2019 թ. հուլիսի 1-ից ընդլայնվելու է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը. Պողոսյան

04/12/2018 schedule17:58

Եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափի ընտրված սցենարը ոչ միայն նպաստելու է եկամուտների արդյունավետ վերաբաշխմանը, այլ նաև ենթադրում է հարկային եկամուտների կառավարելի կորուստ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հարկային համակարգում առաջարկվող փոփոխություններից, ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Փոխնախարարը նշեց, որ եթե Ազգային ժողովը Հարկային օրենսգրքի փոփոխությունները հաստատի 2019թ-ի հունվար-փետրվարին, ապա այն հավանաբար կկիրառվի սեպտեմբերի 1-ից:

«Մենք դիտարկել ենք մեկ տասնյակից ավելի այլընտրանքային սցենարներ՝ հասկանալու, թե որ սցենարն է ամենից նախընտրելին: Եկամտային հարկի բարեփոխումների նպատակներից կարելի է առանձնացնել երկուսը։ Դրանցից մեկը վերաբաշխողական գործառույթի ընդգծումն է, որպեսզի հարկման համակարգն իրապես պրոգրեսիվ լինի, բարձր եկամուտ ունեցողները վճարեն ավելի շատ, ցածր եկամուտ ունեցողները՝ քիչ: Իսկ երկրորդ նպատակը աշխատանքի հարկի նվազեցումն է, որպեսզի արտադրողական աշխատուժը դառնա պահանջված»,- ասաց Պողոսյանը:

Պողոսյանը նկատեց, որ հարկային եկամուտների իրական վերաբաշխում ապահովելու համար ստիպված են լինելու ընտրել այնպիսի սցենար, որը ենթադրելու է ավելի քան 80 մլրդ դրամ հարկային եկամուտի կորուստ: Եթե ընտրեն դրանից պակաս հարկային եկամուտների կորուստ ապահովող սցենար, ըստ էության չեն կարողանալու լուծել եկամուտների արդյունավետ վերաբաշխման խնդիրը: «Եւ, հետեւաբար, ստացվում է, որ մեր առջեւ դրված հիմնական նպատակներից մեկը չլուծելով, ունենում ենք եկամուտների սարսափելի մեծ կորուստ, որը լուրջ հարված է մեր հարկաբյուջետային կայունությանը»,- ասաց փոխնախարարը:

«Դրա համար ընտրվել է այնպիսի սցենար, որը, մեր գնահատմամբ, պետական բյուջեի տեսանկյունից կառավարելի կորուստ է ենթադրում: Այսինքն՝ կլինի այնպիսի կորուստ, որը հնարավոր կլինի փոխհատուցել այլ ուղղություններով կատարվող փոփոխությունների հաշվին՝ մասնավորապես անուղղակի հարկերի բարձրացման հաշվին: Եւ այդ սցենարը միաժամանակ լուծում է մեր երկրորդ նպատակը՝ ազգային տնտեսության մրցունակության բարձրացում, արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացում, հետեւաբար նաեւ տնտեսական աճի ամուր նախադրյալներ»- ասաց Պողոսյանը:

Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսվում է նաեւ 2020 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը եւ սահմանել 18 տոկոս:

Շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով՝ 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած նախատեսվում է նաեւ բարձրացնել ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Այսպիսով, առաջարկվում է բարձրացնել օղու եւ էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ, բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:

Ընդ որում, 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնվելու է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ 5 եւ ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները:

Փոփոխություններով առաջարկվում է նաեւ 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 եւ ավելի ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ:

Տպել
2647 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում