Երևան
12 °C
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ, Արկադի Համբարձումյանի խնամի Բոգո մականունով հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանին (Սիմոնյան) նրա որդուն եւ քենակալին մեղադրանք է առաջադրվել:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Բոգոն, նրա որդին՝ Հովհաննես Սիմոնյանը, եւ քենակալը՝ Ավետիս Ավետիսյանը, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգքրի 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ զուգորդված ինքնիրավչություն):
Մի քանի ամիս առաջ գրել էինք, որ քրեական հեղինակություն Բոգոն թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Մեր զրույցում նրա գործողություններից տուժած քաղաքացին պատմել էր, թե ինչպես են, ըստ նրա, Բոգոն, որդին ու քենակալը առեւանգել իրեն, շամփուրով դաժան ծեծի ենթարկել եւ 100 հազար դրամի փոխարեն 10 հազար դոլար պահանջել:
«Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացի Ա.Առաքելյանը զբաղվել է մասնավոր ուղեւորափոխադրումներով եւ ավտոմեքենա ձեռք բերել Ռուբեն Կոստանյանից։ Մասնավորապես՝ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ վարել է վերջինիս պատկանող «Օպել» մակնիշի՝ 4000 ԱՄՆ դոլար արժողության ավտոմեքենան՝ տարաժամկետ վճարման պայմանով, սակայն երկու ամսվա գումարը, որն ընդհանուր առմամբ կազմել է 100.000 դրամ, չի կարողացել վճարել։ Ենթադրաբար պատճառված նյութական վնասի փոխհատուցումը դատական կարգով ստանալու փոխարեն 2017 թվականի սեպտեմբերի 5-ին բռնություն է գործադրվել Առաքելյանի նկատմամբ՝ պահանջելով 10.000 ԱՄՆ դոլար որպես վնասի փոխհատուցում։ Հետագայում Առաքելյանը քենակալի միջոցով Կոստանյանին մաս-մաս փոխանցել է մոտ 5 հազար ԱՄՆ դոլար։ Քննությամբ պարզվել է բռնությամբ զուգորդված ինքնիրավչությանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, որոնց առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով»,- մեր հարցին ի պատասխան ասաց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Բոգոյի, նրա որդու եւ քենակալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Նորագյուղցի Բոգոն հայտնի է որպես ավտոկայանի նայող, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա էր, այսպես ասած, հսկում ավտոկայանում տաքսիների վարորդներին, որոնք ապահովում էին Երեւան-Մարտունի, Երեւան-Ստեփանակերտ եւ այլ երթուղիներ: Երեւան-Ստեփանավան երթուղում ուղեւորափոխադրում իրականացրածներից մեկն էլ եղել է հենց տուժող Առաքելյանը: Նա Բոգոյի մոտ է աշխատել 2016 թվականից մինչեւ 2017 թվականի հունվար:
Տեղեկացանք, որ տուժողի եւ մեղադրյալների՝ Բոգոյի, նրա որդու եւ քենակալի ցուցմունքներում էական հակասություններ են եղել: Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նման պայմաններում քննիչը պարտավոր է առերեսում կատարել: Երեկ մեր զրույցում տուժող Առաքելյանն ասաց, որ օրեր առաջ երեք մեղադրյալների հետ էլ առերեսվել է: «Հակասություններ կային, դե պարզ ա, որ ինքը հրաժարվում էր, որ նման դեպք է տեղի ունեցել: Առերեսվել եմ նաեւ որդու եւ քենակալի հետ»,- ասաց նա: Վերջինս ասաց, որ նախաքննական մարմնի աշխատանքն իր գործով գոհացնում է. «Շատ անաչառ աշխատում են»,- հավելեց նա:
Նշենք, որ Առաքելյանը Բոգոյի դեմ հաղորդում ներկայացրել է դեպքից մեկ տարի հետո՝ թավյա հեղափոխությունից հետո: 2017 թվականի սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը տուժողին առեւանգել են Աջափնյակից ու տարել Կիլիկիա ավտոկայանի հետնամաս, որտեղ ծեծի են ենթարկել, նվաստացրել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, սպառնացել են վնասել ընտանիքի անդամներին, այդ թվում՝ երեխաներին եւ ասել, որ 100 հազար դրամ պարտքի դիմաց ինքը իրենց 10 հազար դոլար պետք է վճարի:
Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ այս ընթացքում քրեական հեղինակություն Բոգոն տարբեր մարդկանց միջոցով փորձել է ճնշում գործադրել իր նկատմամբ, որպեսզի հրաժարվի իր դեմ ներկայացված բողոքից, բայց տուժողը մերժել է նրա «առաջարկը»: Տուժողը պնդում է, որ Բոգոն ու իր մտերիմները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:
Քրեական հեղինակություն Բոգոն բազմիցս է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում:
Ամենաթարմը, թերեւս 2016 թվականին տեղի ունեցած դեպքն է եղել: 2016 թվականի հուլիսին ծեծկռտուք, ապա կրակոց էր տեղի ունեցել Իսակովի պողոտայում գտնվող «555» հացատանը: Վիրավորներից մեկը հենց Բոգոն էր, մյուսը՝ «Ֆեռո» ընկերության տերը՝ Ռոբերտ Ավետիսյանը. վերջինիս 15 մլն դրամ պարտք էին տվել՝ բիզնեսը զարգացնելու նպատակով եւ կարողացել էին ստանալ միայն 5 մլն-ն։ Մյուս մասը հենց Բոգոն է գնացել ստանալու եւ հույս է ունեցել գումարը ստանալ հենց այդ օրը: Կանչել է Ավետիսյանին Իսակովի պողոտայում գտնվող «555» հացատուն, բայց գումարը հետ ստանալ չի հաջողվել։ Վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի եւ ավարտվել կրակոցներով: Բոգոյին այդ անգամ եւս մեղադրանք էր առաջադրվել բռնության գործադրմամբ ինքնիրավչության համար եւ 2017 թվականին նրա նկատմամբ պատիժ էր նշանակել տուգանք՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT