Երևան
12 °C
Ժամեր առաջ Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում սկսված ջավախահայերի բողոքի ցույցը դադարեցված է: Ցուցարարների բողոքը կապված է երկքաղաքացու հայկական անձնագիր ստացած եւ Ռուսաստանից տունդարձի ճանապարհին Հայաստանում բռնված երիտասարդների հետ: Երկքաղաքացիություն ստացած այս անձինք, հայտնվելով Հայաստանում, կանգնում են փաստի առաջ, ունենալով «ընտրության» երկու տարբերակ՝ կա՛մ զորակոչվել ՀՀ բանակ, կա՛մ 5 տարի ժամկետով ազատազրկվել:
Վաղը՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10-ին ցուցարարներին կընդունեն ՀՀ կառավարությունում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Վրաստանի քաղաքացի Անդրանիկ Ղարսլյանը՝ հավելելով, որ հայ-վրացական սահմանը բաց է:
Ղարսլյանը նշեց, որ դեռ չգիտեն, թե կառավարությունում իրենց ով կդիմավորի եւ թե խնդիրն ում հետ կքննարկեն: Քիչ առաջ նրանց ՀՀ ոստիկանությունից խնդրել են տեղեկացնել, թե իրենցից քանի հոգի են հանդիպմանը մասնակցելու: «Մենք 5 հոգանոց խումբ ենք կազմել: Կառավարությունից պատրաստակամություն են հայտնել լսել մեզ, խնդրին շուտափույթ լուծում տալ: Վաղն առավոտյան կլինենք Հայաստանում՝ Երեւանում»,- ասաց Անդրանիկ Ղարսլյանը:
Քաղաքացի Ղարսլյանից հետաքրքրվեցինք, թե երկքաղաքացիություն ստացած վիրահայերը երբ են բախվել այս խնդրին եւ մոտավորապես քանի հոգի է այս պահին հետախուզման մեջ գտնվում:
Անդրանիկ Ղարսլյանը նշեց, որ այս ամենը սկսվել է նոյեմբերի 20-ից: «Մեկ հոգու բռնել էին Բավրայի անցակետում, մեկ այլ քաղաքացու նոյեմբերի 26-ին, ապա շարունակվել էր ավելի մեծ տեմպով: Ջավախահայերին սկսել էին բռնել «Զվարթնոց» օդանավակայանից»,- ասաց Ղարսլյանը: Նա հայտնեց, որ իրենց դիմել են տասնյակ քաղաքացիներ, սակայն գիտեն, որ այդ թիվը ավելի մեծ է, հազարների խնդիր է:
«Բոլորին էլ քաջ հայտնի է, թե Ջավախքում տղամարդիկ ինչպես են գումար աշխատում: Մեծ մասը երկքաղաքացիություն է ստացել՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու նպատակով: Այդ մարդկանց ապրուստի միջոցն արտագնա աշխատանքն է: Հիմա էլ, երբ տարին վերջանում է, նրանք կարճ ժամանակով վերադառնալու են տուն, փաստացի չեն կարողանում: Նոր տարին անգամ չեն կարողանալու իրենց տներում դիմավորել»,- ասաց Ղարսլյանը:
Նա վստահեցրեց նաեւ, որ նոր կառավարության դեմ ոչինչ չունեն, ընդհակառակը իրենք էլ կիսում են հայաստանաբնակների, ողջ հայ ժողովրդի ուրախությունն ու հաղթանակը՝ կապված իշխանափոխության հետ: Նրանց բողոքի հիմնական նպատակն իրենց ձայնը լսելի դարձնելն է:
«Մենք մեր վարչապետին՝ Փաշինյանին, շատ սիրում ենք, հպարտանում նրա արած գործով: Միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ Հայաստանում մի քանի օր առաջ էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դեռ չկա ձեւավորված կառավարություն, բոլորը ժամանակավոր պաշտոնակատարներ են, սակայն այլեւս սպասել չէինք կարող»,- ասաց Անդրանիկ Ղարսլյանը՝ հավելելով, որ հնարավոր է կառավարությունում հանդիպումից հետո առանձին հանդիպում լինի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Ջավախքի բնակիչները փակել էին հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց հարցին, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT