Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերեւույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախնական քննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը 2016 թվականից մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ փաստաթղթեր կեղծելու եւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ առերեւույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջեւ կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով անվճար բժշկական եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ եւ համատեղ գնահատմամբ, քննիչի որոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն ընկերության եւս երկու նախկին աշխատակցի՝ պետական պատվերի փաստաթղթերի ձեւակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարին եւ մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել գործով մեղադրյալ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի բանկային հաշիվներում առկա՝ ընդհանուր 272.900 ԱՄՆ դոլար գումարի, վերջինիս պատկանող՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող երկու բնակարանների, Կոտայքի եւ Շիրակի մարզերում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաեւ շարժական գույքի վրա: Բացի այդ, վերջինիս անհատական բանկային պահատեղիներից առգրավվել է 30.000 ԱՄՆ դոլար, 15.000 եվրո, թվով 31 հատ 999.9 հարգի ոսկու ձուլակտորներ եւ զարդ՝ ընդհանուր շուրջ 500 գրամ քաշով, ինչպես նաեւ՝ ընդհանուր թվով 39 հատ տարբեր չափերի ոսկե եւ այլ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ:
Նախաքննությունը շարունակվում է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF 5 մրցաշարում հաղթել է ամերիկացի Լենս Փալմերին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 2 անչափահասի
Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին
Իրանը Թրամփին զգուշացրել է՝ ցանկացած հարձակման դեպքում սպասել հնարավոր հետևանքների
Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը և հավատի զորությունը. Աննա Հակոբյան
Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին․ կան տուժածներ
Բքի պատճառով Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Բախվել են ավտոմեքենաներ. դրանցից մեկում հրդեհ է բռնկվել
ՀՀ վարչապետը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստը կոտրելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Կտրիճ Ներսիսյանը չունի լեգիտիմություն ոչ միայն հանրության շրջանում, այլև եկեղեցու ներսում. Ղազարյան
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնմանը
Փակ հատվածներ, բուք և մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վարչապետը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի
Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել. Խաչատրյան
Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները
Տեր Արամ քահանա Ասատրյանը նոր գրառում է արել
Կտրիճ Ներսիսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել
Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ կանոնական ընթացքով. ՀԱՍԵ բարենորոգման համակարգող խորհուրդ
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան բուք է. որ մեքենաները կարող են երթևեկել
Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. քամին կուժգնանա
Հավատարիմ մնալով Մայր Աթոռին՝ միանում եմ ՀԱՍԵ բարենորոգումների արդար պահանջին. Պետրոս սարկավագ Ղազարյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կոչ եմ անում աջակցել և զորավիգ լինել Եկեղեցու բարենորոգման գործընթացին միացած մեր հոգևորականներին. Կոնջորյան
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ
Արտաշատի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ քարե պարիսպ է փլուզվել. գազատար խողովակներ են վնասվել
Տեր Սիոն քահանա Սաֆարյանը միացավ Եկեղեցու բարենորոգմանը
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Ավելի քան 50 բանկ և մի քանի կառավարական շենքեր են հրկիզվել, ոչնչացվել 30 մզկիթ. Իրանում իրավիճակը լարված է
Ձյուն կտեղա. լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք
Տեր Վարդան քահանա Ներսիսյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին
Կանգնում եք ոչ միայն ձեր անձի, այլ Եկեղեցու արժանապատվության կողքին. Բաբաջանյանը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին
Տեր Շահան քահանա Միրզոյանը ևս միանում է ՀԱՍԵ բարենորոգմանը
Հինգերորդ շարասյան և վեցերորդ պալատի մեյմունարիումի «թրենդից հավատքը դուրս է մնում». Մեհրաբյան
Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը միացել են ՀԱՍԵ Բարենորոգման ծրագրին
Եղե՛ք զգոն, առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր. ՆԳՆ
Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ. վարչապետ
Կտրիճը անառակության և դավաճանության սպասավոր է, նա չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT