Ի՞նչն է խանգարում հայ-ադրբեջանական երկխոսությանը

Դեկտեմբերի 14-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել էր ռուսական մամուլի ներկայացուցիչներին: Շուրջ 4 ժամ տեւած զրույցի ընթացքում նա ծավալուն անդրադարձել է Հայաստանին՝ ինչպես ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի համատեքստում, այնպես էլ արցախյան խնդրի հետ կապված: Հատկապես ուշագրավ են Արցախի վերաբերյալ նրա հայտարարությունները: Լուկաշենկոյի խոսքով՝ Երեւանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ընթացքում նա առաջարկել էր Սերժ Սարգսյանին Ադրբեջանին հանձնել ազատագրված շրջաններից 5-ը, որոնք «միեւնույն է՝ դատարկ են»: Իսկ որպեսզի Բաքուն հնարավորություն չունենա շրջափակել Լեռնային Ղարաբաղի մնացած տարածքը՝ Լուկաշենկոն առաջարկել էր ռուսաստանցի եւ բելառուս խաղաղապահների տեղակայումն այդ շրջաններում: Սարգսյանը մերժել էր:

Դրանից բացի Լուկաշենկոն պատմել է, որ Ադրբեջանը պատրաստ էր 5 շրջանների հանձնման դեպքում խաղաղության գործընթաց սկսել, անգամ խողովակաշար անցկացնել: Խոսքը, հավանաբար Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մասին է, որը, ըստ Լուկաշենկոյի, կարող էր անցնել նաեւ Հայաստանով, եթե Սարգսյանը համաձայնվեր 5 շրջանների հանձնմանը: Լուկաշենկոյի խոսքից, սակայն, անհասկանալի է, թե կոնկրետ ինչին չի համաձայնվել Սարգսյանը՝ հող հանձնելո՞ւն, թե՞ խաղաղապահների տեղակայմանը: Իսկ տեւական ժամանակ շարունակվող Ադրբեջանի անզիջում դիրքորոշումն ընդհանրապես կասկածի տակ է դնում Լուկաշենկոյի հայտարարությունների առնվազն ստույգությունը, քանի որ, ըստ Լուկաշենկոյի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայն է եղել առաջարկվող սցենարներին: Լուկաշենկոյի հայտարարությունների արժանահավատության դեմ է խոսում նաեւ Բելառուսի մինչ այդ որդեգրած չեզոք քաղաքականությունը Արցախի հարցում:

Հատկանշական է, որ այս հայտարարություններն արվում են հայ-ադրբեջանական բանակցությունների վերակենդանացման փորձերի ֆոնին: Իր այս քայլով Լուկաշենկոն, ըստ էության, տհաճ իրավիճակի մեջ է դնում Սարգսյանին, Ալիեւին եւ մասամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որոնք այժմ ինչ-որ կերպ պետք է արձագանքեն: Իսկ եթե Լուկաշենկոն փորձում է այդպիսով մեծացնել սեփական երկրի կշիռը՝ որպես հնարավոր միջնորդ, ապա արդեն ուշ է. միջնորդներ կան, իսկ դրանցից մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներից առավել ակտիվ է տանում այդ դերը:

Այսպիսով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը, կարծես, պատրաստ են երկխոսություն սկսել, իսկ Բելառուսը խանգարում է՝ առաջարկելով սեփական միջնորդությունը, այն դեպքում, երբ Ռուսաստանն արդեն իսկ ինտենսիվ կերպով զբաղվում է դրանով: Բայց Բելառուսի` միջնորդ դառնալու նկրտումները միակ խանգարող հանգամանքը չեն:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումներն իրոք հաճախակիացել են: Բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները, կարելի է ասել, պարբերական բնույթ են կրում: Արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին՝ Միլանում: Թե՛ Զոհրաբ Մնացականյանը, թե՛ Էլմար Մամեդյարովը դրական են գնահատել հանդիպման արդյունքները եւ հայտնել, որ հաջորդ հանդիպումը, հավանաբար, կկայանա հունվարին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւն էլ հանդիպել են հաջորդ օրը Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Իհարկե, դա հեռու է Փաշինյան-Ալիեւ երկկողմանի հանդիպում, առավել եւս բանակցություններ կոչվելուց, սակայն սեպտեմբերի 28-ին Դուշանբեում «ոտքի վրա» ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը խոսում է ցանկացած հանդիպման հեռանկարային կարեւորության մասին:

Նկատվում է նաեւ հռետորաբանության փոփոխություն: Եթե մինչեւ սեպտեմբերի 28-ի հանդիպումը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները Ալիեւը հանդես էր գալիս իրավիճակն ապակայունացնող ռազմատենչ հայտարարություններով, ապա դրանից հետո ավելի զուսպ է իր արտահայտություններում՝ չհաշված նոյեմբերի 5-ին Աղդամում արված հայտարարությունը, որում նա չէր բացառել «կարգավորման ցանկացած տարբերակ»:

Իսկ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցան միանգամից մի քանի իրադարձություններ: Նախ Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիեւն էր հայտարարել, որ հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ հատվածում ԶՈւ ստորաբաժանումները կփոխարինվեն սահմանապահ զորքերի ստորաբաժանումներով: Հայկական կողմից այդ հատվածում հերթապահություն են իրականացնում ոստիկանության ներքին զորքերը:

Դրանից հետո Ալիեւը Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ «2019 թվականը նոր լիցք կհաղորդի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին»: Քիչ անց Փաշինյանը եւս գրառում էր կատարել Թվիթերում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է մեզ համար գերակա առաջնահերթություն: Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության: Լուծումը պահանջում է բոլոր կողմերի իրական ջանքերը»,- գրել էր Փաշինյանը:

Այլ կերպ ասած՝ Ալիեւը ենթադրում է, որ Փաշինյանը եկող տարի ստիպված է լինելու երկխոսության մեջ մտնել, իսկ Փաշինյանն իր հերթին պնդում է, որ դրա համար անհրաժեշտ են Ալիեւի «իրական ջանքերը»: Սակայն այս երկխոսությունը դեռեւս բավարար չէ դրական միտում արձանագրելու համար: Ստեղծված իրավիճակը հուսադրող կլիներ՝ գոնե բանակցությունների ընթացքում խաղաղության պահպանման տեսանկյունից, եթե ձեւավորված լիներ փոխադարձ վստահության մթնոլորտը: Այսօր այդ մթնոլորտը չկա՝ անգամ հաշվի առնելով Դուշանբեի պայմանավորվածությունների կատարումը, եւ դրա պատճառը, թերեւս, ոչ այդքան քաղաքական է, որքան հասարակական. երկու երկրների հասարակությունների մոտ այս հարցով ձեւավորված են իրարամերժ պահանջներ եւ սպասումներ:

Տպել
2536 դիտում

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ