Ընդդեմ Մ. Գրիգորյանի ազատման ցույցի մասնակիցները վաղը կլինեն Արդարադատության նախարարության մոտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Էջմիածնում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Բողոքի գործողությունները սկսվել են դեկտեմբերի 21-ի գիշերվանից, երբ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվելու 25 միլիոն դրամ գրավի դիմաց:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը հայտնել է, որ վաղը՝ երկուշաբթի առավոտյան իրենք լինելու են Երեւանում՝ բողոքը շարունակելու Արդարադատության նախարարության մոտ:

Մասնակիցները փոխանցել են նաեւ, որ իրենց դժգոհությունն ու բողոքը Նիկոլ Փաշինյանի կառավարության կամ իշխանությունների աշխատանքի հետ որեւէ կապ չունի, իրենք գիտեն, որ իրենց բողոքի ձայնը տեղ հասել է, սակայն չեն հասկանում արդարադատության համակարգի պատասխանատուների լռությունը:

Ջիվան Աբրահամյանը նաեւ հայտնել է, որ իրենք չեն կարող Ամանորին ընդառաջ նման նվեր ընդունել, մանավանդ, որ չկան հստակ հիմնավորումներ, թե ինչ հիմքով ազատ արձակվեց Մանվել Գրիգորյանը: Բողոքի ակցիաների մասնակիցները սպասում են լայն աջակցության Երեւանում՝ նախարարության շենքի մոտ, քանի որ, ըստ իրենց, խնդիրն Հայաստանի ամբողջ բնակչությանն է հետաքրքրում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում տեղի են ունենում գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները փակել էին ինչպես Էջմիածին քաղաքի փողոցները, այնպես էլ Երևան-Արմավիր մայրուղին, դեպի քաղաք տանող բոլոր փողոցները: Նրանք պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի:

Նախօրեին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել էր Էջմիածին-Երևան ճանապարհը փակած ցուցարարներից մի քանիսի հետ: Ոստիկանապետը վստահեցրել էր, որ որեւէ արտառոց բան տեղի չի ունենա, ոստիկանները 24 ժամ ծառայություն են իրականացնում Մանվել Գրիգորյանի Ակնալճի առանձնատան մոտ, որտեղ այժմ գտնվում է վերջինս, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:

Երեկ Վանաձոր կատարած այցի ժամանակ Մանվել Գրիգորյանի ազատ արձակմանն անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր համար եւս անակնկալ է եղել ազատ արձակման որոշումը, ինքը կուսումնասիրի ազատման հիմքերը, սակայն դատարանների աշխատանքին միջամտել չի կարող:

Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց դեկտեմբերի 21-ին, կեսգիշերից առաջ, նրա ազատ արձակման համար 25 միլիոն դրամ գրավ  էր սահմանվել:

Տպել
5957 դիտում

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել