Ինչու են երկու մայրցամաք դուրս մնացել Հայաստանի դիվանագիտական աշխարհագրությունից

Դիվանագիտության առանցքային կանոններից մեկը հռչակում է, որ պետությունների միջև հարաբերություններ հաստատելու հիմնական նպատակը  բարեկամական, քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և այլ կարգի փոխշահավետ կապեր հաստատելն ու զարգացնել է։ Դասագրքերը և հանրագիտարանները այսպես են սահմանում այդ երևույթը։ Իսկ իրականում համապատասխան համաձայնագիր կնքելուց առաջ երկրի ղեկավարը տասն անգամ ծանր ու թեթև է անում. իսկ ի՞նչ կտա դա իմ պետությանն ու ժողովրդին, քանի որ ցանկացած միջազգային գործարք իրականացնելը, ցանկացած ներկայացուցչություն բացելն ու պահելը մեծ ծախսեր և մարդկային ներուժ է պահանջում։

Այս գործառույթն առավել ևս ծանր է նորանկախ պետության համար, որը չունի փորձ, անհրաժեշտ ֆինանսներ և համապատասխան կադրեր։

Հայաստանը բացառություն չի կազմել։ Մեզ համար ամենամեծ խնդիրը անկախության առաջին տարիներին արտասահմանում դիվանագիտական ինֆրաստրուկտուրայի՝ դեսպանությունների և հյուպատոսությունների, ստեղծման հարցն էր, որը պահանջում էր ֆինանսներ, մեծ ֆիանսներ, ինչը Երևանը չուներ։ Իսկ արդեն միջազգային իրավունքի սուբյեկտ դարձած Ռուսաստանը մեզ, ինչպես նաև նախկին հանրապետություններին, արեց հետևյալ առաջարկը՝ կամ մասնաբաժին ստացեք արտերկրում գոյություն ունեցող խորհրդային շենքերից, անշարժ գույքից և այլ ունեցվածքից, կամ էլ հրաժարվեք ԽՍՀՄ-ին ձեր ունեցած պարտքից։ Հայաստանի պարտքը կազմում էր ընդամենը 700 միլիոն դոլար։ Մենք ընտրեցինք վերջին տարբերակը՝ պարտքը չեղարկելը։ Բանակցային գործընթացի մանրամասներին ծանոթ չեմ, սակայն կորուստն ահռելի մեծ էր։

Իսկ դժվարությունները, որոնք ունեցավ Հայաստանն արտերկրում իր ներկայացուցչություններն ստեղծելիս, զգացվում են առ այսօր։ Փորձի և ֆինանսների պակասը, առանձին դեպքերում գրեթե բացակայությունը, բացասական դեր խաղացին այդ կարևոր պետականաշինության գործընթացում։ Սփյուռքը ոչ ամեն տեղ կարողացավ համարժեք օգնություն ցուցաբերել հայրենի դիվանագետներին։ Տարբեր երկրներում, եղան տարբեր կարգի դժվարություններ հայկական կազմակերպությունների և անհատ բարերարների հետ։ «Երաժտությունը պատվիրում է նա, ով վճարում է»։ Ժողովրդական այս իմաստությունը կարծես հատուկ է ասված մեր դիվանագիտության այդ տարիների կայացման համար։

Օբյեկտիվ ու սուբյեկտիվ  դժվարություններն իրենց խորը, վնասաբեր կնիքը դրեցին Հայաստանի դիվանագիտական ծառայության վրա։ Որպես հետևանք՝ հատկապես վերջին տասնամյակներում, արտաքին գերատեսչության համակարգում սկսեցին ծաղկել նեպոտիզմը (խնամիակալությունը), դիլետանտիզմը, քաղաքական նիհիլիզմն ու պրոֆեսիոնալ անտարբերությունը։ Տասնյակների հասան դեսպանների և այլ կարգի դիվանագետների երկիրը լքելու ամոթալի դեպքերը, որը հավասարազոր է հայրենիքի դավաճանությանը։ Ասպարեզ իջան գործարար մարդիկ, որոնք իրենց միջոցներով բացեցին դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դառնալով դեսպաններ և, բնականաբար, քաղաքական աշխատանքը ստորադասելով անձնական բիզնեսին։

Հայաստանի ԱԳՆ-ի աշխատակազմը, չգիտես ինչու, համարվում է պետական գաղտնիք։ Այն՝ որոշ ինֆորմացիայի համաձայն մոտ 300 մարդ է կազմում, ավել կամ պակաս, որը հավասար է միջին եվրոպական պետության արտգործնախարարության անձնակազմին։ Սակայն, նման ուռճացած կազմով անցած տարիներին Հայաստանի դիվանագիտական կորպուսը ի զորու չեղավ ինչպես որ հարկն է ապահովել արտաքին քաղաքանության իրականացումը։ Տասնամյակներ շարունակ մեր դիվանագիտական ծառայությունը եղել է պասիվ, կրավորական, ոչ արդյունավետ։

Հետո, ԱԳՆ-ն գործել է հանրային և պառլամենտական հաշվետվության և հսկողության բացարձակ բացակայության պայմաններում՝ գաղտնապահության արհեստական թանձր վարագույրի հետևում անջրպետելով  իրեն հարկատուներից։   

Ինչ հաշվետվության մասին կարող էր խոսք լինել, երբ Վարդան Օսկանյանի ժամանակներից ի վեր ԱԳՆ-ում վերացված է նախարարական կոլեգիան։ Հետևանքը նախարարի միանձնյա և միահեծան ղեկավարության հաստատումն էր համակարգում։ Բազմաթիվ դժգոհությունների շարքում հատկատես առանձնանում էր նախարարի և նրա մերձակա շրջապատի անվերջանալի ու «թանկարժեք» գործուղումների շարանն արտասահման, որոնք աչք էին ծակում դիվանագետների համեստ աշխատավարձների ֆոնին։ Քննադատության չէր դիմանում ընտրողական, «ա լա Բրեժնև» տիպի պարգաևատրումների պրակտիկան նախարարության համակարգում։

Նման արատավոր կազմակերպչական և կադրային քաղաքականությունը, դրան ավելացած  հայեցակարգի բացակայությունը, չէին կարող իրենց անդրադարձը չունենալ դիվանագիտության աշխարհագրության վրա։

Զարմանք է առաջացնում Եվրոպայի տարածքով մեկ կողք-կողքի սնկերի պես աճած հայկական դեսպանությունների առատությունը։ Առանցքային պետությունների՝ Անգլիայի Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Բելգիայի, Իտալիայի, Հունաստանի կողքին մենք ներկա ենք Հոլանդիայում, Դանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում և  Ֆինլանդիայում։

Միթե՞ այդքան հարուստ ենք, որ այդչափ ներկայացուցչություններ ենք պահում։

Մինչդեռ, կարելի էր Սկանդինավյան երկրներում ունենալ մեկ դեսպանություն։ Սա ավելի տրամաբանական և շահավետ է, քան «հովհարային պրակտիկան»։ Անգամ կարելի էր մեկ հարկի տակ համատեղության կարգով ունենալ դիվանագետներ Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի և Մոլդովայի համար։ Համենայնդեպս այս ճանապարհով են փորձում գնալ ավելի հարուստ և մեծ երկրները։

Հիմա Եվրոպայից գանք Աֆրիկա։ Այստեղ, մենք ամենևին չկանք։ Զարմանալ կարելի է, բայց դա այդպես է։ Այստեղ կա ընդամենը մեկ հայկական դեսպանություն՝ Եգիպտոսում, որն ավելի շուտ արաբական, քան աֆրիկյան երկիր է։

(Հավանաբար, մեր արտգործնախարարները լսել են բժիշկ Այբոլիտի խրատը երեխաներին. «Չգնաք Աֆրիկա զբոսնելու, Աֆրիկայում շնաձկեր կան, Աֆրիկայում գորիլաներ կան, Աֆրիկայում մեծ ու չար կոկորդիլոսներ կան, նրանք ձեզ կկծեն»։

Կամ էլ, երբ մեր մեծահարուստներն իրենց «տակ երկիր են ջոկում» հավանաբար, նախընտրում են  Եվրոպան, այլ ոչ թե Աֆրիկան,  կամ ծայրահեղ դեպքում Պարսից ծոցի երկրները։

Ի դեպ, ելցինյան Ռուսաստանը մի պահ անտեսեց Աֆրիկան, և կորցրեց այն։ Սև աշխարհամասում  հայտվեց Չինաստանը, որն այսօր միլիարդներ է քամում այնտեղից՝  ձեռք բերելով նրա ընդերքի 15 %-ը)։

Եթե մենք, ինչ-ինչ նկատառումներով ժամանակին հրաժարվեցինք դեսպանություն ունենալ Թել-Ավիվում և զրոյական մակարդակի վրա պահեցինք հայ-իսրայելյան հարաբերությունները, ապա միանգամայն տրամաբանությունից անդին է Աֆրիկան անտեսելը։

Մայրցամաք իր 30,3 միլիոն կմ² տարածքով, միլիարդից ավել բնակչությամբ և անսահման հարստությամբ։ Միթե՞ մեր դիվանագետները չգիտեն, որ այստեղ աշխատելը շատ առումներով ավելի շահավետ է, քան այլուր։ Չմոռանանք, որ մուսուլմանական Աֆրիկայի հետ մեր հարաբերությունների կայացումն ունի կարևոր քաղաքական նշանակություն ևս։

Հայաստանում տեղի ունեցող խորքային փոփոխությունները չեն կարող իրենց մեջ չներառել արտաքին քաղաքականության ոլորտը։ Դրա վկայություններից մեկը, բարեբախտաբար, հանդիսացավ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիան, որի շրջանակներում հնչեցին հայ-աֆրիկյան հարաբերությունների զարգացման ազդանշաններ։ Ֆորումի կարևորությունը կայանում էր նաև նրանում, որ Հայաստան ժամանեցին աֆրիկյան մայրցամաքի մի շարք լիդերներ։

Այդ օրերին էր, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ հանդիպման ընթացքում համոզմունք հայտնեց, որ «ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու կազմակերպության անդամ հանդիսացող աֆրիկյան երկրների հետ հարաբերություններում և կնպաստի համագործակցության զարգացմանն ու խորացմանը»: Իսկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը  նշեց, որ «աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարեւոր առաջնահերթություններից է, եւ հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ»:

Հանրապետությունում ընդհանուր գաղջ մթնոլորտի և արտգործնախարարության ստագնացիայի տարիների մյուս անոմալիան կարելի է համարել մեր դեսպանության բացակայությունը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ  բացի ամեն ինչից առակա է բավական մեծ և ձևավորված հայ համայնք։ Տարբեր տվյալներով՝ մինչև 60 hազար մարդ։ (Բայց դրա փոխարեն մենք դեսպանություն ունենք Վյետնամում։ Ինչու՞մն է բանը...)։

...Արդի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և միջազգային լարված հարաբերությունների պայմաններում Հայաստանի ներկա իշխանությունները որդեգրել են նոր քաղաքական կուրս։ Այդ քաղաքականությունը հռչակված է բազմավեկտոր, իսկ հիմքում՝ հայաստանակենտրոն։ Նման հավակնոտ ծրագրի հաջողությունը կախված է ոչ միայն  ակտիվ, հավասարակշռված, մինչև վերջին դետալը մշակված և հղկված արտաքին քաղաքականությունից, այլև դրա գործիքը հանդիսացող դիվանագիտական ծառայությունից։

Իսկ նա ստացել է ծանր ժառանգություն։ 

Հուսանք ու մաղթենք, որ դրությունը կշտկվի և պետությունը կունենա իր նպատակներին համապատասխանող դիվանագիտություն։

Արման Նավասարդյան

արտակարգ եւ լիազոր դեսպան

Տպել
8668 դիտում

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության