ԿԸՀ նիստերում քննարկումներ տեղի չեն ունեցել, դիտորդների հավատարմագրումը թերի է. նախընտրական փուլի ամփոփում

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլն ընդհանուր առմամբ ընթացել է ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչն էապես տարբերվում է նախորդ տարիների համապեական ընտրությունների նույն ժամանակահատվածից: Արձանագրվել է լրջագույն առաջընթաց՝ վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրողների կամարտահայտման վրա ճնշումների նվազման առումով:

Ընտրությունների կազմակերպման գործընթացներն ընդհանուր առմամբ ընթանում են մշակված և սահուն ընթացակարգերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  գործունեությունն, ընդհանուր առմամբ, թափանցիկ է, բայց որոշ տեղեկություններ չեն հրապարակվում «բաց տվյալներ» ձևաչափով, դրանց հրապարակումը կարող էր նպաստել հանրային վերահսկողության բարելավմանը: ԿԸՀ նիստերի ընթացքում քննարկումներ տեղի չեն ունենցել, բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն, ինչը խնդրահարույց է: Դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման ընթացակարգերը և պրակտիկան ունեն բազմաթիվ թերություններ, որոնք մի կողմից ստեղծում են խոչընդոտներ կազմակերպությունների համար, իսկ մյուս կողմից՝ չի ապահովում ԿԸՀ համապատասխան վարչարարության արդյունավետությունը: ԿԸՀ-ն պատշաճ չի իրականացնում իր գործառույթները և չի բացառում քաղաքականապես կողմնորոշված դիտորդական խմբերի ներգրավումը՝ դրանով վտանգելով անկախ և անկողմնակալ դիտորդության ինստիտուտը:

Տարածքային ընտրական հանձնաժողովները գործունեությունը բավարար պրոֆեսիոնալ չէ: Տըհ-ները նաև զրկված են ժամանակակից տեխնիկական միջոցներից, ինչը չի նպաստում դրանց արդյունավետությանն ու հետագա կատարելագործմանը: Տեղամասային հանձնաժողովների վերապատրաստումն ընդհանուր առմամբ բավարար է, թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված խրթին ընտրական գործընթացները հաշվի առնելով, դրանց համար հատկացված ժամանակը բավարար չէր հանձնաժողովի նոր անդամներին պատշաճ նախապատրաստելու համար:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածից դուրս քարոզչության կարգավորման բացակայությունը ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար:

Նախընտրական քարոզչական նյութերի տարածման ընթացքում կուսակցություններն / կուսակցությունների դաշինքներն ու թեկնածուները ամբողջովին անտեսել են օրենքով նախատեսված կանոնները: Քարոզչության համար սահմանված կանոնները պատշաճ չեն վերահսկվում իրավասու մարմինների կողմից և չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ՝ ձախողելով ապահովել պատշաճ մրցակցությունը:

Ընտրակաշառքի և «բարեգործության» պրակտիկան համարյա վերացվել է՝ չնայած եղել են առանձին դեպքեր ու ահազանգեր այդ առնչությամբ:

Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի քանակը և տարածումը եղել են զգալիորեն ավելի փոքր 2017թ. խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ: Առհասարակ, տվյալ կոնցեպտի վերաբերյալ առկա են հանրային պաշտոնյաների ոչ լիարժեք ընկալման խնդիրներ:

Նախընտրական քարոզչությունը նշանավորվել է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կազմակերպվող նախընտրական, ուղիղ եթերով հեռարձակվող մրցակից քաղաքական ուժերի բանավեճով: Լրատվամիջոցների կենտրոնացումը հիմնականում երկու քաղաքական ուժերի միջև տեղի ունեցող ընտրամարտի վրա հետին պլան է մղել կուսակցությունների ծրագրերը և դրանց մեջ Հայաստանի քաղաքացիների տարբեր խնդիրների վերաբերյալ առաջարկները: Անհանգստացնող են քարոզչության ընթացքում բազմիցս հնչող վիրավորական արտահայտությունները, սպառնալիքներն ու ատելության խոսքը, ինչը չի կարող նպաստել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ձևավորմանը:

«Ականատես» դիտորդական առաքելությունը նախատեսում է 2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ներգրավել շուրջ 600 դիտորդ հանրապետության մոտ 300 տեղամասերում, շուրջ 50 շրջիկ դիտորդների խումբ, դիտորդներ բոլոր 38 ընտրատարածքային հանձնաժողովներում: Նրանց օժանդակելու են համակարգող կենտրոնի 30 իրավաբաններ և 30 օպերատորներ՝ դիտորդներից տվյալների հավաքագրման և էական խախտումների վերաբերյալ բողոքներ/հայցեր կազմելու նպատակով:

Ի տարբերություն լայնամասշտաբ դիտորդության իր նախկին փորձին՝ նախաձեռնությունը քվեարկության օրվա դիտարկման համար կօգտագործի ընտրանքի վրա հիմնված դիտորդության (sample based observation) մեթոդաբանությունը, համաձայն որի տեղամասերը ընտրվում են պատահական, ներկայացուցչական ընտրանքի միջոցով՝ ապահովելով վիճակագրության տեսանկյունից ճշգրիտ տեղեկատվություն, որը ներկայացուցչական է ոչ միայն տեղամասերի, այլ ամբողջ հանրապետության համար: Տվյալ մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս ոչ միայն արձանագրել էական խախտումները, այլ նաև գնահատել ընտրական գործընթացների տարբեր կողմերը, ներառյալ տեղամասի կահավորումը, հանձնաժողովի անդամների աշխատանքի որակը, քվեարկության նախապատրաստումը, քվեարկության ընթացքը, ինչպես նաև արդյունքների ամփոփումը:

Տպել
1918 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է