Ընտրողներին ասում եմ՝ ձեր աջակցությամբ ու ձեր կողքին կպայքարեմ, որ ձեր խնդիրները լսելի լինեն․ Արուսյակ Մանավազյան

Մարդիկ «Իմ քայլին» միանշանակ շատ լավ են վերաբերվում, ասում են՝ բա իհարկե, «Իմ քայլը» պետք է լինի, բայց կան լուրջ խնդիրներ, եւ քաղաքացիները տրամադրված են, որ այդ խնդիրները անպայման պիտի լուծվեն։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման միտք հայտնեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանը։ Մանավազյանը դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում։

Օրերս Արմավիրի մարզի Մրգաստան համայնքում ինչ-որ անձինք խոչընդոտել էին Մանավազյանի քարոզարշավը՝ ընդհուպ վերջինիս թիմակիցների ուղղությամբ քարեր նետելով։ Արուսյակ Մանավազյանն այս մասին տեղյակ էր պահել ոստիկանությանը։ Պատգամավորի թեկնածուն ասաց, որ արդեն այս պահին քարոզարշավն ընթանում է նորմալ հունով, իսկ ոստիկանությունը զբաղվում է խնդրով։

Մանավազյանը մեր զրույցում ասաց, որ քարոզարշավը խոչընդոտած անձն, ամենայն հավանականությամբ այլ քաղաքական ուժի է սատարում։ Իսկ Արմավիրում, ըստ էության, ընտրապայքարն ընթանում է «Իմ քայլը» դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների միջեւ։

Պատգամավորի թեկնածուն պատմեց, որ անկախ այս միջադեպից՝ գյուղացիների հետ շփումը շատ հաճելի ու անմիջական մթնոլորտում է․

«Մարդիկ մեզանից ակնկալում են այն հարցի պատասխանը, թե մենք մեկ էլ ե՞րբ ենք գալու իրենց մոտ, հինգ տարի հետո՞։ Էդ հարցից արդեն զգաստանում եմ։ Որովհետեւ չի կարելի միայն քվե ստանալու համար հինգ տարին մեկ գալ մարդկանց մոտ։ Երբ քաղաքացիներին ասում ես՝ սա վստահության քվե է, չի կրկվելու առաջվանը, էդ մարդիկ ասում են՝ հասկանո՞ւմ ես, երեսուն տարի տվել ենք էդ քվեն, ակնկալել, բայց ոչինչ չի եղել»,-ասաց Մանավազյանը՝ նշելով, որ իրենք պատրաստ են ստանձնել քաղաքացիներին հուզող բոլոր խնդիրների լուծման պատասխանատվությունը․

«Ու եթե դրանք միանգամից չլուծվեն, հարկ չի լինի փողոց փակել, մենք էդ խնդիրներն անպայման նորից կբարձրաձայնենք, քաղաքացիների ձայնն անպայման հասու կլինի համապատասխան մարմիններին»։

Արուսյակ Մանավազյանը մեր զրույցում ասաց, որ ընտրվելու դեպքում տարբեր խնդիրների է անդրադառնալու, բայց առավել հետեւողական է լինելու գյուղաբնակներին ու գյուղատնտեսությանն առնչվող հարցերի նկատմամբ» Նրա խոսքով՝ գյուղում խնդիրներ շատ կան։ Դրանք մեծամասամբ վերաբերում են ոռոգման ջրին, ինքնազբաղված գյուղացիների աշխատանքային ստաժին եւ այլն։ Մանավազյանն ասաց, որ ինքը չի պատրաստվում ընտրվելու դեպքում մեկ էլ հինգ տարի հետո երեւալ ընտրողների աչքին, այլ պարբերաբար այցելել, զրուցել, տեղեկանալ հուզող հարցերի մասին․

«Հիմա մարդիկ շատ երկար ընդմիջումից հետո հանդիպում են պատգամավորի թեկնածուի, պատմում իրենց խնդիրները, ու մենք պարտավոր ենք ապացուցել, որ իսկապես գնում ենք աշխատելու, ու չենք կորելու ընտրությունից ընտրություն, այլ գալու ենք ու հետեւողական ենք լինելու։ Ես կարծում եմ նաեւ, որ պատգամավորի շփումն անմիջապես ժողովրդի հետ պետք է լինի»,-ասաց «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն։

Արուսյակ Մանավազյանը մեր զրույցում նշեց՝ մեծ պատասխանատվություն է վերցնում իր ուսերին, եւ ամեն կերպ պայքարելու է, որ իր քաղաքական թիմը մարդկանց չհիասթափեցնի․ «Եթե հանկարծ նման բան լինի, էդ դեպքում ես միանշանակ ժողովրդի կողքին կանգնած եմ պայքարելու»,-շեշտեց նա։

Մանավազյանի խոսքով՝ շատ գյուղերում, որտեղ գյուղապետերը ՀՀԿ-ական են, դեռ գործում են հին համակարգից մնացած բարքեր․

«Կան գյուղեր, որտեղ մարդկանց մեծամասնությունը ընտրության գնալիս նայում է գյուղապետի տրամադրվածությանը, չնայած անգամ եթե «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ է գյուղապետը»,-ասաց պատգամավորի թեկնածուն՝ նշելով, որ ինքը հավատում է՝ դեռ բոլոր տեղերում է իրավիճակ փոխվելու, իսկ եթե հանկարծ չփոխվի, ինքը պայքարելու է դրա համար․

«Միանշանակ ամեն կերպ կպայքարեմ ցանկացած քաղաքական թիմի սխալների դեմ։ Գուցե ռիսկային հայտարարություն եմ անում, բայց ասում եմ ընտրողներին՝ ձեր աջակցությամբ մենք պիտի փոխենք, բայց եթե չարվի, ինքս կպայքարեմ ձեր կողքին»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Արուսյակ Մանավազյանը։

Տպել
747 դիտում

Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում. Արմեն Սարգսյան

Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից, խոստանում է վերադառնալ՝ հենց ժողովուրդն ուզի

Գողություն Մակարավանքից. հափշտակել են արծաթե մոմակալներն ու հանգանակության գումարը

Վրաստանի առաջին կին նախագահը երդվեց՝ ի հեճուկս ընդդիմության բողոքի ակցիաների

Վաղը երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, մառախուղ, ձյուն, ջերմաստիճանը կնվազի

Վրացական ընդդիմությունը բողոքի ցույցով հասել է Թելավի, ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցավ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)

Գիշերը ժամը 03:00-ին մեքենա է ընկել Արփա գետը, 2 հոգի հիվանդանոցում են

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակից «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ բաց է թողնվել

Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության Արմավիրի վարչության պետի եղբոր տղային

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը

«Իմ քայլը» ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը. վերջնական

Վլադիմիր Պուտինն իրականացրել է 14-ամյա Արտյոմի երազանքը, տղան տպավորված է

ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Գյումրիում հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ զոհվել են ամուսիններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներից երկուսը տարվել են ոստիկանություն

Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. 2 տուժածներից մեկին հոսպիտալացրել են