Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

15/12/2018 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի դեկտեմբերի 15-ի համարում

Հարցազրույց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

- Պարոն Մանուկյան, նոյեմբերի 27-ը դուք որակեցիք ազգային պետական դավաճանություն։ Անցել է գրեթե մեկ ամիս, եւ երկիրը շատ հանդարտ շարունակում է գոյատեւել ոչ լեգիտիմության եւ ձեր նշած պետական դավաճանության ծանր բեռով։

- Երկիրը պետք է շարունակեր ապրել. երկիրը չի վերջանում կեղծված հանրաքվեով կամ կեղծված նախագահական ընտրություններով։ Ուղղակի երկիրը մտնում է մի վիճակի  մեջ, երբ հետագա հարցերի լուծումները գնալով բարդանալու են: Իսկ նոյեմբերի 27-ից հետո մենք շատ ավելի կտրուկ ձեւով մտանք մի խողովակի մեջ, որից դուրս գալու ճանապարհները լավ չեն երեւում:

- Ընդդիմության վերջին հանրահավաքում հայտարարեցիք, որ հանրաքվեի հարցի վրա պետք է բռնել եւ խեղդել, եւ չկան 2007-ի ու 2008-ի հերթական ընտրություններ։ Ի՞նչ ճանապարհներ եք տեսնում հերթական ընտրությունների չհասնելու համար։

- Ճանապարհն ու ելքերը դեռ մի կողմ թողնենք եւ ենթադրենք՝ այս վիճակն այսպես շարունակվում է. հասկանալի է, որ 2007-ին ունենալու ենք նոր կուսակցություններ, ինչպես նաեւ հասկանալի է, որ այս ընտրական համակարգով եւ ձեւով ԱԺ կարող են մտնել միայն այն կուսակցությունները, որոնք վերեւից ստանալու են «դաբրո»։ Այսինքն, եթե հասավ 2007-ի հերթական ընտրություններին, ապա տեղի է ունենալու գիշատիչների պայքար, կամ՝ կարող է նրանք իրար հետ համաձայնության գան քվոտաների շուրջ։ Նման իրավիճակում դրսից որեւէ ընդդիմադիր քաղաքական կուսակցություն խորհրդարանում տեղ կարող է զբաղեցնել միայն այն դեպքում, եթե վերեւից ստանա «դաբրո»։ Բայց եթե անգամ «դաբրո» տրվեց, եւ դարձար պատգամավոր, նման պայմաններում դու ոչ մի բան չես կարողանալու անել, որովհետեւ քեզ որեւէ շանս չի տրվելու։

Այնպես որ, ես գտնում եմ, որ 2007-ի հերթական ընտրություններն ի սկզբանե անհեթեթություն են, եթե կտրուկ փոփոխություններ չլինեն։ Իսկ ի՞նչ կտրուկ փոփոխություններ են հնարավոր Հայաստանում. ամենակտրուկ փոփոխությունն այն կլիներ, որ հասարակությունը ոտքի կանգնի, համախմբվի, տեղի ունենա հեղափոխության պես մի բան, եւ իշխանությունը հեռանա կամ գնա զիջումների: Սակայն հեղափոխության հավանականությունը մեծ չի։ Երկրորդ հավանական տարբերակը կարող էր լիներ Ղարաբաղի հարցում այնպիսի փաստաթղթի ստորագրումը, որը դեմ լինի ժողովրդի շահերին: Անկեղծ ասած, ես  դրան էլ չեմ հավատում, եւ չնայած ոգեւորություն կա դրսի որոշ գործիչների կողմից, ես առաջիկայում ԼՂ հարցի լուծում չեմ տեսնում: Երրորդ տարբերակն այն կարող է լինել, երբ բարձացած ալիքն ամրագրի դե ֆակտո կայացած իշխանափոխությունը, ինչպես դա եղավ 90-ի ԳԽ ընտրությունների ժամանակ: Եթե այս տարբերակներից որեւէ մեկը չի իրականացվում, ապա 2007-ին խցկվել խորհրդարանական ընտրությունների հորձանուտն ուղղակի համարում եմ անհեթեթություն։

- Այսինքն, եթե երկրում արտահերթ ընտրություն չեղավ, նշանակո՞ւմ է, որ երկիրը դատապարտված է լինելու այս կամ այն դեմքով նույն այս իշխանության պերմանենտ վերարտադրության։

- Ես չէի ասի, թե արտահերթ ընտրություններն ընդհանրապես բացառվում են։ Ինչ վերաբերում է դատապարտված լինելուն, ապա ցանկացած իրավիճակում երկիրը ինչ-որ կերպ գոյատեւելու է։ Պարզապես խոսքն այն մասին է, որ այս իրավիճակը պահպանելու դեպքում երկիրը բազմաթիվ մեծ հնարավորություններից կիրականացնի իր հնարավորությունների ոչ թե 100, այլ 5-6 տոկոսը։ Իսկ դա կբերի բազմաթիվ վտանգների, դանդաղ կործանման՝ պահպանելով անկախ պետության արտաքին ատրիբուտները: Ինչ-որ մարդիկ երկրի ներսում էլի «Մերսեդեսներ» կքշեն, ինչ-որ մեկը սրճարան կգնի եւ այսպես շարունակ. դրանցից մեզ չեն զրկի՝ պահպանելով երկրի արտաքին պատյանը:

- Ընդդիմությունը փորձ է անում 88-ի տարբերակով սկսել նոր համաժողովրդական շարժում։ Սակայն նոր շարժում սկսելուն այս դեպքում պակասում է ամենակարեւոր գործոնը՝ ժողովրդի ակտիվ մասնակցությունը։ Ի՞նչ կերպ է ընդդիմությունը շարունակելու իր մարտավարությունը։

- Իհարկե, 88-ի նմանություններով ինչ-որ մարմիններ փորձում ենք ստեղծել, չնայած ժամանակների տարբերությունը թելադրում է, որ ամեն ինչ նույնությամբ կրկնել հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է ամբիցիաներին, այսօր չի կարող բացարձակ անամբիցիոզ լինել, ինչպես 88-ին էր, բայց նաեւ բոլորը հասկանում են, որ ամբիցիան առաջ բրդելով՝ ոչնչի չես հասնի։ Իսկ ժողովրդի դեպքում, իհարկե, կա հիասթափություն, որովհետեւ ժողովուրդն ուղղակի հավատ չունի, թե այս ուժի դեմ կարող է առաջանալ մի ուժ եւ հաղթել, քանզի նախորդ բոլոր ժամանակներում ընդդիմությունը պարտվել է։ Իհարկե, դա չի նշանակում, որ հարցերը չի կարելի լուծել. դա նշանակում է, որ ի տարբերություն 88-ի, պետք է ինչ-որ բան այլ կերպ անել։ Եթե հարցնեք՝ ինչպե՞ս անել, կարող եմ ասել՝ ինչ-որ բաներ մտածել եմ, բայց ինչ-որ բաներ էլ դեռ գլխի չեմ ընկել։ Իրավիճակն այնպիսին է, որ բոլոր խավերում կա կրիտիկական դժգոհություն, սակայն մարդիկ վերջում լույսը չեն տեսնում։  Բացի այդ, մարդկանց համար նշանակություն ունի նաեւ այն անձը, որի ետեւից պետք է գնան. այդ անձին եւս դեռ չեն տեսնում։ 

- Պարոն Մանուկյան, միացյալ ընդդիմության հարթակում կանգնած լիդերների խմբում կարծես սկսում է ուրվագծվել Վազգեն Մանուկյան-Արամ Զավենի Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան եռյակը: Հնարավոր համարո՞ւմ եք այդ ձեւաչափով նոր ֆորմատի ստեղծում, որն էլ իր վրա կվերցնի հետագա գործողությունների պատասխանատվությունը։

- Այս պահին նման զատում չկա. գնանք առաջ՝ հետո կերեւա։ Չնայած, ես կողմնակից եմ, որ ստեղծվի շատ ավելի մեծ խորհուրդ՝ 30-40 մարդուց բաղկացած, որտեղ կլինեն քաղաքական, հասարակական գործիչներ, կլինի աշխատանքի հստակ բաժանում՝ քաղաքական, գաղափարական, արտաքին քաղաքական, կազմակերպչական աշխատանքների պլանավորում, որի հիմքի վրա կծնվի լիդերների եռյակ, քառյակ կամ այն մեկ անձը, որը կկարողանա այդ ամենը տանել առաջ։  

- Ընդդիմության հանրահավաքները գնալով սակավամարդ են դառնում, եւ արդեն ձեր շարքերում տեսակետներ են հնչում, որ պետք է դադարեցնել հանրահավաքները: Առջեւում քաղաքական ձմեռ է, հետո արդեն սկսվելու են ապագա ԱԺ ընտրության բազարներն ու վերադասավորումները։ Երկիրը մտնելու է նոր փուլ, եւ, ուզեք թե չուզեք, բոլորը պատրաստվելու են հերթական ընտրությունների։

- Ինչ վերաբերում է հանրահավաքներին, եթե 88-ին հանրահավաքն ամենաազդեցիկ եւ միակ միջոցն էր, այսօր հանրահավաքների դերը ես էապես ավելի նվազ եմ համարում: Հանրահավաքը աշխատանքային գործիք է, բացի այն հանրահավաքից կամ հանրահավաքներից, որոնք պրոցեսի վերջում պետք է բերեն խնդրի լուծման։ Այնպես որ, սակավամարդությունը խնդիր չէ: Ինչ վերաբերում է հանրահավաքների շարունակությանը, ապա, կարծում եմ, պետք է դադար տալ, ինչ-որ գործ անել եւ կրկին շարժվել առաջ։ Մի բան ակնհայտ է՝ 2006-ին արդեն փորձարկվելու է, թե երկիրն ինչ ամրություն ունի, քանզի մենք թուլացած վիճակով, առանց իմունիտետի ենք մտնում սպասվող փորձությունների դաշտ։ Այնպես որ, 2006-ին մեզ բավականին բարդ եւ հետաքրքիր զարգացումներ են սպասում։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3103 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց