Տուն կորցրածը ցուցակում չընդգրկվեց, փոխարենը ընդգրկվեց գյուղապետի չգիտեմ ինչը. Լոռու մարզպետ

Դեկտեմբերի 7-ին կլրանա Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցը: 30 տարի անց Լոռու մարզում դեռեւս կան բնակարան կորցրած ու չստացած հարյուրավոր ընտանիքներ, ժամկետանց ու նեխած տնակներում ապրողներ, մարդիկ, ովքեր ապրում են քանդման ենթակա բազմաբնակարան շենքերում: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում խոսել է մարզում երկրաշարժից մնացած հետեւանքների ու դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

- Պարոն մարզպետ, երկրաշարժի 30-րդ տարելիցն է, ինչ վիճակ է Լոռիում 30 տարի անց:

- Այս պահին ունենք երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած շուրջ 450 ընտանիք, որոնք փոխհատուցում չեն ստացել, այս տարվա տնտեսած շուրջ 460 մլն դրամ գումարը, ինչպես նաեւ Լոռու եւ Շիրակի մարզերին տրամադրված եւս 600 մլն դրամը կրկին ուղղվելու է բնակարանաշինությանը: Միասին վերցրած մոտ 800 մլն դրամ գումար կունենանք: Գարնանը արդեն «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի հետ համատեղ բնակարանաշինությունը կսկսենք: Չեմ կարծում, թե այդ գումարով խնդիրը ամբողջությամբ կլուծվի, բայց լուրջ քայլեր կլինեն: Իհարկե, 30 տարի առաջ տեղի ունեցած աղետի հետեւանքները դեռ ակնառու են, բայց պետք է 1-2 տարվա մեջ փակվի այդ հարցը ու բնակարան կորցրածները ապահովվեն բնակարաններով:

- Պարոն Ղուկասյան, Վանաձորում դեռեւս 84 հատ վթարայնության 3-րդ աստիճան ունեցող շենքեր կան, որոնց մեծ մասը հնարավոր է արդեն քանդման ենթակա են, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

- Այդ հարցը այս պահի դրությամբ ճիշտ չի բարձրացնել, որովհետեւ դեռ կան մարդիկ, ովքեր բնակարան են կորցրել: Մինչեւ այդ մարդկանց բնակարանի հարցը չլուծվի, բարոյական էլ չի զբաղվել այդ շենքերով, քանի որ նա ավելի առաջնահերթ է: Բայց հաջորդ տարի այդ խնդիրները եւս կընդգրկվեն: Ունենք Սպիտակում տնակներում ապրողներ, ովքեր սեփական բնակարաններ են կորցրել: Պետությունը այս պահի դրությամբ որեւէ պարտավորություն չունի նրանց նկատմամբ, բայց հետագայում այդ հարցը եւս կներառվի, ու շատ ենք ուզում, որ կարճ ժամանակում մենք այլեւս տնակներում ապրող ընտանիքներ չունենանք:

- Պարոն մարզպետ, արդյո՞ք 30 տարին բավարար չէր, վերջնականապես վերացնել աղետի գոտի ասվածը:

- 2-3 տարվա մեջ, պետության հնարավորությունների աճմանը զուգահեռ այդ խնդիրները կարելի է վերջնականապես լուծել, սակայն մենք ստացել ենք վատ ժառանգություն, ու նախկինում արված ծրագրերն ու մութ գործարքները, տարատեսակ սնանկացումներն ու մնացած ամեն ինչը իրենց հետքն են թողել աղետի գոտու վերացման վրա: Կառավարությունը հիմա շատ լուրջ է զբաղվում այդ հարցով, ու որ ամենակարեւորն է, պետք է նաեւ որակի վերահսկողություն լինի:

- Բնակարանաշինության ու անօթեւանության, ինչպես նաեւ տրոհված ընտանիքների հետ կապված խնդիրներն են արդիական: Այդ մասով ինչ եք անելու:

- Ցուցակների անճշտություններ, իհարկե, եղել են, էն բնակիչները, ովքեր գտնում են, որ իրենց տվյալներում անճշտություններ կան, կարող են իրենց իրավունքները վերականգնել դատական կարգով: Ունեցել ենք դեպքեր, երբ բնակարան կորցրած բնակիչը չի ընդգրկվել, փոխարենը ընդգրկվել է գյուղապետի չգիտեմ ինչը, ով պարզապես բնակարան կորցրած չի եղել, եղել է համայնք, որ մատյաններն են անհետացել… դժգոհություններ, իհարկե, կան, որոնք կկարգավորվեն միայն դատական կարգով: Նմանատիպ որոշումներ ունենք արդեն:

- Պարոն մարզպետ, աղետից հետո որպես ժամանակավոր կացարաններ կառուցված տնակներում մարդիկ ապրում են արդեն 30 տարի, որոնք այլեւս պիտանի չեն բնակության համար:

- Իմ նշած բնակարանները կառուցվելու են հենց այդ համայնքներում: Ավարտից հետո այդ ավանները կբեռնաթափվեն:

Տպել
2325 դիտում

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով