Երկրի հակառակ կողմը (2009-10-21)

02/08/2010 schedule16:37

Սկիզբը` նախորդ համարներում 74. ինչո՞ւ է այսպես Մեր օդանավի հետ ոչ մի վատ բան չպատահեց եւ վայրէջք կատարեցինք Բիշքեկում։ Բայց երբ ինքնաթիռը հպվեց գետնին ու դանդաղեցնում էր երկնային ընթացքը, թռիչքուղու դարուփոսերը զգալ էին տալիս իրենց, ու միանգամից գլխի ընկա, որ տխուր տեղ է Բիշքեկի օդանավակայանը։ Դեպի Թիֆլիս թռիչքը եւս երկու ժամով հետաձգվել էր, եւ ես ստիպված էի սպասել։ Այստեղ ահագին տաք էր եղանակը. նստել էի մի մետաղե նստարանի, վերարկուս փռել կողքի նստարանին ու Նովոսիբիրսկից վերցրած թերթեր էի կարդում։ Շուրջս ոչ ոք չկար. միայն ժամանակ առ ժամանակ հավաքարարն էր անցնում` մի մաշած փալաս ետեւից քարշ տալով, ու մի ճմրթած ոստիկան, գլխի չափ ռացիան կողքից կախած, տասը րոպեն մեկ` իբր գործերով, անցնում էր դիմացովս` մուշտարու հայացքը թաքուն վրաս գցելով։ Նրա մտածածն էն էր, թե մի հարյուր ռուբլի պոկելու փորձ անի՞, թե՞ ոչ։ Ի վերջո սկսեց չերեւալ, ինչը նշանակում էր` վճռականությունը չի հերիքել։ Լռություն էր, մի մեռելային լռություն։ Իմ թիկունքում` ապակիներից այնկողմ, մի քանի ինքնաթիռ էր ծուռումուռ կանգնած։ Դիմացս կախած փոշեպատ մոնիտորի վրա մի քանի տող էր լուսավորվում` առաջիկա ժամերին սպասվող հատուկենտ թռիչքների մասին։ Մյուս սրահի խորքում մի տաղավար կար` կարկանդակի եւ այսպիսի ուտելիքի։ Նաեւ սուրճ էին տալիս։ Մի քիչ կարդալուց հետո մոտեցա, երեք կարկանդակ վերցրի ու լիմոնադ։ Ինձ թվում էր, թե այդ երկու-երեք ժամերը չեն անցնելու ոչ մի կերպ։ Ի վերջո երկու երիտասարդ հայտնվեցին ու նստեցին կողքի սեղանին` փարատելով մտավախությունս, թե ես այս անիծյալ օդանավակայանի միակ ուղեւորն եմ։ Զարմանալի է, թե ինչու է այսպես. ինչո՞ւ այսքան խղճուկ է Բիշքեկի օդանավակայանը, եւ ինչո՞ւ այդքան փառահեղ էր Էդինբուրգի օդանավակայանը։ Էդինբուրգի օդանավակայանից բաժանվելն անգամ դժվար է. մարդկային հոսանք, մարդկային հեղեղ, որպես մի անընթեռնելի հանրագիտարան։ Մարդկային դեմքեր, հայացքներ, աչքեր, կրծքեր` պահ մտած եւ կիսաբաց, տոտիկներ, կլորիկ հետույքներ, ցանկություններ, փնտրտուք, գույներ, ճաշակներ, ազգեր, երեխաներ, քայլվածքներ, պահվածքներ. մի այնպիսի բազմազանություն, որի դիտումը միայն կլանում է, կլանում է մարդուն։ Էդինբուրգում տեսա, թե ինչքան շատ բանի մասին են խոսում մարդկային դեմքերը, շարժուձեւերը, հայացքները. եւ երկու ժամ մարդկային հեղեղին հետեւելուց հետո հասկացա, թե որքան ավելի շատ բան գիտեմ։ Այդ գիտելիքը, սակայն, հնարավոր չէ ձեւակերպել, այն հնարավոր չէ փոխանցել ուրիշներին, այդ գիտելիքը մի տեսակ ընդմիշտ մնում է կրծքիդ տակ։ Իսկ թռիչքներն ու վայրէջքները ավետող մեծ ցուցատախտակները, հսկայական ցուցատախտակները ո՛չ դադար ունեն, ո՛չ հանգիստ, քեզ թվում է, թե ուր որ է կպայթեն։ Եւ ահա, դու քեզ զգում ես աշխարհի ամենակենտրոնում, որովհետեւ հենց քեզ հետ նույն տանիքի տակ գտնվում են մարդիկ, ովքեր թռչում են Վալենսիա, Մարսել, Ֆրանկֆուրտ, Վարշավա, Նյու Յորք, Չիկագո, Մալթա, Մոսկվա, Ալժիր, Դելի, Պեկին, Օսլո, Կոպենհագեն, Սարաեւո, Կահիրե, Թունիս, Ստամբուլ, Լիսաբոն, Հռոմ, Նիցցա, Ռեյկյավիկ, Դուբլին, Ամստերդամ, Ցյուրիխ, Լյուքսեմբուրգ, Անտանանարիվու, Դակար, Պրետորիա, Ռիո դե Ժանեյրո, Օտտավա, Ջորջթաուն, Մարտինիկա, Սուվա, Բանգկոգ եւ այլն, եւ այլն։ Ինչո՞ւ է այդքան մեծ հաճույք պատճառում մասը լինելու, աշխարհի, ամբողջի, երկրագնդի, մարդկության մաս լինելու զգացողությունը։ Ահա հաղորդավարը հայտարարում է. «Սանտյագո մեկնող ուղեւորներին խնդրում ենք մոտենալ հաշվառման կետին», եւ ինչ-որ մեկը, որ նստած էր հենց քո կողքին, արագ-արագ ձեռքի գիրքը դնում է ճամպրուկի մեջ ու շտապ հեռանում։ Ու ստացվում է, որ ահա ինքդ համարյա թռչում ես Սանտյագո, ավելի ճիշտ` եթե ուզես, վեր կկենաս ու կթռչես Սանտյագո, եթե ոչ այս, գոնե հաջորդ օդանավով։ Ու դու քեզ բավարարված ես զգում, կարեւոր, ազատ, որ կթռչես ուր ուզես, երբ ուզես, որովհետեւ դու երկրագնդի ազատ քաղաքացի ես, ազատ մարդ, դու ապրում ես երկրագնդի վրա։ Հասկանո՞ւմ ես, դու ապրում ես երկրագնդի վրա եւ մեկն ես նրանցից, ում իր վրա կրում է այս տիեզերական հրաշքը։ Ինչո՞ւ է այսքան սքանչելի երկրագնդի վրա ապրողի զգացողությունը, ինչո՞ւ է այդքան կարեւոր այդ գիտակցումը, ինչո՞ւ, սակայն, երկրագնդի վրա դեռ կան տեղեր, որոնք խլում են քեզնից այդ զգացողությունն ու այդ հաճույքը։ Ինչո՞ւ, օրինակ, Բիշքեկի օդանավակայանում հնարավոր չէ զգալ նույնը, ինչ զգում ես Էդինբուրգի օդանավակայանում։ Եւ ինչո՞ւ էդինբուրգցին, շոտլանդացին, բրիտանացին կարողացել է իր երկրին այդպիսի էմոցիա ու հմայք հաղորդել, իսկ ուրիշները, շատերը չեն կարողացել։ Ինչո՞ւ։ Ահա Բիշքեկի օդանավակայանում ի վերջո սկսում են մարդիկ հավաքվել. շուտով սկսվելու է Մոսկվայի չվերթի հաշվառումը։ Ու գալիս են մարդիկ` իրենց ուղեբեռներով։ Ինչքան շատ բանի մասին են խոսում այդ ուղեբեռները։ Ինչո՞ւ Էդինբուրգի օդանավակայանում փաթեթավորած դոշակներով, վերմակներով, խալիչաներով ոչ մի ուղեւոր չտեսա, եւ ինչո՞ւ են այստեղ ուղեւորների կեսը իրենց հետ դոշակներ ու վերմակներ, խալիչաներ ու կարպետներ տանում։ Ինչո՞ւ Էդինբուրգի օդանավակայանում ամեն մարդ մի ճամպրուկ ունի, դեռ մի բան էլ պակաս, իսկ այստեղ մի մարդուն տասը ճամպրուկ է ընկնում` այլանդակ չափերի, նույնակերպ սինթետիկ կտորից կարված տոպրակներ։ Ինչո՞ւ Էդինբուրգի օդանավակայանում ոչ մի կեղտոտ երեխա չկա, իսկ այստեղ` ինչքան ասես կեղտոտ երեխա, ցնցոտիավոր կին ու աղջիկ։ Ինչո՞ւ Էդինբուրգում բոլորը տարբեր կերպ են հագնված, եւ այդ հագուստը ընդգծում է յուրաքանչյուրի անհատականությունը, իսկ այստեղ բոլորը հագնված են նույն կերպ, մարդը կարծես ուզում է լուծվել ամբողջի մեջ եւ ուզում է հայտարարել` այս ես չեմ, ես չկամ։ Ինչո՞ւ են Էդինբուրգի օդանավակայանում մարդիկ այդքան շատ ու այդքան ուրախ, իսկ այստեղ բոլորի դեմքին մի անորոշ կսկիծ կա, կսկծեցնող անորոշություն։ Մի՞թե սա նույն մոլորակն է, մի՞թե Էդինբուրգն ու Բիշքեկը գտնվում են միեւնույն մոլորակի վրա, մի՞թե։ Ինչո՞ւ ես քեզ այդքան պաշտպանված զգում Էդինբուրգի օդանավակայանում, եթե անգամ միջազգային հետախուզման մեջ ես, եւ ինչո՞ւ ես Բիշքեկի օդանավակայանում այսքան անպաշտպան, եթե անգամ ոչ ոք քեզ չի ընտրել որպես թիրախ։ Ինչո՞ւ է Փարիզը Ֆրանսիայում, իսկ Բիշքեկը` Ղրղզստանում, եւ ինչո՞ւ հակառակը չէ, կամ ավելի ճիշտ` ինչո՞ւ «Բիշքեկ» բառը նույնքան ուրախ չի հնչում, որքան Փարիզը։ Ինչո՞ւ Ֆրանսիայի քաղաքացի լինելն ինքնին ինչ-որ բան է նշանակում, իսկ Ղրղզստանի քաղաքացի լինելը, եթե անգամ ինչ-որ բան նշանակում է, տխուր է այդ նշանակությունը։ Եւ ինչո՞ւ փարիզցին գիտի, որ եթե տարվա այս եղանակին Մոսկվա ես թռչում, չի կարելի ամառային սանդալներ հագնել, իսկ բիշքեկցին չգիտի։ Ինչո՞ւ փարիզցին ունի կոշիկ, իսկ բիշքեկցին չունի։ Ինչո՞ւ է էդինբուրգցի 50 տարեկան տիկինը ջահելների հայացքները խլում, իսկ այս բիշքեկցի աղջիկը, որ հազիվ 25-30 տարեկան լինի, մաշվել է արդեն կյանքի անհնարինության, կյանքի բեռի տակ։ Ինչո՞ւ է այսպես եւ ինչքա՞ն է այսպես լինելու, մի՞թե միշտ այսպես է լինելու։ Էս հարցի պատասխանը գտնելու համար` երեւի տասնյակ հազարավոր գրքեր են գրվել, բայց պատասխանը չի գտնվել, եթե անգամ ինչ-որ մեկը կարծում է, որ գտնվել է, սխալվում է։ Այդ հարցի պատասխանը հնարավոր չէ գտնել ոչ մի գրքում, այդ հարցի պատասխանը մարդը պիտի փնտրի ոչ թե գրքերի, այլ ինքն իր մեջ։ Փնտրի եւ գտնի, բայց որպեսզի փնտրի, սկսի փնտրել, նախ պետք է այն հետաքրքրի իրեն, ինքը պետք է իրեն քաղաքացի համարի թաղամասի, համայնքի, քաղաքի, հայրենիքի, աշխարհի, երկրագնդի, ինքը պետք է հասկանա, որ իր ներսում է գտնվում պատասխանը մի փոքրիկ, բայց դաժան հարցի պատասխանը. ինչո՞ւ է այսպես։ *** Թիֆլիսի թռիչքի հաշվառումը հայտարարվեց։ Հաշվառման կետի մոտ շատ քիչ մարդ էր հավաքվել, հիմնականում` եվրոպական արտաքինով։ Եւ իսկապես, ոչ այնքան մեծ օդանավը կիսադատարկ էր, իսկ իմ շարքում միայն ես էի նստած։ Մատուցված ճաշից հետո հրավիրեցի ուղեկցորդուհուն եւ երեք նստարանների վրա պառկելու թույլտվություն խնդրեցի։ Նա ասաց, որ ոչ մի խնդիր չկա։ Ապա ծածկոց բերեց ինձ համար ու բարձ։ Ես քնեցի. երազում տեսնում էի Երեւանը։ Մենք գտնվում էինք օդանավակայանում եւ սպասում էինք դեպի Սանտյագո մեր թռիչքին։

Տպել
797 դիտում

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները