Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ»-ը խոշոր հարկատուների ցուցակի 4-րդ հորիզոնականում է

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի՝  առաջին ինն ամիսներին նրանք պետական բյուջե են մուտքագրել  672 մլրդ 132 մլն 118 հազար դրամի հարկ:

Դրա շուրջ 76.9 տոկոսը՝ 517 մլրդ 151 մլն դրամը հավաքագրել են հարկային մարմինները, մնացած 23.1 տոկոսը՝ մաքսային մարմինը: Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուները 2018թ. առաջին կիսամյակում միասին վճարել են 168 մլրդ 348 մլն 780 հազար դրամի հարկ, որը կազմում է 1000 խոշոր հարկատուների վճարածի ՝ 25 տոկոսը:

Համաձայն 2018թ. պետական բյուջեի՝ ամբողջ տարվա համար նախատեսվել է հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ հարկեր ու տուրքեր: Առաջին ինն ամիսներին միայն 1000 խոշոր հարկատուների կողմից հավաքագրվել է բյուջեով նախատեսվածի 53.9 տոկոսը:

Առաջին ինն ամիսների արդյունքներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 32 մլրդ 797 մլն 521 հազար դրամի հարկեր եւ տուրքեր:

Խոշոր հարկատուների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վճարած 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ հարկով:

Երրորդ խոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որի վճարած հարկերը կազմել են 27 մլրդ 695 մլն 959 հազար դրամ:

Չորրոդ հորիզոնականում ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգն» է, որը պետական բյուջե է վճարել 13 մլրդ 966 մլն 8 հազար դրամի չափով հարկ։ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ Ալեքսանյանի ընկերությունը բարելավել է դիրքերը, նախկին 7-րդ հորիզոնականից հասնելով 4-րդ հորիզոնական:

Հինգերորդ խոշոր հարկատուն «Սի ՓԻ Էս Օյլ Քորփորեյշն» ընկերությունն է՝  վճարած 13 մլրդ 175 մլն 854 հազար դրամ հարկերով։ Դրան հաջորդում է «Գեոպրոմայնինգ գոլդը»՝ 12 մլրդ 363 մլն 484 հազար դրամով: 7-րդ հորիզանականում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»`10 մլրդ 101 մլն  717 հազար դրամով: 8-րդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է վճարած 9 մլրդ 866 մլն 280 հազար դրամով: 10-ը «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ընկերությունն է վճարած 9 մլրդ 302 մլն 592 հազար դրամով: Տասնյակը եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը ՝ վճարած 8 մլրդ 748 մլն 524 հազար դրամ հարկերով:

11) «Ֆլեշ» - 8 մլրդ 674 մլն 592 հազար դրամ

12) «Նորֆոլկ Քոնսալթինգ» - 7 մլրդ 846 մլն 654 հազար դրամ

13) «Հայկական Ատոմային էլեկտրակայան» - 7 մլրդ 83 մլն 946 հազար դրամ

14) «Մտս-Հայաստան» - 6 մլրդ 892 մլն 950 հազար դրամ

15) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ – 5 մլրդ 874 մլն 998 հազար դրամ

16) «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» - 5 մլրդ 513 մլն 836 հազար դրամ

17) «Արմենիան Քափըր փրոգրամ» - 5 մլրդ 378 մլն 213 հազար դրամ

18) «Երեւանի կոնյակի գործարան» - 5 մլրդ 98 մլն 265 հազար դրամ

19) «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» - 4 մլրդ 981 մլն 643 հազար դրամ

20) «Ամերիաբանկ» - 4 մլրդ 953 մլն 572 հազար դրամ

21) «Գրանդ Մաստեր» - 4 մլրդ 728 մլն 209 հազար դրամ

22) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» - 4 մլրդ 636 մլն 677 հազար դրամ

23) «Յուքոմ» - 4 մլրդ 359 մլն 817 հազար դրամ

24) «Մոբայլ Սենթր Արթ» - 4 մլրդ 347 մլն 641 հազար դրամ

25) «Ավերս» - 4 մլրդ 221 մլն 622 հազար դրամ

26) «Վեոն Արմենիա» - 4 մլրդ 221 մլն 407 հազար դրամ

27) «Լիդիան Արմենիա» - 4 մլրդ 196 մլն 322 հազար դրամ:

28) «Մաքս պետրոլ» - 4 մլրդ 179 մլն 382 հազար դրամ

29) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» - 3 մլրդ 999 մլն 603 հազար դրամ

30) «Գրանդ Քենդի» - 3 մլրդ 873 մլն 331 հազար դրամ

31) «Ինեկոբանկ» - 3 մլրդ 872 մլն 809 հազար դրամ

32) «Թեղուտ» - 3 մլրդ 859 մլն 254 հազար դրամ

33) «Օնիրա քլաբ» - 3 մլրդ 581 մլն 884 հազար դրամ

34) «Արդշինբանկ» - 3 մլրդ 496 մլն 246 հազար դրամ

35) «ՎՏԲ-Հայաստան» բանկ – 3 մլրդ 427 մլն 478 հազար դրամ

36) «Ադամիում» - 3 մլրդ 233 մլն 910 հազար դրամ

37) «Նատալի ֆարմ» - 3 մլրդ 181 մլն 895 հազար դրամ

38)«Իմէքս գրուպ» - 3 մլրդ 168 մլն 273 հազար դրամ

39) «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ – 3 մլրդ 151 մլն 563 հազար դրամ

40) «Վեոլիա ջուր» - 3 մլրդ 44 մլն 770 հազար դրամ

41) «Վամ էքսպորտ» - 2 մլրդ 892 մլն 479 հազար դրամ

42) «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» - 2 մլրդ 884 մլն 984 հազար դրամ

43) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» - 2 մլրդ 873 մլն 800 հազար դրամ

44) «Կոնվերս» բանկ - 2 մլրդ 834 մլն 15 հազար դրամ     

45) «Հարավկովկասյան երկաթուղի» - 2 մլրդ 774 մլն 679 հազար դրամ

46)«Բարսիս» - 2 մլրդ 771 մլն 502 հազար դրամ

47) «Մաքուր երկաթի գործարան» - 2 մլրդ 662 մլն 380 հազար դրամ

48) «Եվրազիա փրոջեքտ մենեջմենթ սերվիսիս հայկական մասնաճյուղ» - 2 մլրդ 472 մլն 677 հազար դրամ

49) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» - 2 մլրդ 392 մլն 665 հազար դրամ

50) «Սարգիս-Կարոլինա» - 2 մլրդ 354 մլն 218 հազար դրամ

Տպել
10169 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է