Հոգեբուժարանում է եւ չունի հիշողություն. օգտատերերը փնտրում են ՀՀ քաղաքացու հարազատներին

Սոցիալական ցանցերի ռուսական տիրույթում շրջանառվում է Հայաստանի քաղաքացիներից մեկի լուսանկարն ու անձնագրի պատճենը՝ հաշվառման հասցեով: Օգտատերերն այդպիսով հույս ունեն, որ կգտնվեն տղամարդուն ճանաչող մարդիկ կամ նրա հարազատները: Նշվում է, որ Արմեն Պետրոսյանը (անունը փոխված է) ընդունվել է Յարոսլավլի հոգեբուժական հիվանդանոց եւ ունի հիշողության կորուստ:

1964 թվականին ծնված Արմենը հաշվառված է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում: Նշված հասցեում մեզ ասացին, որ իրականում նա այնտեղ չի ապրել կամ գրեթե չի ապրել: Կինը, որը չցանկացավ անունը հրապարակել, պատմեց, որ դա Արմենի հայրական տունն է: Նրա ծնողներն ամուսնալուծվել են տղայի ծնվելուց շատ կարճ ժամանակ անց, եւ մայրը փոքրիկ Արմենի հետ վերադարձել է ծնողների տուն: Հետագայում պարտքերի պատճառով այդ տունը վաճառվել է: Ու քանի որ մշտական բնակության վայր չեն ունեցել, թե՛ Արմենի ամուսնալուծված մայրը, թե՛ Արմենը եւ թե՛ նաեւ նրա կինն ու երեխաները հաշվառվել են Արմենի հայրական տանը: Այստեղ ասացին, որ Ռուսաստանում գտնվող Արմենի հայրը մահացել է: Մահացել է նաեւ նրա մայրը, իսկ նախկին կնոջից ու երեխաներից տեղեկություն չունեն:

«Շատ թղթեր են գալիս դատարաններից, վարկային կազմակերպություններից, որ իրենք պարտքերի տակ են, զգացվում է, որ շատ խնդիրներ ունեն պետական մարմինների հետ, որովհետեւ հիմա ընդհանրապես չեն պատասխանում զանգերին, թե ինչու, չեմ հասկանում, երեւի այդ պարտքերի պատճառով»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, Արմենից նույնպես լուրեր գրեթե չեն ունեցել եւ միայն վերջերս լսել են, որ հոգեբուժարանում է հայտնվել: «Տեղեկություն չունենք՝ որտեղ է, ինչ պայմաններում է, դե գիտենք, որ ամուսնացել է, կարծեմ երեխեք էլ ունի»,- ասաց մեր զրուցակիցը:

Արմենի հայրը երկրորդ ամուսնությունից երկու որդի ունի: Հետաքրքրվեցինք՝ նրանք մտադի՞ր են հետաքրքրվել եղբոր վիճակով: «Եթե ընդհանրապես առնչություն չեն ունեցել, ինչ զգացմունք պիտի լինի իրենց մեջ: Ճիշտը խոսենք: Ոչ մի զգացունք: Արմենի մայրը թույլ չի տվել, կտրականապես արգելել է, որ նա կապ ունենա հոր ու եղբայրների հետ»,- ասաց Արմեն Պետրոսյանի հաշվառման հասցեում մեզ հյուրընկալած կինը եւ ավելացրեց. «Ես օրինակ, որպես մարդ, շատ ցավ ապրեցի, երբ եկան, ասացին՝ ինքը հոգեբուժարանում է պառկած: Հարցրի՝ որ հոգեբուժարանն է, մտածում էի՝ գոնե գնամ, մի հատ տեսնեմ էդ էրեխուն, դե հայր չունի, մայր չունի, ընտանիքն էլ երես է թեքել: Բայց ասացին, որ Ռուսաստանում է: Երբ մարդն ամեն ինչ կորցնում է, ոչ մի բանի հետ կապ չունի, ոչ մի հարազատություն չի մնացել, կարող է եւ խանգարվել, ճիշտը խոսենք: Ամեն մարդ ինքն է կառուցում իր կյանքն ու ճակատագիրը, այնպես որ այս կողմնակի բաները ոչ մի անգամ մարդու վրա չպիտի ազդեն, եթե խելացի մարդ է»:

Յարոսլավլի հոգեբուժական հիվանդանոցից Արմեն Պետրոսյանի մասին որեւէ տեղեկություն պարզել մեզ չհաջողվեց: Այստեղից պատասխանեցին, որ պացիենտների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն գաղտնի է եւ կարող է տրամադրվել միայն դատարանի որոշմամբ:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունում տեղյակ են, որ Հայաստանի քաղաքացի Արմեն Պետրոսյանը տեղափոխվել է հոգեբուժարան, որ կորցրել է հիշողությունը, որ հարազատների մասին ոչինչ հայտնի չէ: Բայց այդ մասին գիտեն միայն սոցիալական կայքերից: Արտակարգ եւ լիազոր դեպսան Վարդան Տողանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թե՛ տեղի իշխանություններին եւ թե՛ հոգեբուժական հաստատություն ուղղված իրենց հարցումների արդյունքում չի հաստատվել նման մարդու գոյությունը: «Մեր աշխատակիցներն այդ ինֆորմացիան սոցիալական կայքերում տեսել են, փորձել են, որեւէ պատասխան չկա, որեւէ պաշտոնական հաստատում չկա նման մարդու գոյության մասին: Որեւէ տեղից որեւէ փաստ չունենք: Կարող է ուրիշ ազգանունով է, կարող է փաստաթուղթ չի ունեցել, կարող է հոգեբուժարան այդ անձնագրով չի ընդունվել»,- նկատեց դեսպանը:

Նրան, ի դեպ, հայտնի էր երկու այլ քաղաքացիների մասին, որոնք նույնպես վերջին մեկ ամսվա ընթացքում հայտնվել են հոգեբուժարանում՝ Վ.Գ.-ն եւ Ա.Ե.-ն: «Նրանք Յարոսլավլից են, հարկադիր բուժում են ստանում մերձմոսկովյան տարբեր հոգեբուժարաններում»,- նշեց Վարդան Տողանյանը: Այս անձինք կտրականապես հրաժարվում են հաղորդակցվել բուժաշխատողների հետ եւ պարզ չէ՝ ուղղակի այդպե՞ս են ցանկանում, թե՞ լեզուն չգիտեն: Դեսպանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերել, եւ հյուպատոսության ներկայացուցիչն ու թարգմանիչը պետք է այցելեն Հայաստանի՝ հոգեբուժարանում գտնվող քաղաքացիներին: Այժմ սպասում են, որ բուժհաստությունը հանդիպման օր նշանակի՝ ըստ համապատասխան ընթացակարգի:

Տպել
3208 դիտում

Շոյգուն շատ աշխատանք կունենա, նա գիտի զինված ուժերի կարիքները և արդյունաբերության հնարավորությունները. Պուտին

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում, դիտարկվում է Նորագյուղը դարձնել Երևանի նոր կենտրոնը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես սեփական ցանկությամբ, զինծառայողները սննդի կարիք չունեն. ՊՆ

Մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է. Միրզոյան

Եթե ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Հայաստանում թունավորման ավելի քան 900 դեպք է գրանցվել․ մասնագետը զգուշացնում է

AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն

Ադրբեջանում 21 մարդ հետախուզվում է մարդկանց վաճառքով զբաղվելու, թրաֆիքինգի մեջ ներգրավելու համար

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ