Վանեցյանի ու Փաշինյանի, Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը

Քիչ առաջ հրապարակվել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, Վանեցյանի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրությունը։

Նիկոլ Փաշինյանն ու Վանեցյանը խոսում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանովերլու որոշում կայացնելու ու դրանից բխող հնարավոր խնդիրների մասին։ Խոսակցությունը՝ ստորեւ․

Վանեցյան - Բարեւ Ձեզ, պարոն վարչապետ։

Փաշինյան - Բարեւ, Վանեցյան ջան, ի՞նչ կա։

Վանեցյան  - Լավ ե՞ք, նորմալ, նորմալ։ Պարոն վարչապետ, հիմա նայեք․ Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի, Սասունը, բայց Խաչատուրովին, որ տանենք կալանքի, մի հատ մտածել ա պետք, ինքը ՕԴԿԲ-ի (ՀԱՊԿ-ի,-հեղ․) գլխավոր քարտուղարն ա, էդ մի հատ ռուսների հետ․․․

Փաշինյան  - Ե՞րբ։

Վանեցյան -Հիմա, հիմա ուզում ա տանի Սասունը։ Նայեք, հիմա իրան չենք հարցաքննել։ Կարանք հետաձգենք իրա հարցաքննությունը։ Քոչարյանինն էսօր անենք, պրծնենք, իրանը հետաձգենք, էլի։

Փաշինյան - Հա։ Չէ պետք ա նախապես տեղյակ պահենք, որ խնդիր չլինի։ Իսկ էն մյուս մասով ի՞նչ կա։

Վանեցյան - Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունն ասում ա՝ հաստատ ա։ Դատավորը զանգեց ինձ, մի քիչ վախում ա կալանքը տա, ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա՝ որտեղ ես թույլ տեղ տեսնում, ու կասեմ։ Հիմա դատավորը էդ նայումա, կզանգի, կասի պարոն վարչապետ։

Փաշինյան - Շատ լավ, էդ մյուս մասով թող հետաձգեն, մինչեւ ես, դե ես ստեղ եմ, կակ ռազ կխոսամ։ Նորմալ անցա՞վ հանդիպումը։

Վանեցյան - Շատ լավ պարոն վարչապետ։ Ես դե բանին հետաձգում եմ, բայց Քոչարյանին ձերբակալում ենք։

Փաշինյան - Շատ լավ։

․․․․․․․․

Վանեցյան - Պարոն վարչապետ, ռուսները շատ ծանր են տանում էդ բանի ձերբակալումը, Խաչատուրովի։ Եկել են ներկայացուցիչները համ հետախուզության, համ Անվտանգության դաշնային ծառայության։ Ասում են տենց բան մի արեք, կապ չունի, գոնե ՀԱՊԿ-ից հանեք նոր, շատ ծանր կլինի։

Փաշինյան - Իսկ Քոչարյանի հետ կապված նորություն կա՞։

Վանեցյան - Քոչարյանը կլինի։

Փաշինյան - Ո՞վ ա եկել որ։

Վանեցյան - Հետախուզության ու ԱԴԾ-ի ներկայացուցիչներն են եկել, ասում են դա մեծ ապտակ կլինի ՀԱՊԿ-ի հեղինակության վրա, գոնե հետ կանչեք, նոր ինչ ուզում եք՝ արեք։

Փաշինյան - Բա որ գնա, չգա էլ։

Վանեցյան - Դե չենք թողնի՝ գնա, կպահենք։ Իրան կարգավիճակ տանք, կամ մի բան անենք, բայց չձերբակալենք։ Որովհետեւ ասում են՝ մեծ պրոբլեմ ա էլի։

Փաշինյան - Լավ, մի հատ Սասունի հետ խոսա։

Վանեցյան - Լավ, չտանե՞նք կալանքի։

Փաշինյան - Եթե կարում ենք նենց անենք, որ երկրից դուրս չգա․․․

Վանեցյան - Շատ ծանր ա էլի, ոնց որ հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բռնեն նստցնեն։ Էդ կառույցի հեղինակությունն ա էլի։

Փաշինյան -Լավ, հեսա մի քիչ հետո կզանգեմ։

Վանեցյան - Լավ։

Հաջորդիվ Արթուր Վանեցյանը զանգում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: Վերջիններս խոսում են Խաչատուրովի համար խափանման միջոց ընտրելու մասին։ Խոսակցությունը՝ ստորեւ․

Խաչատրյան -  Հա, ընգեր։

Վանեցյան - Ռուսները շատ ծանր են տանում, շատ ոռի ա, շատ։ Կարող ա նենց պրոբլեմ տանք․․․ ես նոր վարչապետին ասեցի։ Նորից իրանց համ հետախուզությունից են զանգել, համ ԱԴԾ-ից։

Խաչատրյան - Ի՞նչ անեմ, ասեմ՝ գրավ կիրառե՞ն։

Վանեցյան - Ըը, գրավ թող կիրառեն, կամ ստորագրություն ընտրեք խափանման միջոց։

Խաչատրյան - Ինձ թվում ա գրավը ճիշտ ա, թող մեծ գրավ լինի, որպեսզի հիմնավոր կասկածին չկպնեն։ Բայց դե, չգիտեմ, ի՞նչ անեմ, դատավորին ասե՞մ։

Վանեցյան - Դատավորին ինչ պետք ա՝ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ ինչ ենք անում։

Խաչատրյան - Դու մի հատ վարչապետի հետ խոսա։

Վանեցյան - Խոսացի, նոր նիստի էր, ասեց՝ ինձ կարեւորը, որ ինքը չփախնի երկրից։

Խաչատրյան - Դե կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել։

Վանեցյան - Մեծ գրավ էդի որտեղի՞ց ա վճարելու։

Խաչատրյան - Մեծ, խոսքի մի 20 մլն է՞լ չի կարա վճարի։

Վանեցյան - Հա․․․ստորգարություն եթե ընտրե՞ս։

Խաչատրյան - Ընգեր, ինքը դուրսն ա աշխատում, ստորագրություն ո՞նց ընտրես։ Գրավն ավելի ճիշտ ա։ Ստորագրություն, եթե ընտրեմ, պիտի չթողնեմ դուրս գնա։

Վանեցյան - Գուցե չթողնե՞նք գնա։ Լավ, դու բան արա, թող ձգի։

Խաչատրյան - Ժամը երեքին ա նիստը։

Վանեցյան - Ասա՝ թող հետաձգեն նիստը, մի հատ վարչապետը նիստից դուրս գա, հետը խոսանք, ես խոսացի, բայց նորից խոսանք, էլի։

Խաչատրյան - Հա, մի հատ էլ խոսա, վնաս չտանք։

Վանեցյան - Լավ։

Ապա Վանեցյանը նորից է զանգահարում Նիկոլ Փաշինյանին։

Փաշինյան - Սաղ նորմալ ա՞։

Վանեցյան - Մնացածը նորմալ ա, ընդհանուր բան ենք անում, հեսա դատարանը կալանավորման որոշում կկայացնի։ Մնացածը հանգիստ ա։

Փաշինյան - Լավ։ Դու Շվեյցարիա ե՞ս, թե՞ Ռուսաստան։

Վանեցյան - Շվեյցարիա եմ, հեսա թռնում եմ գամ Երեւան։

Փաշինյան - Հա, արդեն հետ ե՞ս գալիս։

Վանեցյան - Հա։

Փաշինյան - Լավ։

Տպել
3398 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է