«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ողջ ղեկավար կազմը փոխվեց. կինոյի մասին օրենքը մնում է օդից կախված

Այսօր Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսը, որի շրջանակում փառատոնի երեք համահիմնադիրները` Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը ներկայացրեցին ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունները։ Կինոփառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ փոխվում է փառատոնի ողջ ղեկավար կազմը:

«Կյանքը շատ է փոխվել, երիտասարդների ժամանակն է եկել: 15 տարի մենք ձեզ դիմացանք, դուք էլ մեզ դիմացաք, փառք Աստծո: «Ոսկե ծիրանը» անծանոթ, անճանաչելի գյուղական փառատոնից վերածվեց լուրջ, անուն հանած, միջազգային փառատոնի, որ վերջին տարիներին 40-50 հազար հանդիսատես ունի: Հիմա ծրագրերը, վերաբերմունքը, ամեն ինչ փոխելու ժամանակն է, որովհետեւ աշխարհը փոխվում է, եւ փառատոներն էլ են անընդհատ փոխվում»,- նշեց Հարություն Խաչատրյանը՝ ներկայացնելով նոր կազմը:


Այսուհետեւ «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր տնօրենն է լինելու պրոդյուսեր Հասմիկ Հովհաննիսյանը, ծրագրերի ղեկավարը՝ կինոգետ Կարեն Ավետիսյանը, որը նույնպես աշխատել է կինոփառատոնում։ Կինոգետ Արթուր Վարդիկյանը ստանձնելու է փառատոնի մի շարք ծրագրերի, ինչպես նաեւ «Ոսկե Ծիրան» թերթի խմբագրման աշխատանքները։ Կինոգետ Դիանա Մարտիրոսյանը զբաղվելու է փառատոնի ֆիլմերի ընտրությամբ։ Սոնա Կարապողոսյանը շարունակելու է համակարգել «GAIFF Pro-ի» աշխատանքները, իսկ Վառվառա Հովհաննիսյանը՝ միջազգային հյուրերի բաժինը։  

Հարություն Խաչատրյանի խոսքով՝ իրենք կարեւորում են ոչ միայն փառատոնը, այլեւ ֆիլմի համարտադրությունը: Նշեց, որ այս պահին լրջորեն զբաղվում են կինոյի մասին օրենքով: «Կինոյի զարգացման ֆոնդը պետք է զբաղվի օրենքով, որովհետեւ կինոյի մասին այս օրենքի չընդունելը, մեր նախարարության օրենքի կարեւորությունը չհասկանալը Հայաստանի համար ողբերգական է: Կինեմատոգրաֆիստներին լսելը դժվար է, որովհետեւ ամեն մեկը մի կարծիք ունի: Նրանցից յուրաքանչյուրն անձնապես իր մասին է մտածում, որպեսզի առաջնայինն իր պրոյեկտը առաջ տանի: Ոչ ոք չի մտածում կինոյի զարգացման, արտադրության համար, ռեժիսորների, փառատոնների եւ մնացած գործառույթների մասին»,- ասաց Հարություն Խաչատրյանի:

Կինոգետը հույս հայտնեց, որ մեկ տարվա ընթացքում միջազգային կինոգետների աջակցությամբ կկարողանան Կառավարությանն ու նախարարությանը ներկայացնել կինոյի մասին օրենքը: Վերջինս հայտնեց, որ իրենք զբաղվում են այլ կինոծրագրերով եւս:  

Փառատոնի ծրագրերի արդեն նախկին տնօրեն Միքայել Ստամբոլցյանի հիմնական հորդորը նորընտիր կազմին՝ ինքնուրույն լինելն է. «Խելոք, բանիմաց, սիրուն երեխեք են, եկեք միանգամից չքննադատենք, նրանց համար էլ կարող են սովորական բաները հանկարծ անսովոր թվալ: Շատ կարեւոր է, որ իրենք էլ իրենց սխալվելու իրավունքն ունենան: Աշխատանքն այնքան շատ է, որ մենք միայն խորհուրդներ տալով չպիտի սահմանափակվենք, այլ պիտի կողք-կողքի աշխատենք»:

Կինոգետ եւ փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանի փոխանցմամբ՝ նախատեսում են, որ 16-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում մեծ մրցութային ծրագիրը չունենա որեւէ ժանրային սահմանափակում, դա նշանակում է, որ լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցութային ծրագիրը իր մեջ ներառելու է թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական, թե՛ բոլոր ժանրերը: Վերջինիս խոսքով՝ լինելու է մեկ ծրագիր, որը ներկայացնելու է լիամետրաժ ֆիլմերի լավագույն ընտրանի։ 2-րդ փոփոխությունը վերաբերում է կարճամետրաժ ֆիլմերին, որոնք ներկայացված են լինելու ռեգիոնալ ձեւաչափով։

Եթե լիամետրաժ ֆիլմերի անվանակարգը սահմանափակում չի ունենալու, ապա կարճամետրաժ ֆիլմերի դեպքում որոշել են, որ դրանք վերաբերվեն տարածաշրջանին․ «Այդպիսով՝ հայ կինոն կդիտարկվի նաեւ տարածաշրջանային համատեքստում եւ առիթ կլինի հասկանալ, թե ինչ է կատարվում մեր եւ մեր հարեւան երկրների կինոինդուստրիայում, որտեղ է մեր տեղը, դերն ու նշանակությունը»: 

Տպել
3099 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց