Վանդալիզմը Երեւանում. Բուզանդը դիմադրում է հացադուլով

19/12/2018 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի դեկտեմբերի 16-ի համարում

Այն, ինչ ՀՀ իշխանություններն անում են Երեւանի Բուզանդի փողոցի բնակիչների հանդեպ, արդեն եկեղեցու ոլորտից է, քանի որ միայն եկեղեցին կարող է ասել, թե ինչ պատիժ է հասնում մեր իշխանություններին: Երեկ առավոտ շուտ իշխանությունների անօրինականությունների դեմ պայքարից հուսահատված 4 կանայք հացադուլ են հայտարարել Բուզանդի փողոցի իրենց տներում (մեկն ավերակ է, բայց դրանց վրա մարդ է ապրում): Հացադուլի մասնակից էր նաեւ Բուզանդի 15/10 տան բնակիչ, 51-ամյա Անահիտ Մելքոնյանը, եւ այդ մասին տեղեկացված էր նաեւ ԴԱՀԿ-ն: Եվ ի՞նչ: Երեկ նրա հանդեպ վանդալիզմ է գրանցվել իր իսկ տան մեջ: Անահիտ Մելքոնյանը տանը պառկած էր, երբ «կովշը» քանդեց տունը: 5 րոպե Անահիտ Մելքոնյանն անգիտակից վիճակում պառկած էր իր տան ավերակների մեջ:

Երբ ԴԱՀԿ աշխատակիցներն այցելել են իրենց սեւ գործը տեսնելու, տեղեկացել են, որ 51-ամյա կինը գտնվում է հացադուլի մեջ: Եվ ի՞նչ են արել: Կոտրել են տան բոլոր ապակիները, հանել են պատուհաններն ու դռները եւ... առը հա քեզ հացադուլ: Դե, արա: Այդ պահին Անահիտ Մելքոնյանի աղջիկը՝ 27-ամյա Սուզաննա Քարաջյանն, իր երկու երեխաների (1,2 եւ 4 տարեկան) հետ արդեն տան անկողիններով տեղավորվել էր փողոցում՝ գնալու տեղ չկա, «Վիզկոնը» նրանց առաջարկում է 13 հազար 900 դոլար: Սյուզաննան հենց նոր էր վերադարձել Կենտրոնի կադաստրից, որտեղից թուղթ էր բերել, որ տունը դեռ իր մոր սեփականությունն է, ԴԱՀԿ-ն դեռ պետք է դադարեցնի սեփականության իրավունքը, նոր վտարի: Իսկ ի՞նչ է ասում ԴԱՀԿ վտարման եւ բնակեցման հարցերով բաժնի պետ, փոխգնդապետ Տիգրան Թադեւոսյանը. «Էդ թուղթն էն թուղթը չի, որ չվտարեմ»:

Արդյունքում Անահիտ Մելքոնյանը սրտի տագնապ տարավ եւ նրան շտապօգնության աջակցությամբ տեղափոխեցին Երեւանի թիվ 2 կլինիկական հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունք, որտեղ, ի դեպ, նույն ախտորոշմամբ պառկած է նրա մյուս աղջիկը, որը դեռ չգիտի իր մոր գլխին եկածը: Բուզանդի 15/13 տան միակ բնակիչ Սմբատ Մելքոնյանի պարագան ուղղակի տարօրինակ է. «Վիզկոնը» նրան ընդհանրապես փոխհատուցում չի առաջարկում, քանի որ 46-ամյա այդ մարդը իր սեփական տան վրա գրանցվել է 2003-ին: Ի դեպ, այդ տարածքը «Վիզկոնին» է հատկացվել 2004-ին: Այդ ժամանակ, երբ մյուս բազմանդամ տների բնակիչներին «Վիզկոնը» գումար էր առաջարկում ըստ քառակուսի մետրի արժեքի, Սմբատ Մելքոնյանին 3 հազար 500 դոլար է առաջարկում՝ ըստ շնչի, այսինքն՝ մեկ մարդուն, այսինքն՝ այդ տան վրա միակ գրանցվածին: Ինչո՞ւ:

«Որովհետեւ սեփականատեր չի, ժամանակավոր գրանցում ունի, նրան ոչինչ չի հասնում»,- մեր հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց «Վիզկոն» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սիմոն Աղասարյանը: Լավ, գոնե պարտավորություն չունե՞ն այդ մարդուն բնակեցնել: «Ո՛չ մենք, ո՛չ էլ պետությունը»,- ասաց պարոն Աղասարյանը: Նա ընդհանրապես այն կարծիքին է, որ բուզանդցիներն «ընենց քմահաճույքներ են դեմ անում, սալդատսկի պրիչին են բռնում»: Նրան տեղեկացնում ենք, որ բուզանդցիների ուզածն ընդամենը բնակարան է: Երեկ այդ պահանջը ներկայացրեցին նաեւ հացադուլ հայտարարած Նունե Վարդունին, նաեւ 56-ամյա Գոհար Մխիթարյանը, որի տանն ապրում է 6 հոգի: Ըստ պարոն Աղասարյանի, բուզանդցին «բնակարանը տենում ա ըսենց՝ կառուցած ավարտած բնակարան, որն այսօր արժե 100 հազար դոլար»:

«Սա տրամաբանակա՞ն է»,- երեկ հարցնում էր «Վիզկոն» ՍՊԸ-ի տնօրենը: Բայց փաստն այն է, որ մարդկանց վտարում են իրենց սեփական տնից եւ ոչ թե, ասենք, հանրակացարանից, ինչո՞ւ չեն փոխհատուցում ըստ այդ իրողության: «Բայց դու թանկարժեք գույք չունես, ինչ արժե քո գույքը, էն են տալիս: Դատարանով ա որոշվել»,- իր հակափաստարկը ներկայացրեց Սիմոն Աղասարյանը: Այդպես էլ անպատասխան մնաց այն հարցը, թե ի՞նչ կապ ունի գույքի արժեքը, եթե ուղղակի մտնում ես մարդու սեփական տուն ու նրան ասում՝ դուրս արի, ինչպես դա արել են հատուկջոկատայինները հացադուլավոր Գոհար Մխիթարյանի նկատմամբ, որի որդուն «զազրախոսության» մեղադրանքով ձերբակալել են` մորը խեղճացնելու համար:

45 քմ տարածքի համար Գոհար Մխիթարյանին առաջարկում են 10 հազար 500 դոլար, որի 10 տոկոսը դեռ պետք է պահեն, որպես եկամտահարկ: Տիկին Գոհարի տան կտուրը մի անգամ արդեն մեկ ամիս առաջ քանդել են, որպեսզի այս կինն իր ընտանիքով դուրս գա, բայց փաստաբանը հասցրել է բերել վճռաբեկ դատարանի վճիռը, ըստ որի վտարման վճիռը բեկանվում է եւ ուղարկվում վերաքննիչ դատարան: Ահա այդ վճիռը տեսնելով է ԴԱՀԿ վտարման եւ բնակեցման հարցերով բաժնի պետ, փոխգնդապետ Տիգրան Թադեւոսյանը տիկին Գոհարին ասել. «Հեքիաթ մի պատմի, եկել ենք, պիտի քանդենք»:

Երեկ «Վիզկոն» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սիմոն Աղասարյանը վստահեցնում էր, որ բացի Սմբատ Մելքոնյանից, բոլորին «Վիզկոնն» ապահովելու է բնակարանով, «պայմանագրի մեջ կետ կա, որ մինչեւ նրանց չբավարարենք, տնից չենք կարող հանել»: Փաստն այն է, որ բուզանդցի կանայք դիմել են վերջին միջոցին եւ արդեն տեղյակ են պահել Միջազգային եւ տեղական կարմիր խաչերին, Երեւանի քաղաքապետարանին եւ ՀՀ գլխավոր դատախազությանը: «Հացադուլի համար պատասխան կտա պետությունը»,- վստահեցրեց Սիմոն Աղասարյանը, որը մտադիր չէ նահանջել, քանի որ «մարդը (այսինքն, ինքը-Մ.Ա.) 3-4 միլիոն դոլար ա դնում էստեղ»:

Մհեր Արշակյան 

Տպել
2722 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց