Երկրի հակառակ կողմը (2009-10-22)

03/08/2010 schedule08:23

Սկիզբը` նախորդ համարներում 75. այս հրապարակում դավաճան չկա Թիֆլիսի օդանավակայանը շատ ավելի լուսավոր ու բարեկարգ էր, քան Բիշքեկինը, բայց նույնպիսի դատարկություն էր տիրում այստեղ։ Գովազդային վահանակների գոյությունն իսկ անհեթեթ էր թվում, որովհետեւ համարյա ոչ մի հայացք նրանց չէր դիպչում։ Ինձ թվաց, որ եթե անգամ իմ իսկական անձնագրով լինեմ, հեշտությամբ կանցնեմ այս պարապ անցագրային ու մաքսային կետերը, որովհետեւ հատուկենտ սահմանապահներն ու մաքսավորները մի տեսակ մտքով ուրիշ տեղ էին, ուրիշ բան էին մտածում կամ էլ դադարել էին որեւէ բան մտածել։ Նրանք անտարբեր հայացքով նայում էին մեր օդանավի սակավաթիվ ուղեւորների դեմքերին, փորձում էին ժպտալ` չէր ստացվում, ու դրոշմում էին մեր անձնագրերը։ Ես նաեւ վիզայի ձեւակերպման, ավելի ճիշտ` դրա համար վճարելու խնդիր ունեի, եւ ինձ ուղեկցեցին համապատասխան պատուհանի մոտ։ Այսպես, ամեն ինչ անցավ բավական ալարկոտ, ու ես անգամ լարվելու հնարավորություն չունեցա։ Տխուր Վրաստան էր սա։ Ինձ տեսնելով` Զուրաբը նույնպես փորձեց ժպտալ, բայց դա ոչ թե ժպիտ էր, այլ վիրավորանքի մի արտահայտություն, որ դաջվել էր նրա դեմքին։ Ու չնայած դա նաեւ ֆիզիկական վիրավորվածության նշան էր, բայց անտանելին բարոյական վիրավորանքն էր։ Մենք գրկախառնվեցինք, ու մեր սրտի տրոփյունները դավաճանում էին արտասվելու մեր երկուստեք ցանկությունը։ Պատեհ կլիներ, որ մենք հենց այդտեղ, հենց Թիֆլիսի օդանավակայանի մեջտեղում հեկեկայինք մանուկների նման, որովհետեւ խոսքերը, բառերը ի վիճակի չէին լինելու արտահայտել այն, ինչ մենք զգում ենք։ Թիֆլիսի օդանավակայանը նման էր այն տան նախասրահին, որտեղ ջահելի դիակ կա դրված։ Հենց այսպիսի ուշ ժամերին այդպիսի տներում այսպիսի լռություն է լինում. սգո արարողության եկածները հեռացած են լինում, եւ հանգուցյալի դագաղի մոտ մնում են մի քանի հարազատներ ու ծնոտները ափերի մեջ, արմունկները ծնկներին հենած` լուռ խորհում են, մտածում են` ոչնչի մասին։ Դա հուսահատություն չէ, դա ողբալու եղանակ չէ անգամ. այդ պահերին մարդ ուղղակի զգում է, որ ավելի լավ է փակի դեպի գլուխ տանող բոլոր ճանապարհները, որպեսզի որեւէ միտք ու մտահոգություն այնտեղով չանցնի։ Բայց միեւնույն է, մարդը չի կարողանում կտրվել իրականությունից, ու այն, ինչ նա ընկալում էր մտորումների, խոհի միջոցով, սկսում է զգալ հոտառությամբ ու լսողությամբ. քթին է հասնում մոմի, դիակի, ջարդված ծաղիկի հոտը, ու սիրտը սկսում է արագ աշխատել, ականջին է հասնում հեռու սենյակում պատսպարված կանանց ծմրոցը, ու մարմինը սկսում է դողալ, ու մարդը հասկանում է, որ, այնուամենայնիվ, մտածելը ավելի հեշտ է, ու սկսում է մտածել վարի ու ցանքի, եղանակի ու ֆուտբոլի, այսինքն` այնպիսի բաների մասին, որ կապ չունեն իրավիճակի հետ. մարդը սկսում է մտածել ոչնչի մասին։ Հետո դիակի շուրջ խմբվածների հայացքները մեկ էլ հանդիպում են, ու նրանք սկսում են խոսել, խոսել ֆուտբոլից, եղանակից, էսինչից, էնինչից, հետո սկսում են խոսքի մեջ կատակներ բաց թողնել անգամ, հետո, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը վեր է կենում, գնում խոհանոց կամ մառան ու ետ գալիս մի փոքր աման թթու, մի քանի բաժակ ու մի շիշ օղի ձեռքին։ Ու կյանքը նորից արթնանում է հենց դիակի վրա, ու կյանքը նորից ուրախ ու ցանկալի է թվում` հենց դագաղի կողքին, ու բոլորը, սգալու եւ ցավակցելու եկածները կյանքի համը զգում են, կյանքի համը հասկանում են հոգեհացի սեղանին. զի հեգահացը կյանքի համ ունի, ու կյանքը համով է հոգեհացի պես։ Այս ամենը մտածում էի Զուրաբի կողքով քայլելիս, այս ամենը մտածում էի նրա կողքին` մեքենայի մեջ նստած, այս ամենը մտածում էի` որեւէ բան չխոսելու համար։ Զուրաբը լուռ էր, ես էլ խոսելու ցանկություն չունեի։ Չնայած շատ երկար մտածել էի, թե ինչ պետք է խոսեմ նրան տեսնելիս, ինչ պետք է ասեմ, ինչ պետք է հարցնեմ, բայց հիմա այդ ամենը իմաստ չուներ, այդ ամենը ավելորդ էր ու արհեստական։ Եւ մենք պետք է լուռ մնայինք այնքան, մինչեւ իսկապես խոսելու ցանկություն ու նյութ ունենայինք։ Թիֆլիսը լուսավոր էր, բայց տխուր էր Թիֆլիսը եւ այդպիսով` ավելի գեղեցիկ։ Այնպես, ինչպես շատ ավելի գրավիչ ու հետաքրքիր են տխրած մարդիկ, այնպես, ինչպես շատ ավելի գեղեցիկ ու ցանկալի են սգացող կանայք` թաց աչքերով։ Ահա այսպիսին էր Թիֆլիսը։ Մենք արդեն բավական երկար սլանում էինք քաղաքի փողոցներով, ու Զուրաբին հարցրի, թե ուր ենք գնում։ - Իմաստուն Ծերուկի տուն,- պատասխանեց նա։ - Ծերուկը այստե՞ղ է,- հարցրի ես։ - Ինքը` չէ, բայց տունն այստեղ է, բանալին` նույնպես,- կատակեց Զուրաբը։ Ապա պատմեց, որ բուն պատերազմի օրերին մի քանի անգամ գիշերել է այնտեղ, որովհետեւ իր տունը լիքն է եղել փախստականներով։ Հիմա էլ նրա տանը քիչ չէին փախստականները, բայց արդեն անհամեմատ ավելի քիչ։ Երբ Ծերուկի տուն հասանք, արդեն լուսանում էր։ Սկզբից մտածեցինք սուրճ խմել, բայց առաջարկեցի հյութով բավարարվել, որովհետեւ քնել էի ուզում։ Իմ շուրջերկրյա ճանապարհորդությունը դե ֆակտո ավարտվել է, եւ Թիֆլիսը առաջին կետն է, որտեղ իմ այս ճանապարհորդության ընթացքում ես լինում եմ երկրորդ անգամ։ Շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած լինելու զգացումը մեծ բերկրանք է պատճառում, եւ քեզ թվում է, թե ահա` դու լեգենդ ես դարձել։ Բայց եւ հոգնեցնող է էդ զգացողությունը, ու քնել ես ուզում, անդադար քնել։ Այնպիսի զգացողություն է, թե ոտքով ես անցել այդ ողջ ճանապարհը ու ո՛չ անկողին ես տեսել, ո՛չ քուն, ո՛չ հանգիստ։ Ու չնայած` եթե Երեւանը այսպիսին չլիներ, Թիֆլիսը չլիներ այսպիսին, ինչպիսին էր, ես երեւի չէի համաձայնվի տուն գալ ու Զուրաբին կստիպեի գնալ մի ռեստորան` Քռի ափին, ու մի այլանդակ քեֆ անել։ Բայց հիմա ո՛չ քեֆի հավես կար, ո՛չ տրամադրություն։ Զուրաբն ասաց, որ ինքը ժամը երկուսի կողմերը դուրս է գալու տնից։ Ասացի, թե չեմ կարծում, որ մինչեւ այդ արթնանամ, ու ինքը կարող է հանգիստ գնալ։ Եթե ինչ-որ խնդիր ունենամ, իրեն կզանգեմ։ Այսպես, ահա, լոգարան մտա, ինքս ինձ համարյա խաշեցի ահավոր տաք ջրով ու նետվեցի դեպի անկողին։ Մի անգամ արթնացա. ցերեկվա չորսն անց էր։ Նորից քնեցի։ Երկու ժամից նորից արթնացա, բայց ոչ թե բավարար չափով քնած լինելու, այլ քաղցի զգացումից։ Անկողնուց գնացի ուղիղ խոհանոց ու բացեցի սառնարանը. այն բազմազբաղ էր, ինչը վերջնական դարձրեց արթնանալու որոշումս։ Լվացվեցի, հագնվեցի, սուրճ պատրաստեցի, խելքս գլուխս եկավ ու նորից բացեցի սառնարանը։ Հայացքս առաջինը կանգ առավ հայկական արտադրության թթվի բանկայի վրա, որի միջից քնքուշ հայացքով ինձ էին նայում փոքրիկ լոլիկները, վարունգները ու մենավոր ծիծակը։ Վերցրի, ուրեմն, տավարի մսի պահածոն, կեսը լցրի թավայի մեջ ու դրեցի գազօջախին, վրան էլ ավելացրի կես բանկա կանաչ ոլոռ ու մի ձու ջարդեցի վրան։ Ու մինչ սա կպատրաստվեր, հանեցի բանկան ու թթվի ողջ պարունակությունը դատարկեցի ափսեի մեջ։ Այսպես նստեցի հաց ուտելու, ու կերա այդ ողջ թթուն` հայկական արտադրության։ Իսկ տաք ճաշատեսակը ընդամենը թթու ուտելու առիթ էր ինձ համար։ Հաջորդ քայլով, բնականաբար, պետք է փռվեի բազմոցին։ Շուրջերկրյա այս ճանապարհորդության ընթացքում ինձ համար ամենամեծ զրկանքը տանու բազմոցի բացակայությունն է եղել։ Ոչ մի հյուրանոցային մահճակալ ու բազկաթոռ, ոչ մի ափամերձ տապճակ ի վիճակի չէ փոխարինել տանու բազմոցին։ Տանու բազմոցը թերեւս միակ միջոցն է, որ մարդուն հնարավորություն է տալիս զգալ անասնական, այսինքն` անուղեղի երջանկություն։ Բազմոցին փռված մարդը թերեւս նույն զգացողությունն է ունենում, ինչ ցեխաջրի մեջ մրափող գոմեշը, պատի երկայնքով փռված խոզը եւ որոճ անող տավարը, մանավանդ եթե դիմացդ էլ զռռում է հեռուստացույցը։ Եւ ահա, փորձեցի կատարյալ դարձնել երջանկությունս եւ միացրի Իմաստուն Ծերուկի հսկայական հեռուստացույցը։ Ինձ հիասթափություն էր սպասում. բոլոր ալիքները խոսում էին վրացերեն` դավադիր կերպով մատնելով իմ ոչ այնքան տնային կարգավիճակը։ Հեռակառավարման վահանակի վրա սեղմեցի DVD նվագարկիչի կոճակը։ Մոնիտորը ասում էր, թե ներսում ինչ-որ դիսկ կա. ավելի լավ, վեր կենալու կարիք չի լինի։ Հեռուստացույցի էկրանին, սակայն, տեսնում էի, որ դիսկի մեջ ոչ մի վիդեոֆայլ չկա. էկրանը հուշում էր ինչ-որ աուդիոֆայլի մասին։ Ինքնաբերաբար սեղմեցի «play» կոճակը, եւ առաջին իսկ վայրկյանին հեռուստացույցից դուրս հորդեց մի անհասկանալի ցմփոց, ապա եւ մի ձայն, որ ոչ այն է` ասում էր, ոչ այն է` երգում էր. «Այս հրապարակում դավաճան չկա~։ Այս հրապարակում կասկածող չկա~։ Այս հրապարակում Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է»։ Սիրտս սկսեց տրոփել, ուղեղս շաղվում էր, որովհետեւ չէի հասկանում` ինչ է կատարվում, որտեղ եմ ես եւ ինչ եմ անում։ Չէի հասկանում նաեւ, թե որտեղ եմ լսել այդ տարօրինակ բառերը, ու որտեղից է ծանոթ այդ ձայնը ինձ։ Չեք հավատա, բայց այդ հարցերի պատասխանը գտնելը ինձնից ժամանակ խլեց, ահագին մեծ ժամանակ։ Ու երբ արդեն գիտակցում էի, որ գտել եմ պատասխանը, սրտիս տրոփյունին եւ ուղեղիս մթագնածությանը ավելացավ նաեւ սրտխառնոցը, որ բռնել էր կոկորդս։ Վեր ցատկեցի բազմոցից ու մի կերպ ինձ գցեցի զուգարան ու փսխեցի ոչ միայն կերածս, այլեւ բազմաթիվ ու բազմապիսի մտքեր, հարցեր, պատասխաններ։ Իսկ սենյակը դեռ դղրդում էր. «Մե~նք այսօ~ր կանգնած ենք ընտրության առաջ։ Այսօր մենք կա՛մ պետք է հայրենիք կերտենք մեր երեխաների համար, կա՛մ պետք է դավաճանենք մեր երեխաներին... Այս հրապարակում դավաճան չկա~։ Այս հրապարակում կասկածող չկա~։ Այս հրապարակում Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է...»։ Զուգարանից դուրս եկա գրեթե չորեքթաթ, մի կերպ հասա սենյակ ու ձեռքս վերցրի հեռակառավարման վահանակը։ Մատս կանգնել էր «stop» կոճակի վրա, բայց այն սեղմելու համարձակություն չդրսեւորեց, որովհետեւ էդ մատը գիտեր երեւի, որ կկտրվի այդպես վարվելու դեպքում։ Ես վեր ընկա բազմոցին։ Մի պահ ոչինչ չէի լսում, ապա դանդաղ սկսեցի լսել այն ձայնը, որ ոչ այն է` երգում էր, ոչ այն է` ասում էր. «Այս հրապարակում դավաճան չկա~։ Այս հրապարակում կասկածող չկա~։ Այս հրապարակում Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է»։

Տպել
795 դիտում

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)