Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմումը գրել է դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ-ից դուրս եկողները շատ են. Ռուբեն Թադեւոսյան

Կարեն Կարապետյանը «Հանրապետական» կուսակցությունից դուրս գալու դիմում գրել է 2018 թվականի դեկտեմբերի 14-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Կարապետյանը դիմումն ուղարկել է հեռակա կարգով: Հիշեցնենք, որ այսօր տպագիր մամուլը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Կարապետյանը լքում է ՀՀԿ-ն:

- Պարոն Թադեւոսյան, այն 7 հազար հոգին, որ Կարեն Կարապետյանի հետ մտել էին ՀՀԿ, ե՞ւս դուրս գալու դիմում են գրել կամ պատրաստվում են գրել:

Ոչ, նման բան չկա: Ով տարածել է, նրանցից էլ ճշտեք: Այդպիսի բան չկա:

- Քաղաքական հայտնի փոփոխություններից հետո քանի՞ հոգի է ՀՀԿ-ից դուրս գալու դիմում գրել:

- Այդ տեղեկությունները ճշգրտման փուլում են, հունվարի մեջ հստակ հայտնի կլինի:

- Պարոն Թադեւոսյան, իսկ ՀՀԿ-ին անդամակցողներ կա՞ն:

- Այո:

- ՀՀԿ-ից դուրս եկողներն են շա՞տ, թե՞ մտնողները:

- Առայժմ դուրս եկողներն են շատ:

- Տարբերությունը զգալի՞ է:

- Այո, կա այդպիսի բան:

- Իսկ Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ մտած արդեն նախկին նախարարները ե՞ւս ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են գրում:

- Մենք այլ դիմումներ չունենք:

- Ովքե՞ր են ՀՀԿ-ն լքողները:

- Շարքային կուսակցականներ:

- Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից նեղացա՞ծ է: Մամուլը գրել է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն իր դեմ է աշխատել:

- Դա իրենից կհարցնեք:

- Այսինքն՝ նա բացատրություն չի՞ ներկայացրել, թե ինչու է ՀՀԿ-ն լքում:

- Ոչ:

Հիշեցնեք, որ Կարեն Կարապետյանը Հայաստան եկավ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին: Նա, նախ, զբաղեցրեց ՀՀ վարչապետի, ապա ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը: Նա Հայաստան էր եկել ՀՀԿ-ն ռեբրենդինգ անելու եւ քարոզարշավ իրականացնելու համար: Հետագայում Կարապետյանի համար արհեստականորեն ստեղծվեց առաջին փոխվարչապետի պորտֆելը, սակայն քաղաքական փոփոխություններից հետո Կարապետյանը կրկին լքեց Հայաստանը: Այժմ ՀՀԿ առաջին փոխնախագահը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6811 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև