Երկրի հակառակ կողմը (2009-10-18)

02/08/2010 schedule13:07

Սկիզբը` նախորդ համարներում73. բոլոր հարցերի պատասխանը Առավոտյան արթնացա հաճելի զգացումով, որ վաղը այս ժամին օդանավակայանում եմ լինելու։ Բայց հեռուստացույցի վահանակի կոճակը սեղմելուն պես լսեցի «Բիշքեկ» բառը` մի տագնապալի շեշտադրմամբ. լուրերը հաղորդում էին, որ Բիշքեկի օդանավակայանում ավիավթար է տեղի ունեցել, հարյուրից ավել մարդ է զոհվել։ Այսպիսի լուրով սկսվեց օրը, եւ առաջին գործը, որ արեցի, ավիաընկերության գրասենյակ զանգել-ճշտելն էր, թե արդյոք մեր թռիչքը կարող է հետաձգվել։ Ասացին, որ այս պահին կոնկրետ բան ասել չեն կարող, բայց հետաձգման մասին տեղեկություն էլ չկա։ Լոգանք ընդունեցի` վատ տեղեկության տպավորությունը հաղթահարելու համար, հետո գնացի նախաճաշելու։ Ուզում էի այդ օրը Օբ գետի որեւէ ձուկ պատվիրել ճաշին, բայց զգացի, որ ախորժակ չունեմ։ Մի թեթեւ նախաճաշեցի, վերցրի օրվա մամուլն ու բարձրացա սենյակ։ Թերթ էի կարդում, երկու ժամը մեկ զանգում ավիաընկերություն։ Երրորդ զանգից հետո ասացին, որ վաղվա թռիչքը մեծ հավանականությամբ կայանալու է, համենայնդեպս` հետաձգման հավանականությունը փոքր է եւ գնալով ավելի է փոքրանում։ Սա մի քիչ աշխուժացրեց ինձ, անգամ քաղց զգացի։ Բայց Օբի ձուկ ուտելու մտադրությունս մարել էր անվերադարձ. զանգեցի ռեստորան, հարցրի` արդյո՞ք բորշչ ունեն։ Ասացին` այո. բայց, դե, բորշչը խասիաթով ճաշատեսակ է, կարող է եւ լավը չլինել։ Մյուս կողմից` Ռուսաստանում բորշչ ուտելը մի առանձնահատուկ էֆեկտ է, մանավանդ եթե պատրաստված է խոզի մսով։ Իսկապես, խոզի մսով բորշչը յուրահատուկ համ ունի, եթե, իհարկե, խոհարարը գիտի, թե հատկապես ինչպիսի մսեր են պետք այդ ճաշատեսակի համար, սալի ինչպիսի հաստությամբ շերտով։ Էս հյուրանոցի խոհարարը գիտեր։ Երկու-երեք գդալ համտես արի, ապա եւ ափսեիս մեջ շուռ տվեցի փոքր տուփով թթվասերը, ու այս բորշչ ուտելը նման էր խաշի սեզոնի բացման։ Եղանակը հուշում էր, որ Նովոսիբիրսկի հայկական ռեստորաններում հիմա նաեւ խաշ են տալիս. բայց եթե մյուս ռիսկերը հաշվի չառնենք, բորշչի ու խաշի տարբերությունը այն է, որ բորշչը մենակ կուտվի, իսկ խաշը` ոչ։ Կերա բորշչը` ի նշանավորումն իմ այդօրվա մենակության, եւ սեփական ձեռքերով բորշչ կամ խաշ կամ խաշլամա եփելու ցանկություն զգացի։ Ցանկություն զգացի մտնել Երրորդ մասի շուկա ու խանութներ ու ընտրել մթերքները հատիկ-հատիկ, ընտրել լավագույնները լավագույն գնով, սակարկել ու իջեցնել, իջեցնել ապրանքի գինը մինչեւ անհնարինություն։ Երբ ինձ հարցնում են, թե ինչպես եմ մթերքներ ընտրում, իսկ ես ընտրում եմ լավագույնը, մի պարզ ու հասկանալի պատասխան եմ տալիս. երբ մտնում ես շուկա կամ խանութ եւ ուզում ես քո ուզած ապրանքը գնել, պետք է զննող հայացքով նայես ցուցափեղկերին ու պիտի գնես այն ապրանքը, որ քեզ կնայի։ Շատերը զարմանում են, ասում են` բա միսը կնայի՞, լոլիկը կնայի՞, կանաչին կնայի՞։ Վա~յ, տնաշեններ. դուք ո՞նց եք մթերք գնում, եթե էդ մթերքը ձեզ չի նայում։ Ուրեմն` փողը ջուրն եք լցնում, քամուն տալիս։ Ու ոչ միայն խանութում. տանը սեղանի շուրջ, երբ ձեր առաջ մի մեծ ափսե խորովածի կիտուկ է դրած, դուք ո՞նց եք ընտրում, թե որ կտորը վերցնեք։ Դե, ընտրում ենք, էլի` ասում են։ Էդպես չեն ընտրում, պիտի թիքեն, խորովածի կտորը նայի քեզ, որ դու վերցնես հենց իրեն։ Թե չէ` ո՛չ համ կլինի մեջը ու ո՛չ էլ հոտ... - Վտարոյե բո՞ւձիծե,- հարցնում է մատուցողը։ - Եթե նկատի ունեք բորշչի երկրորդ ափսեն, այո։ Բայց քիչ կլցնեք։ Ճաշելուց հետո զանգեցի ավիաընկերություն` համոզվելու համար, որ թռիչքը կայանալու է։ Հաստատեցին, ես էլ փակեցի իմ հաշիվները հյուրանոցի հետ ու բարձրացա սենյակ։ Քնելուց առաջ էլ օդանավակայան զանգեցի` իմանալու համար, թե վաղվա իմ թռիչքի ժամերին դեպի Երեւան կամ Երեւանից ռեյս կա՞, թե՞ ոչ։ Ասացին` չկա, սա նշանակում էր, որ Բիշքեկ թռչելուց առաջ որեւէ ծանոթի հանդիպելու հավանականությունը շատ փոքրանում էր, ինչը վատ չէր։ Պայմանավորված ժամին զանգը ինձ արթնացրեց. միակ ճամպրուկս հավաքված էր ու թեթեւ։ Տաքսին սպասում էր ու, ինձ վերցնելով, մղվեց դեպի օդանավակայան։ Ուղեւորների հաշվառումը սկսվել էր։ Հաջող անցա ստուգումները, եւ որպեսզի դեմքս կասկածելի արտահայտություն չունենա, այդ ընթացքում անընդհատ մտածում էի Սերգեյի ու Կլավդիայի, հագուստի խանութի վեց աղջիկների ու Օբի ափին ունեցած կերուխումի մասին։ Ոչինչ չէր մատնում իմ միջազգային հետախուզվող լինելը, հոգուստ-կապուստս էլ պետք է ասեր, որ Բիշքեկ եմ մեկնում պաշտոնական այցով։ Ուղեւորների 90 տոկոսը ղրղզստանցիներ էին, նրանց մի մասը` ազգային-գյուղական հագուկապով, մյուս մասը` ոչ գյուղական, բայց թառամած հագուստով, մի մաս էլ կար` հագած-կապած։ Մի քանի աղջիկներ ուշադրությունս գրավեցին` ինձ համար անծանոթ իրենց գեղեցկությամբ։ Ամեն ազգի գեղեցկություն մի յուրօրինակ, ուժեղ հմայք ունի, մի անկրկնելի ձգողականություն` անկրկնելի, մատնահետքի նման։ Ես հույս ունեի օդանավում հաղորդակցվել այդ գեղեցկության հետ, բայց երբ ուղեկցորդուհին ցույց տվեց իմ տեղը, հիասթափություն ապրեցի։ Ճիշտ է, իմ շարքում` պատուհանի մոտ, մոտ 40 տարեկան մի սիրունատես կին էր նստած, բայց նրա կողքին էլ տղամարդ կար, ու հենց վերջինիս կողքին էլ ես պետք է նստեի։ Քաղաքավարի բարեւեցի, ճամպրուկս եւ վերարկուս դրեցի պահախցում եւ նստեցի։ Այս ընթացքում հասցրեցի նկատել, որ կնոջ աչքերից անընդհատ արցունք է հոսում, իսկ տղամարդն էլ նրա ձեռքը բռնել է ամուր` որպես սիրո, մխիթարանքի, քնքշության արտահայտություն։ Նրանք ամուսիններ էին, տարեկիցներ, ազգությամբ ղըրղզ, բայց, ինչպես հետո իմացա, ապրում էին Նովոսիբիրսկում։ Դժվար չէր գլխի ընկնել, որ ինչ-որ բոթ է նրանց տանում հայրենիք. - Ինչ-որ բան է պատահել, այո՞,- տղամարդուն հարցրեցի ես։ - Այո, կնոջս հայրն է մահացել,- պատասխանեց տղամարդը. անունը Դանիյար էր։ Թռիչքից առաջ կինը դեղ խմեց, ըստ ամենայնի` քնաբեր, եւ երբ օդ բարձրացանք, նա արդեն քնել էր։ Ցերեկ էր, եւ քնելը այնքան էլ հեշտ գործ չէր ինչպես իմ, այնպես էլ Դանիյարի համար։ Սկսեցի հարցուփորձ անել հանգուցյալի մասին, Դանիյարը ինչ-որ ժլատ տեղեկություններ էր տալիս. - Երեւի ձեր կինը վաղուց չի տեսել հորը,- հարցերիս շարանը շարունակեցի ես։ Դանիյարը մի տարօրինակ հայացքով նայեց ինձ ու ասաց. - Քսան տարի... Այս պատասխանը ինձ տարօրինակ թվաց. ինչո՞ւ պիտի այս գեղեցիկ, երիտասարդ կինը, որը, ըստ ամենայնի, հաջողակ ընտանիք ու ամուսին ունի, 20 տարի տեսած չլինի հորը։ Ու չնայած ստացվում էր, որ մի տեսակ շատ հարցեր եմ տալիս, բայց զգում էի, որ սրա տակ մի պատմություն կա, եւ ուզում էի իմանալ։ Դանիյարն էլ սկզբից դժկամությամբ էր զրույցի բռնվում, բայց, դե, զգացվում էր, որ լցված է, եւ խոսելը չի խանգարի, մանավանդ ես շատ զգույշ էի եւ ամեն ինչ անում էի, որ զրույցի իմ մղումը անառողջ հետաքրքրասիրության տպավորություն չգործի։ - ...հայրը նրան չի ցանկացել տեսնել,- ի վերջո շարունակեց նա։ Հետագա պատմությունը չափազանց հետաքրքրական էր. 20 տարի առաջ Դանիյարը` մի որբ տղա, մանկատունն ավարտելով, վերադարձել է իր նախնիների գյուղ` մի հեռավոր աուլ։ Այստեղ, ահա, նրա եւ նրա կնոջ միջեւ սիրավեպ է բռնկվել, իսկ կինը այն ժամանակ արդեն ամուսնացած է եղել մեկ ուրիշ երիտասարդի հետ, որը գտնվելիս է եղել բանակում։ Ի վերջո Դանիյարն ու իր կինը փախել են այդ հեռավոր գյուղից եւ Նովոսիբիրսկում կառուցել իրենց երջանկությունը։ Հիմա նրանք երեխաներ ունեն, հաշտ ու ամուր ընտանիք։ Բայց աղջկա հայրը նրան չի կարողացել ներել այդ փախուստը եւ իր աննախադեպ խայտառակությունը. - Մենք չգիտենք էլ` ճի՞շտ ենք անում, որ գնում ենք այդ թաղմանը, եւ ի՞նչ կլինի։ Խնդիրը միայն հանգուցյալի հետ մեր ունեցած բարդ հարաբերությունները չեն, ի վերջո` այնտեղ է լինելու կնոջս նախկին ամուսինը, նրա հայրը, բարեկամները։ Չգիտեմ` մեր աուլը ինչպե՞ս կդիմավորի մեզ,- բացատրում էր Դանիյարը։ Բայց ինձ զբաղեցնում էր ոչ թե այն, ինչ կլինի, այլ այն, ինչ եղել է։ Երկար ժամանակ ես խորհում էի տեղի ունեցածի մասին. - Դանիյար, ինձ թույլ կտա՞ք մի քանի հարց տալ ձեզ,- ի վերջո հարցրեցի ես։ - Խնդրեմ, իհարկե. իսկ ինչի՞ մասին։ - Դրանք անձնական բնույթի կլինեն։ - Եթե պարկեշտության սահմանը չեք անցնի, խնդրեմ,- ասաց նա։ - Ձեզ երբեք չի՞ գայթակղել կամ կատաղեցրել այն միտքը, որ ձեր կինը, կներեք, ուրիշ տղամարդու հետ էլ է եղել,- հարցրի ես։ Դանիյարը միանգամից չպատասխանեց. նա մտածեց մի քիչ, ապա ասաց. - Ես հասկանում եմ, թե դուք ինչ զգացողություն նկատի ունեք, բայց գիտե՞ք, սերը տալիս է բոլոր հարցերի պատասխանը։ Ես ոչ թե ապրել եմ այն մտքով, որ նա ինչ-որ ուրիշի հետ անկողին է կիսել, այլ այն մտքով, որ նա ինձ հետ է, եւ դա իսկական երջանկություն է։ Ավելին` շատ հաճախ վախեցել եմ` գիտակցելով, որ ես նրան գրեթե կորցրել էի, գրեթե. ի վերջո, հասկանում եք, չէ՞, դա Սերբիա չէ, Եվրոպա չէ. դա մի հին, խուլ, հետամնաց գյուղ է, որտեղ մարդկանց զգացմունքները, կարծիքները ոչինչ են ավանդույթի, մեծերի կարծիքների համեմատ։ Ու մենք` 19, 20 տարեկան երեխաներ։ Ու նա` 19 տարեկան կին, հարս։ Մեր երջանկությունը կարող էր եւ չկայանալ. ի վերջո, մենք կարող էինք չհանդիպել հնձի ու արտի ժամանակ, իմ կամ նրա վճռականությունը կարող էր եւ չբավականացնել։ Մենք գտանք մեր երջանկությունը, բայց դրա համար հարկավոր էր, որ դուրս գանք ավանդույթի, բարոյականության հռչակված նորմերի, ողջ աուլի, բոլորի, անգամ ինքներս մեր դեմ։ Եւ գիտե՞ք, այս հանգամանքը մեզ շատ օգնեց մեր դժվարությունների, ընտանեկան վեճ ու կռվի ժամանակ, որովհետեւ մենք գիտակցում էինք, որ մենակ ենք ողջ աշխարհում, նահանջի տեղ չկա, չունենք ոչ մի ապաստան` իրարից բացի։ Դանիյարը հանեց թաշկինակը եւ աչքերը սրբեց. - Եւ հիմա ես մտածում եմ` ինչո՞ւ ենք մենք վերադառնում այնտեղ։ Հարգանքի տուրք մատուցելո՞ւ հանգուցյալին, հաշտվելո՞ւ աուլի հետ, թե՞ մեր հաղթանակը նրանց երեսին շպրտելու։ Երեխաներին չվերցրինք, որովհետեւ չգիտեմ` ինչ է լինելու, իսկապես չգիտեմ։ - Իսկ դուք երբեք չե՞ք վախեցել, որ այնպես, ինչպես դուք եք ուրիշի կնոջը խլել, այնպես էլ ձեզնից կարող են խլել,- հարցրի ես։ Դանիյարը խեթ-խեթ ինձ նայեց. ինձ թվաց, թե նա կասի` մի՞թե ես նման եմ մի մարդու, որի կնոջը հնարավոր է խլել։ Գուցե թե նման բան մտքով անցավ էլ, բայց ինձ տված պատասխանը լրիվ ուրիշ էր. - Ես ձեզ նույն կերպ կպատասխանեմ։ Եթե նման բան տեղի ունենա, կնշանակի, որ նա ինձ չի սիրում այլեւս, կնշանակի, որ ես նրան հնարավորություն եմ տվել ինձ չսիրել, ասել է թե` ես ինքս էլ չեմ սիրում։ Ու եթե չենք սիրում, ի՞նչ իմաստ ունի մեր համատեղ կյանքը, որ հարեւանները ասեն` տեսեք ինչ լավ ընտանի՞ք է։ Կան, այո, ընտանիքներ, որոնցում սերը երբեք ներկա չի էլ եղել, ու այստեղ մարդիկ ողջ կյանքը ապրում են հանդուրժողականության մթնոլորտում` իրար հանդուրժելով։ Բայց այն ընտանիքներում, որոնց հիմքում սեր է ընկած, իսկական սեր, նրանք չեն կարող ապրել այդպիսի պայմաններում, շնչահեղձ կլինեն, կմեռնեն։ Եւ եթե բաժանումը, փախուստը փրկություն է կամ էլ իսկականը, հոգեւորը գտնելու թեկուզ տեսական հնարավորություն, դա ճիշտ որոշում է,- ամփոփեց նա։ Օդանավը թեթեւ ցնցվում էր. հրամանատարը խնդրեց կապել անվտանգության գոտիները։ Մենք մտնում էինք տուրբուլենտ գոտի։

Տպել
803 դիտում

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)