմ պարտականությունը կատարել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հնարավոր չէ՞ր սպասել, քանի որ մի շաբաթից այս խորհրդարանի աշխատանքները վերջանում են եւ մյուս խորհրդարանի աշխատանքները սկսելուց հետո Արամ Հարությունյանն այլեւս պատգամավոր չէր լինի, հետեւաբար հարցն ավելի հեշտ կլուծվեր, Սիմոնյանն արձագանքեց. «Այսինքն, արհեստականորեն ինչ-որ բան արվեր, հա՞: Եթե օրենքի բնականոն գործընթաց է, դա պետք է արվի: Ի վերջո, վարչապետն ամիսներ առաջ ամբիոնից հնչեցրել էր, որ պատգամավորի հետ կապված նման իրավիճակ ենք ունենալու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12159 դիտում

Բելառուսի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Հայաստանի ընտրանուն

0-1. ընթանում է Հայաստան-Բելառուս ընկերական ֆուտբոլային հանդիպումը

Գնացինք կեցավայր. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մարդատյաց արնախումերի ոհմակը նույնիսկ եկեղեցում է մնում այդպիսին. Ղազարյանը՝ միջադեպի մասին

Վարչապետն իրական Հայաստանի քարտեզների մակետներն է նվիրում երեխաներին ու անցորդներին. տեսանյութ

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Գողթ բնակավայրում վրաերթի են ենթարկվել մայրն ու 8-ամյա երեխան

ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ․ փրկարարները հեռացրել են թափված քարերը

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է 3 անձ. նրանք և փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ

Թաց ձյուն, անձրև և քամի. մարզերում ու Երևանում առաջիկա օրերին ինչպիսի եղանակ է սպասվում

Կսկսեն սրտաճմլիկ հոդվածներ գրել, թե վարչապետին հարվածել փորձողն ինչ հայրենասեր ու ազնիվ մարդ է. Թունյան

Շարունակվում են հանդիպումները Էրեբունի վարչական շրջանում․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն. տեսանյութ

Իրաքյան Քուրդիստանի նախագահի տունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման

«Թեմու»-ի հետ բանակցում ենք, որ հայկական արտադրանքն իրենց հարթակներում ներկայացվի. Փաշինյան

Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է. Մանավազյան

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության ընթացքում հարվածել է ավելի քան 11 հազար թիրախի. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն

Խոսում են Աստծուց, բարությունից, եկեղեցուց, բայց գազազած շան պես եկեղեցու ներսում մեջքից հարվածում. Սիմոնյան

Արնախումները եկեղեցու ներսում էլ են արնախում. Ալեքսանյան. տեսանյութ

Սրանց շրջապատից ուրիշ ի՞նչ սպասես, եթե ոչ թիկունքից հարձակում, սադրանք. Հակոբյանը՝ եկեղեցու միջադեպի մասին

Եկեղեցում տեղի ունեցած միջադեպին առնչվող 2 անձ ձերբակալվել է. ՆԳՆ

Կարևոր է, որ իշխանության որոշումներից դժգոհ անձանց արձագանքը լինի բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով

Սպերցյանը բացակայում է. հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում

Վարչապետի վրա սանձարձակին ուղարկողները սխալվել են իրենց հաշվարկներում. նրան զուգարանում չեն ծեծելու. Չախոյան

Էրեբունիում ենք. ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները քաղաքացիների հետ հանդիպումներ են ունենում

ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները մետրոյում են. տեսանյութ

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասում

Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում

ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում են պատարագի. տեսանյութ

Էլի «կոֆե-կենտրոն». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է Վարդենիսում վեճի կենտրոնում հայտնված վարժական հավաքի մասնակցի խափանման միջոցը

5-րդ գիշերն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ները գրոհում են Լենինգրադի մարզը. մանրամասներ

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար փակ են

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Քաղաքացիների նամակները շատ են, կարդացողը՝ քիչ. վարչապետ

Հայտնի են ՔՊ-ում քվեարկության արդյունքները․ ովքե՞ր են առաջատար հնգյակում

Զելենսկին Աբու Դաբիում և Էր Ռիադում պայմանավորվել է պաշտպանական համագործակցության մասին

Արարատ Միրզոյանն ու Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ

Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս․ Պապիկյան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում