Յուրացումներ Արարատի, Շիրակի, Արմավիրի մարզերում. պատճառվել է 10 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ: Ներկայացնենք վերջին մի քանի օրերի ոստիկանության բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում:

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքի նախկին ղեկավարն իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք յուրացումներ ու չարաշահումներ:Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության ծառայողները համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողների հետ, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արևաբույր համայնքի նախկին ղեկավարը օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2014 թվականից, նույն գյուղի մի բնակչի հրամանագրել է որպես համայնքապետի տեղակալ, այնուհետև՝ առաջատար մասնագետ, սակայն վերջինս պատշաճ աշխատանքի չի եկել և չի կատարել աշխատանքային գործառույթները, նրա փոխարեն աշխատանքն արել են համայնքապետարանի այլ աշխատակիցները:

Հրամանագրված քաղաքացու անվամբ համայնքապետարանի բյուջեից դուրս է գրվել շուրջ 4.370.000 դրամ որպես աշխատավարձ և պետությանը պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն:

Յուրացման փաստով մեկ այլ օպերատիվ տեղեկություն ոստիկանություն ստացվել է Շիրակի մարզից: 
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կառուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Աշոցքի բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը օգտագործելով պաշտոնական դիրքը, 2015 թվականին որպես բակապահ է ձևակերպել եղբոր կնոջը, իսկ 2017-ից 2018 թվականներին որպես օպերատոր է ձևակերպել որդուն: 

Նրանք իրականում աշխատանքի չեն գնացել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 2.000.000 դրամը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

Հաջորդ դեպքն էլ արձանագրվել է Արմավիրի մարզում:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կառուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ և ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Դաշտ համայնքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը 2013-ից մինչև 2018 թվական դպրոցի պահակի հաստիքին հրամանագրել է իր որդուն, նա աշխատանքի չի գնացել և նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 3.590.000 դրամը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ յուրացման կամ վատնման հատկանիշներով:

Կատարվում է քննություն:

Տպել
2036 դիտում

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան